Ստեփանակերտը կարող է և պիտի դառնա որոշում ընդունելու տեղ․ Գեղամ Բաղդասարյան

Եւ ո՞վ է ասել, թե մեր ձեռքին բան չկա կամ քիչ բան կա։ Մեր ձեռքին կա քաղաքական-դիվանագիտական զորեղ գործիքակազմ, որի առկայությունը պարզապես գիտակցել է պետք, և որի ներուժը մեր չբարեկամներն ավելի լավ են գիտակցում ու զգուշանում։ Ստեփանակերտը կարող է և պիտի դառնա որոշում ընդունելու տեղ։ Ու կգան այստեղ որոշում ընդունող մարդիկ կամ նրանց ներկայացուցիչներն այլ տեղերից։ Ստեփանակերտը մի անգամ տեսել է դա՝ 90-ականների սկզբներին։ Ասում եմ դա որպես ականատես և մասնակից։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Անալիտիկոն» հանդես գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը։

«Արցախյան քաղաքական իսթեբլիշմենթի ներկայիս խեղճուկրակ վիճակն առնվազը տարակուսանքի տեղիք է տալիս։ Անելանելի իրավիճակ չի լինում, ավելին՝ եղել են ավելի ծանր վիճակներ։

Հարցը նույնիսկ վիճակի ծանրությունը չէ, այլ իրավիճակի համարժեք, սկզբունքային ու շիտակ գնահատականն ու սեփական ռեսուրսների հստակ գիտակցումը։ Սեփական, ասել է թե՝ քոնը, միայն քոնը, միայն քեզնից կախվածը և ուրիշի հետ չհամաձայնեցվողը, ուրիշինը թյուրիմացաբար քոնը չհամարելը։ Ու խնդիրը ռեսուրսների քչությունը չէ, խնդիրը եղածի՝ դրա ներուժի ընկալում-գնահատումն է ու առավելագույնս օգտագործումը։

Եւ ո՞վ է ասել, թե մեր ձեռքին բան չկա կամ քիչ բան կա։ Մեր ձեռքին կա քաղաքական-դիվանագիտական զորեղ գործիքակազմ, որի առկայությունը պարզապես գիտակցել է պետք, և որի ներուժը մեր չբարեկամներն ավելի լավ են գիտակցում ու զգուշանում։

Մեծ խելք պետք չէ անելիքը հասկանալու համար. սկզբունքային ու համարժեք գնահատական տալ իրավիճակին (առանց այդ գնահատականի մեզ ոչ ոք լուրջ չի ընդունի) և իրերն անվանել իրենց անուններով։ Այնուհետև՝ ընդունել սեփական որոշումներ։ Սեփական ու ոչ ոքի հետ չհամաձայնեցված։ Թեկուզև՝ ոչ լավագույն որոշումները, թեկուզև, շախմատային լեզվով ասած, միակ ճիշտ քայլերն առայժմ ի զորու չլինելով անելու։ Բայց քայլ անել, քայլել, վեր կենալ ծնկաչոք վիճակից ու շարժվել, առաջ շարժվել։

Ստեփանակերտը կարող է և պիտի դառնա որոշում ընդունելու տեղ։ Ու կգան այստեղ որոշում ընդունող մարդիկ կամ նրանց ներկայացուցիչներն այլ տեղերից։ Ստեփանակերտը մի անգամ տեսել է դա՝ 90-ականների սկզբներին։ Ասում եմ դա որպես ականատես և մասնակից։ Այդ որոշումներից բոլորը չէ, որ հասկանալի են եղել աշխարհին։ Բայց աշխարհից եկել են այստեղ, քանի որ այստեղ որոշում էր ընդունվում, եկել են՝ հասկանալու համար մեր որոշումների իմաստը, հասկանալու համար մեզ, իսկ մեզ էլ շանս տալով իրենց հասկանալ։

Անելանելի իրավիճակ չի լինում։ Քաղաքական միտք է պետք։ Քաղաքական կամք է պետք։ Քաղաքական որոշում է պետք։ Որոշում ընդունելու պլոճիկ է պետք։ Այսօր մեր մի հայտարարությունը կարող է շփոթահար անել հակառակորդներին ու կեղծ բարեկամներին, իրար խառնել նրանց պլանները։ Մենք այդքան խեղճ չենք իրականում, մենք այդքան խեղճ չպիտի լինենք, մենք այդքան խեղճ լինելու իրավունքը չունենք։ Ու մենք մենակ չենք։ Նույնիսկ նապաստակն անտառում մենակ չէ, նույնիսկ նապաստակն անտառում բնական դաշնակիցներ ունի։ Նույնիսկ նապաստակին է ի վերուստ տրվել փրկվելու և տեսակը պահպանելու շանսեր։

Ամենակարևորը՝ սեփական դեմք ունենալ։ Պահպանել սեփական դեմքը։ Չլղոզվել, չլպրծվել, չաղավաղվել, չծամածռվել, չտարրալուծվել։ Մեկ-մեկ նայենք մեր խորհրդանիշ Պապուտատիկի ուղիղ ու ճիշտ դիմագծերին։ Հենց այդ աչքերով նայենք։ Հենց այդ նպատակով նայենք։
Ու չվհատվել։ Իսկապես՝ անելանելի իրավիճակ չի լինում։ Գործընկերս ճիշտ ժամանակին հիշեցրեց հրեական հայտնի ասացվածքը. անգամ եթե քեզ կուլ են տվել՝ դու ունես ելքի առնվազը երկու ճանապարհ»,-գրել է նա։

դիտվել է 428 անգամ
Լրահոս
Այս գիշեր Մյասնիկյան պողոտայում բախվել են Maserati-ն եւ Toyota-ն Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը ... խելքի՛ աշեցեք Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել կարմիր գծերը, բայց փոխարենը նախագծում է 12 հազար դրամ տարեկան վճարը հասցնել 160 հազար դրամի Երևանում աղբատար Камаз-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. վերջինը տեղում մահացել է Սաակաշվիլին շարունակում է բանտից Փաշինյանին խորհուրդներ տալ ԱՄՆ-ն երբեք չի ասել, որ չի պատրաստվում շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը. Պետդեպ Ադրբեջանցին պնդում է, թե գաղտնի այցելել է Երևան. նա տեսանյութ է հրապարակել Ազգային ժողովը ընտրեց Սերգեյ Մարաբյանին США «понесут ответственность» за поражение Украины, если Конгресс не одобрит помощи Киеву Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել․ «Հետք» Ադրբեջանը մտադիր է գրավել Հայաստանը և ստեղծել «Արևմտյան Ադրբեջան». Հարութ Սասունյան Առգրավել են բացօթյա վաճառվող 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի Ձնախառն անձրև է տեղում Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված հղի կինը հիվանդանոցում մահացել է․ մանրամասներ Ողբերգական դեպք՝ Վանաձորում. հայտնի «Գլորիա» ֆաբրիկայից հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացին մահացել է Գործող քպ-ական իշխանությունը որդեգրել է «թքած՝ քաղաքացին ում է ընտրել, վերջում իշխանությունը մենք կվերցնենք». Մարգարյան Հայաստանի ռազմականացման փորձերը խաղաղության և կայունության համար վտանգ են ներկայացնում. Բայրամով Իշխանությունը ջանքեր է ներդրել Ալավերդու համայնքապետին ահաբեկումներով եւ ճնշումաներով պաշտոնանկ անել «Լեթարգիական քունը» կործանեց Արցախն և արցախահայությանը. շարունակվելու դեպքում կործանելու է Հայաստանը. Ղարամյան Թավշյահեղափոխականների թիմում նոր «շմայսներ» եւ «մհերսեդրակյաններ» են կերտվում ՔՊ-ական պատգամավորը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է տարածք տալ Անաիս Սարդարյանին, հետո ՝ փոշմանել Երևանում ու մարզերում տեղ ու դադար չկա Որ հանձնաժողովի կազմում կընդգրկվի Լեւոն Քոչարյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալեքսանդր Կոչուբաևը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am