Հույս ունենք, որ այս հանդիպմանը երեք երկրների ղեկավարները կնախանշեն հեռանկարային ուղղություններ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը հույս ունի, որ Անդրկովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպումների կազմակերպումը «կարճաժամկետ հեռանկարի» հարց է: ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Մեր ակնկալիքները, ինչպես նաև երկու երկրներում, Ռուսաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում ապրող մարդկանց մոտ՝ այն է, որպեսզի տարածաշրջանում հնարավորինս շուտ հաստատվի երկար սպասված խաղաղությունն ու կայունությունը»,- ասել է Ռուդենկոն:
Ըստ նրա, հանդիպումն ընդհանուր առմամբ միտված է նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնության ստորագրումից հետո անցնող տարվա ընթացքի որոշակի արդյունքների ամփոփմանը, դիտարկմանը՝ ինչ է արվել և ինչ պետք է արվի խաղաղ գործընթացն առաջ մղելու համար:
«Մենք հույս ունենք, որ այս հանդիպմանը երեք երկրների ղեկավարները, որոնք ստորագրել են համաձայնագիր, կնախանշեն այդ հեռանկարային ուղղությունները»,- ասաց դիվանագետը: