Լավրովը եռակողմ հանդիպման մասին
Ես կարող եմ հաստատել, որ կոնսենսուսի առկայության համար բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, պետք է համաձայն լինեն: Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ վստահ է, որ նման հանդիպում տեղի կունենա:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հանդիպումը, սակայն դրա համար պետք է բոլոր կողմերի համաձայնությունը։