Նիկոլ Փաշինյանի տան պատերը դեռ սպիտակ չեն ներկե՞լ

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Հայաստանը դարձրել են գժանոց եւ փորձում են բոլորին հավասարեցնել իրենց կարգավիճակին: Նրանք հերթական անգամ ոչնչից մեծ աղմուկ են բարձրացրել, իրենք խնդիր են հորինել ու հերոսաբար փորձում են հաղթահարել այդ խնդիրը: Խոսքը Զինված ուժերի գլխավոր շտաբի շուրջ Նիկոլ Փաշինյանի ստեղծած բոլոլայի մասին է:
Օնիկ Գասպարյանի դիմումի հիման վրա Վարչական դատարանի որոշումից իշխանությունը հոգեխանգարմունքի մեջ է ընկել, կառավարությունը, իշխանության առընթեր իրավաբաններն ու սահմանադրագետները փորձում են ապացուցել պարզ ճշմարտությունները, իրավիճակը մեկնաբանել քաղաքական նպատակահարմարությամբ՝ անտեսելով, որ դառնում են ծաղրի առարկա, հերթական անգամ ու թերեւս վերջնականապես խաչ քաշում իրավական երկրի իմիջի վրա:
Վարչապետի աշխատակազմի անունից այսօր տարածված հայտարարությունը Վարչական դատարանի կողմից Զինված ուժերի շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին ոչ այլ ինչ է, քան պետության կողմից իրավունքի եւ օրենքի ոտնահարում։
Հիշեցնենք, որ Վարչական դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել,իսկ սա նշանակում է մինչեւ Օնիկ Գասպարյանի դիմումի քննությամբ կայացրած որոշումը վերջինս շարունակում է իր աշխատանքը նույն պաշտոնում : Մինչդեռ վարչապետի աշխատակամը չի ընդունում դատարանի որոշումը, հրաժարվում է կատարել այն եւ հայտարարում, որ Օնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից:

Իսկ հիմնավորում այն է, թե իբր Սահմանադրության նորմը գերակա է ցանկացած որոշումից, իսկ Սահմանադրության համաձայն Օնիկ Գասպարյանի ազատման որոշումն արդեն իսկ իրավունքի ուժով ընդունվել է:
Իշխանությունը միանգամայն ճիշտ է, բայց մեկ հարցում, որ Հայաստանում սահմանադրական նորմերն են գերակա: Երբ Օնիկ Գասպարյանին ազատելիս տասնյակ իրավաբաններ ահազանգում էին, որ Նիկոլ Փաշինյանը նրան ազատելու իրավասություն չունի, քանի որ դա արգելում է Սահմանադրությունը եւ ԳՇ պետը նշանակվում է հինգ տարի ժամկետով, իշխանությունները իրենց սեւ գործն արեցին՝ հիմք ընդունելով Զինվորական ծառայության մասին իրենց կատարած փոփոխությունը: Նիկոլ Փաշինյանն ու իր անձնական օգտագործման իրավաբանները այդ ժամանակ չգիտեին, որ Սահմանադրական դրույթը գերակա է: Սա գժանոց էլ չէ, սա Նիկոլ Փաշինյանի ստեղծած քաոսն է, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը չունենալով իրավունք հակասահմանադրական որոշում է կայացրել Օօնիկ Գասպարյանի ազատման վերաբերյալ, ու հիմա ասում է, որ իր այդ ապօրինի որոշումը ուժի մեջ է մտել: Եղբայր, դուք դրա իրավունք չունիք, որ մի հատ էլ ուժի մեջ մտներ կամ չմտներ: Նիկոլ Փաշինյանի անադեկվատ քայլերից միայն մի հարց է ծագում՝ տեսնես ինչու այդ մարդու տան պատերն մինչեւ հիմա սպիտակ չեն, ինչպես գժանոցում: Իսկ միգուցե սպիտակ են, մենք չգիտենք…
Այս մարդկան մոտ միայն շանտաժն ու սպառնալն է լավ ստացվում:
Հայտնի դարձավ, որ ԱԱԾ աշխատակիցները այցելել են Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, նրանք փորձել են մուտք գործել դատավորի աշխատասենյակ։ Ընդ որում, այցը տեղի է ունեցել նախքան դատարանը քննության առարկա կդարձներ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին Օնիկ Գասպարյանի փաստաբանների միջնորդությունը։

Անի Սահակյան

դիտվել է 4567 անգամ
Լրահոս
Կիրանցի տիկնոջը թույլ չեն տալիս մտնել իրենց այգին (video) «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում «Մեր գիժ զեմլյակի ասածով ծառ եմ տնկում. համ ըրեխանցը ապահով կլնի, համ էլ թուրքը պապուս տանձը կուտի» (video) Ստեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունի Էդքան սյուները մինչև ու՞ր եք հասցնելու․ կիրանցի (video) Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի Որքա՞ն ոստիկան կա հիմա Կիրանցում, ի՞նչ է այնտեղ կատարվում (video) Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց Եթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը Ալեն Սիմոնյա՛ն, ձեզ ուժ, մեզ պատասխան տալու համար․ Մարիա Զախարովա (video) ԱՄՆ կոնգրեսականը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ «Պայթյուններ Կիրանցում»․․․ Տիգրան Չոբանյան (video) Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում «Երբեք չէի լսել, որ Երևանում մեքենաներ մնան անձրևաջրերի տակ» (լուսանկարներ) Համայնքային ոստիկանություն կստեղծեն Ովքեր ում դեմ են դուրս եկել Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր․ Փաստաբանի արձագանքը՝ Վարդապետյանին Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա» Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am