Ադրբեջանը, Թուրքիան, Պակիստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն Շուշիի մոտակայքում
Ադրբեջանական տելեգրամյան ալիքների հաղորդմամբ, Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական տակտիկական վարժանքներ:
Այսօր արդեն տեղեկություններ են հրապարակվել, որ «Երեք եղբայր-2021» միջազգային վարժանքը՝ Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ, հնարավոր է՝ անցկացվի Շուշիի շրջանում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում: