Ովքեր դավաճանեցին Վազգենին

Այսօր ՀՀ նորագույն պատմության ամենահակասական կերպարներից մեկի՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։

Վազգենի մասին կա շատ լավ կամ շատ վատ կարծիք։ Միջինը չկա։ Այդպես է լինում բոլոր վառ կերպարների դեպքում։

Վազգենի լույսն ու ստվերը

Վազգենի մասին բազմաթիվ միֆեր կան։ Իրականությունն այն է, որ նա և՛ դրական, և՛ բացասական դերակատարում է ունեցել Հայաստանի անկախացումից հետո։

Որպես զորահրամանատար նրա դերը, մեղմ ասած, չափազանցված է։ Եթե նա չսպանվեր թուրքական 5–րդ շարասյան ձեռքերով, ապա հաստատ չէր արժանանա սպարապետի կոչմանը։ Բայց մյուս կողմից էլ նա մեր բանակի ոգին էր և հայ–ռուսական հարաբերությունների գլխավոր ճարտարապետներից մեկը։ Այդ ճարտարապետությունն էր, որ մեզ հնարավորություն տվեց ճիշտ դիրքավորվել ու հաղթել թշնամուն։

Որպես քաղաքական գործիչ Վազգենը սև ու սպիտակ դաշտերում հայտնվեց։ 1996–ի նախագահական ընտրություններին Վազգենի կոպիտ միջամտությունը, ընտրակեղծիքների պաշտպանությունը նրան սևացրեց և դարձրեց ատելի կերպար։

1998–ին նա Լևոն Տեր–Պետրոսյանին նախագահի աթոռից հեռացնելու գլխավոր դերակատարն էր։ Նրա գործուն մասնակցությամբ կանխվեց 1–ին նախագահի՝ Արցախի հարցով վտանգավոր փուլային տարբերակի իրականացումը, որի արդյունքում Արցախն ամբողջությամբ մնալու էր Ադրբեջանի կազմում։ 1998–ին Վազգենը մաքրվեց 1996–ից ու դա էր պատճառը, որ նա 1999–ի խորհրդարանական ընտրություններում վստահության քվե ստացավ։

1999–ի հոկտեմբերի 27–ին թուրքերը Նաիրի Հունանյանի ձեռքերով սպանեցին ոչ միայն Վազգենին, այլ նախևառաջ փորձեցին կանխել Հայաստանի սուբյեկտայնության պահպանումը։ Վազգենի սպանությունից հետո պլանավորվել էր, որ պետք է սկսի ներքին քաղաքական քաոս, ինչն էլ թույլ կտար Թուրքիային ու Ադրբեջանին լուծել Հայաստանի ու Արցախի հարցերը։

Նաիրի Հունանյանի գործը հոկտեմբերի 27–ից հետո շարունակցին քոքված բանսարկուներ Անդրանիկ Քոչարյանը, Վահան Շիրխանյանը, Վաղարշակ Հարությունյանը, Գագիկ Ջհանգիրյանը և Վազգենի մյուս «ընկերները»։ Սրանք Վազգենի մարմինը դեռ չսառած արդեն պաշտոնակռիվ էին անում ու ներքին խժդժություններ հրահրում։ Թուրքական պլանները ձախողվեցին, քանզի իշխանությունը կարողացավ կանխել թուրքական քաղաքական դիվերսիան։

Դավաճանված Վազգենը

Վազգենը հետմահու և գաղափարական դաշտում դավաճանվեց սեփական եղբայր Արամի, «Երկպարահի» վերնախավի կողմից։ Երբ սրանք 2008–ին կանգնեցին նախագահի թեկնածու Լևոն Տեր–Պետրոսյանի կողքին, սկսեցին պաշտպանել Վազգենի մերժած փուլային տարբերակը և քարոզել Լևոնի օգտին, այդ պահից սկսած Վազգենը դավաճանվեց։

Վազգենին դավաճանեց նաև «Երկրապահի» ներկայիս ղեկավար Սասուն Միքայելյանը, ով հայտնվեց քիրվայության, հակաղարաբաղցիության, թուրքամետության գլխավոր քարոզիչ Նիկոլ Փաշինյանի թիմում։ Սասունն այնքան հեռու գնաց Վազգենին դավաճանելու գործում, որ Նիկոլին քծնելու և Հրազդանում թալանի իրավունք ստանալու համար հայտարարեց, որ «թավշյա» հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան Արցախյան ազատամարտը։

Եվ այսպես, Վազգենը դավաճանվեց սեփական ընտանիքի անդամի, սեփական «Երկրապահի» վերնախավի, «ընկերների» կողմից։ Դա էր պատճառը, որ թուրքը մտավ Շուշի ու պղծեց Վազգենի արձանը Շուշիում։

Մինչև որ դավաճաններն իրենց արժանի գնահատականն ու պատիժը չստանան, Շուշին հետ չենք բերի։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 3691 անգամ
Լրահոս
Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am