Սաակաշվիլիի կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի դեմ սահմանված գրավը՝ նրան ազատ արձակելու համար ԵՄ-ն վճարել է
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ մեջբերելով երկրում ԵՄ ներկայացուցչության հայտարարությունը, այդ քայլն արվել է, որպեսզի Մելիան ազատ արձակվի բանտից Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը վճարել է 40 000 լարիի՝ ավելի քան 11 600 դոլար չափով գրավը, որը սահմանվել էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի դեմ:
«Այսօր վճարվել է 40 000 լարի Նիկա Մելիային նախքան դատավարությունն ազատ արձակելու համար: Սրտանց շնորհակալություն ենք հայտնում երկու անկախ կազմակերպությունների, որոնք համաձայնել են աջակցել այդ գործընթացին՝ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամին, որը տրամադրել է գումարը, և Վրաստանի Երիտասարդ իրավաբանների միությանը, որը փոխանցել է վերոնշյալ գումարն իշխանություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ: