Խաչատուր Քոքոբելյանի հայրիկը ողջ և առողջ ընտանիքի հետ է
ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրիկն արդեն ընտանիքի հետ է:
Արդեն մի քանի օրն է, ինչ իրավապահները փնտրում էին նրան։Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրիկի անհետացման դեպքով քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի՝ մեկ ուրիշին ապօրինաբար կյանքից զրկելու հատկանիշներով, ասել է թե՝ սպանության հատկանիշներով:
Հիշեցնենք նաև, որ պարոն Քոքոբելյանի հայրը՝ Աչաջուր գյուղի բնակիչ, 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը դուրս էր եկել տանից և չէր վերադարձել:
Առավել մանրամասն՝ քիչ անց: