Սեյրան Սարոյանի թալանած միջոցները՝ փաստերով

Երիտասարդ գրող Արթուր Միկոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է hetq.am-ի հոդվածը և կատարել հետևյալ գրառումը. «Ի պատասխան նրանց, ովքեր այնքան շատ են ոգևորվել Սեյրան Սարոյանի Մանվել Գրիգորյանի դեմ հնչեցված մեղադրական խոսքերից, որ փորձում են անհարկի հերոսացնելով նրան՝ վերագրել վերերկնային մարդու հատկանիշներ: Էս էլ պատերազմի ժամանակ և դրանից հետո Սեյրան Սարոյանի թալանած միջոցները փաստերով: Սեյրան Սարոյանի Ուկրաինայի առանձնատունն ու «մոռացված» շինությունները Բարձրաստիճան պաշտոնյաները երբեմն մոռանում են, թե ինչ են հայտարարագրել տարիներ առաջ և հրաժարվում են իրենց իսկ գույքից: Այդպես եղավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գալիք ընտրություններին պատգամավորության թեկնածու Սեդրակ (Սեյրան) Սարոյանի դեպքում: Նվեր ստացած հողամաս և չհայտարարագրած առանձնատուն 2010թ. Գաննա (Աննա) Օնիշչենկոն ՀՀ Աժ պատգամավոր Սեդրակ Սարոյանին անհատույց նվիրել է Օդեսայի նահանգի Օվիդեոպոլսկի շրջանի Միզիկևիչ գյուղում գտնվող իրար հարևանությամբ երկու հողատարածք, որի ընդհանուր մակերեսը 0.200 հեկտար է: Հողամասը նախատեսված է կառուցապատման համար, ինչն էլ իրականացվել է, սակայն շինարարությունը մնացել է անավարտ: Օնիշչենկոն նշված տարածքի սեփականատեր է դարձել 2005թ.: Թեև հայաստանցի պատգամավորին է նվիրել նշված անշարժ գույքը, սակայն կոմունալ վճարները կատարվում են դեռ Օնիշչենկոյի անունով: ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանը իր սկզբնական հայտարարագրում նշել է նաև Միզիկևիչում գտնվող գույքի մասին, սակայն այժմ չի «հիշում», որ նման գույք ունի: Բանն այն է, որ Ս. Սարոյանը Ուկրաինայում, մասնավոարապես՝ Օդեսայի նահանգում մի քանի անուն գույք ունի, որից միայն մեկն է հայտարարագրել: Քանի որ գույքը մեկից ավելին է, պատգամավորը շփոթվել և հայտարարագրել է Միզիկևիչ գյուղում գտնվող այն գույքը, որի մասին այժմ չի հիշում և իր անունով չէ: Փոխարենը չի հայտարարագրել այն գույքը, որի մասին խոսում է, թեև մեծ դժվարությամբ: Մենք եղել ենք այդ հասցեում: Իրար հարևանությամբ գտնվող երկու հողամասերից մեկի վրա վեր էր խոյանում երկհարկանի մի շինություն:Թաղամասում բնակվում էին մեծամասամբ մեծահարուստներ, կային բավականին շքեղ առանձնատներ: Հարևանները գիտեին, որ նշված տունը պատկանում է հայաստանցի գեներալի: Նրանք պատմում էին, որ գեներալը հաճախ է լինում Օդեսայում, սակայն իր շքեղ առանձնատանն է ապրում, որը գտնվում է այդ շինությունից քիչ հեռու՝ ծովին մոտ: Նշված թաղամասում ևս մեծահարուստներ են ապրում: Իսկ կիսատ մնացած շինությունն էլ պատգամավորը նպատակ է ունեցել դարձնել հյուրանոց, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով շինարարությունը կիսատ է մնացել: Թաղամասը, որտեղ ամռան ամիսներին ապրում են Սեդրակ Սարոյանն ու իր ընտանիքի անդամները, հսկվում էր անվտանգության աշխատակիցների կողմից և այնտեղ կողմնակի մարդկանց մուտքն արգելված էր: Դա էր պատճառը, որ չկարողացանք տեսնել այն: Միայն տան տերերի համաձայնությամբ կարող էինք մուտք գործել, իսկ այդ ժամանակ Սարոյաններն Ուկրաինայում չէին:Կիսակառույցում պահվող խունացած ու տեղ-տեղ դեղնած հատակագծից, որի պատվիրատուն եղել է Սեդրակ Սարոյանը, պարզ դարձավ, որ կիսակառույց շենքն ունի նկուղային հարկ, որի մակերեսը մոտ 265քմ է, ևս երկու հարկ և ձեղնահարկ: Նկուղային հարկում կա մոտ 68քմ մակերեսով ընդհանուր հյուրասենյակ, գինու համար նախատեսված առանձին սենյակ, համտեսի սենյակ, մարզասրահ, որի մակերեսը մոտ 49քմ է, տնային կինոթատրոն և այլն: Մնացած հարկերը և ձեղնահարկը բնակելի հատվածն են: Շինությունն ընդհանուր առմամբ ունի 58 սենյակ, որից 11-ը՝ ննջասենյակ, 17-ը՝ սանհանգույց, 3-ը՝ մեծ սրահ և այլն: Շինությանը պահակություն էին անում ուկրաինացի ամուսիններ, որոնք բնակվում էին տարածքում կառուցված տնակում: Ուկրաինայի Օդեսայի նահանգում Սեյրան Սարոյանը վաղուց է բիզնես կապեր հաստատել: Նա ծովափին ունի վարձակալած լողափ, ժամանակին աշխատեցնում էր նաև «Դուդուկ» հայկական ռեստորանը, սակայն արդեն 3-4 տարի է հրաժարվել է «Դուդուկից» և այն «Արտ-Շար» անվանումով շահագործում են դարձյալ հայեր՝ Արտաշատ քաղաքից: «Տեսանք մեր բիզնեսը չի, մեր խելքի բանը չի, հետ տվեցինք»,-ասում է Սեդրակ Սարոյանը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հիշատակված ողջ անշարժ գույքը նույնական է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սեդրակ Ֆիրդուսի Սարոյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում արտացոլված անշարժ գույքի հետ: Ս. Սարոյանի կողմից ներկայացված 2012-2016թթ. տարեկան հայտարարագրերում արտացոլված տվյալների համաձայն՝ համապատասխան ժամանակահատվածում անշարժ գույք չի օտարվել»: Այնուհանդերձ, պատգամավորը հրաժարվում է իր իսկ հայտարարագրած գույքից: 2011-2015թթ. էթիկայի հանձնաժողով ներկայացրած Սեդրակ Սարոյանի հայտարարագրերով նրա եկամուտները և դրամական միջոցները նվազել են: Իսկ Կինը՝ Լիանա Սարոյանը, առհասարակ եկամուտ չի ստանում: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձանցից հայտարարագիր են ներկայացնում միայն ամուսինը, նրա հետ համատեղ ապրող ծնողը, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակը: Սեդրակ Սարոյանի չափահաս երկու որդիները՝ Զարզանդ և Աշոտ Սարոյանները, միայն 2011թ. են հայտարարագիր ներկայացրել են: Նրանք ամուսնացել են և այլևս հայտարարագիր ներկայացնող սուբյեկտ չեն: Նշված տարում եկամուտ ցույց է տվել միայն ավագ որդին: «Ես կսթրվե՞մ կվարտիրի մեջ» Մինչ Սեդրակ Սարոյանից պարզաբանում ստանալը վերջինիս օգնական Գևորգ Ստեփանյանն ասաց, որ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում, թե Սարոյանը Ուկրաինայում գույք ունի: «Ուկրաինայում ոչ մի բան չունի, ես ձեզ կարամ ասեմ հստակ»,- ասաց պատգամավորի օգնականը: Օրեր անց մեզ հաջողվեց պարզաբանում ստանալ նաև Սեյրան Սարոյանից: Նա էլ դժվարությամբ հիշեց, որ գույք ունի: Սկզբում ասաց, որ «էն վախտերին» է ունեցել, սակայն մոր անունով: «Դաժե մորս անունով էլ չի եղել, վայթե մեր Օդեսայի Վանիկի անունով է եղել, մենք ընդեղի գրաժդանստվա չունենք: Իրա անունով ա եղել, ծախել ա»,- ասաց Սեդրակ Սարոյանը: Հարցին, թե այս պահին գույք չունի՞, նեղսրտեց. «Հո երեխա չեմ»: Երբ հերթական անգամ հիշեցրինք, որ ինքն է իր հայտարարագրում նշել ուկրաինական տան ու հողամասի մասին, «հիշեց», որ ունի և ամեն տարի գնում այնտեղ ապրում են՝ ապրիլից մինչև սեպտեմբեր: Ասաց, որ ընդամենը մեկ հողամաս ունի, որի վրա էլ գտնվում է սեփական առանձնատունը: «10 հատ առնում եմ ինչ անեմ, հլա ասա: Որ գնում ժամանակավոր մնում ենք, երեխեքի կեսն էլ չեն գալիս, 10 հատ տուն առնենք ի՞նչ անենք, մի տունը հերիք չի՞: Սեփական տուն ա, բա տունը հողի վրա ա սարքած, կվարտիրա հո չէ, ես կսթրվե՞մ կվարտիրի մեջ, շունչս կկտրվի»,- չհայտարարագրած գույքի մասին պարզաբանում տվեց Ս. Սարոյանը: Իսկ թե ինչու էր օգնականի բերանով պատասխանում, որ Ուկրաինայում ընդհանրապես անշարժ գույք չունի՝ չհստակեցրեց: Պատգամավորը նաև հերքեց, որ հանգստյան գոտի ունի Օդեսայում. «Սաղ Օդեսան էլ մերն ա, Օդեսան սաղ հանգստի գոտի ա, որ ունենամ ումի՞ց եմ վախում, հլա ասա: Ես ումից կարամ վախենամ, գողցե՞լ եմ այս երկրից, փողային պաշտոնի՞ եմ եղել, որ վախենամ: Որ ունենամ, կասեմ, էլի»: Սեդրակ Սարոյանը, ակնարկելով Արցախյան ազատամարտի տարիները, նշեց, որ 20 տարի օձ ու կարիճների մեջ է եղել և չէր կարող բիզնեսով զբաղվել: «Ես որտե՞ղ էի, որ մի հատ էլ բիզնես անեի: Ես ի՞նչ եմ հասկանում բիզնեսից, որ գնամ բիզնես անեմ: Կարա՞մ, իմ խելքի բանը չի: Զահլա ունե՞մ, թող տղերքս զբաղվեն»,- ավելացրեց Սեդրակ Սարոյանը: Սարոյանը հրաժարվում է իր ունեցվածքից Օդեսայում գտնվող գույքը Սարոյանի ու նրա ընտանիքի անդամների միակ ունեցվածքը չէ: Նրանք Հայաստանում էլ ունեն տներ, հողամասեր, գործարաններ: Սակայն Սեդրակ Սարոյանը դրանից էլ է հրաժարվում: Ասում է՝ կամ հորն է պատկանել, կամ՝ մորը, իսկ ինքը բիզնեսի հետ կապ չունի: Նշենք, որ Սեդրակ Սարոյանի հայրը՝ Ֆիրդուս Սարոյանը, մահացել է 2012թ. մայիսին: Էջմիածին քաղաքի սկզբնամասում գտնվող երկհարկանի շքեղ առանձնատունը, որն ունի նաև մեծ լողավազան, խորհրդային տարիներին եղել է պետական շենք: Սարոյաններն այժմ այդ տանն են ապրում: Պատգամավորը հաստատեց այդ տեղեկությունները: Ասաց, որ ներկայիս առանձնատունը եղել է գյուղվարչության շենքը, իսկ հայրը եղել է գյուղվարչութան պետը: «Դաժե ես չեմ էլ ուզել վերցնեմ, ասին՝ ամոթ ա, որ քո հոր աշխատատեղը ուրիշ մարդ վերցնի: Դրա խաթր վերցրինք, ընկանք ձեռը կրակ: Վերջում մտածեցի, որ կարելի է տուն սարքել ըտեղ»,- ասաց Ս. Սարոյանը՝ հավելելով, որ շենքը հին է եղել, փայտյա տանիքով: Նշենք, որ Սեդրակ Սարոյանն այդ առանձնատունը տարիներ առաջ հայտարարագրել է որպես սեփական գույք, սակայն մեզ հետ զրույցում հրաժարվեց և նշեց, որ դա իր հոր տունն է, նրա անունով է եղել: Մեր տեղեկություններով՝ նման շքեղ առանձնատուն ունի Ազատություն պողոտայում, որը կառուցել է իրեն պատկանող հողատարածքի վրա: Սակայն պատգամավորը հրաժարվեց նաև դրանից: Փորձեցինք այդ տարածքում գտնել Սարոյանի տունը, սակայն մեզ չհաջողվեց առաջ գնալ՝ մեծահարուստ օլիգարխներին պատկանող առանձնատների անվտանգության աշխատակիցները պարզապես թույլ չտվեցին: «Ա՜, ստից խոսում են: Այդ տունը ցույց տուր, գամ տամ քեզ նվեր: Երևո՞ւմ ա, որ ես վախեցող մարդ եմ: Հենց այդ տունը գտնես, պրյամոյ վերցրա քեզի»,- ասաց Սեդրակ Սարոյանը: Սեդրակ Սարոյանին է պատկանում նաև Էջմիածնի «Սարկոպ» հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունը, որը զբաղվել է գինու, օղու, կոնյակի, հյութերի արտադրությամբ: «Սարկոպ»-ը Էջմիածնի «Վաղարշապատ» գինու գործարան ՍՊԸ-ի իրավահաջորդն է: Հիմնադրվել է 2007-ին: Հիմնադիրներից մեկը եղել է Սեդրակ Սարոյանի մայրը՝ Օֆիկ Սարոյանը: Վերջինս ընկերությունից դուրս է եկել 2009թ. և նույն թվականին ընկերության 50% սեփականատեր է դարձել Սեդրակ Սարոյանը: Մյուս 50%-ի սեփականատերը ռուս գործարար է՝ Յուրի Կոպտևը: Սեդրակ Սարոյանն ասաց, որ այս ընկերությամբ էլ է հայրը զբաղվել, իսկ այժմ որդիներն են զբաղվում, քանի որ «զահլա չունի»: Նշենք, որ «Սարկոպ» ՍՊԸ-ի դեմ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2016թ. մարտ ամսին հարկադիր սնանկացման գործընթաց է սկսել, և գործն այժմ դատարանում է: 2003թ. Օֆիկ Սարոյանի կողմից հիմնադրվել է «Նիկ ընդ Վազգ» ՍՊԸ-ն: Ընկերությունը զբաղվել է օգտակար հանածոների արդյունահանմամբ: Մասնավորապես՝ արդյունահանել է Լուկաշինի տուֆը: Սակայն, ըստ պետռեգիստրի տվյալների՝ Օ. Սարոյանը ընկերությունից դուրս է եկել 2009թ. և այժմ սեփականատերն այլ մարդ է: Պատգամավորի մորն է պատկանում նաև Երևանի Կենտրոնում գտնվող «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ն: 2012թ. – ձեռք է բերել 91,940,000 դրամ արժողության բաժնեմաս: Սարոյաններին է պատկանում նաև 2005թ. ստեղծված «Ֆիրդուս Սարոյան» ՍՊԸ-ն: Ըստ պետական ռեգիստրի՝ ընկերության միակ սեփականատերը շարունակում է մնալ պատգամավորի հանգուցյալ հայրը՝ Ֆիրդուս Սարոյանը: Ընկերությունը զբաղվում է գազալցակայաններում ավտոմեքենաների համար հեղուկ գազի մանրածախ վաճառքով, գազալցակայան ունի Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում: Խարբերդցիները գիտեն, որ ընկերության իրական սեփականատերը Սեդրակ Սարոյանն է: Նշեք, որ «Ֆիրդուս Սարոյան» ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն պատգամավոր Սարոյանի հաշվառման հասցեն է՝ Էջմիածնի Չարենցի փողոցը: 100%-ով Սեդրակ Սարոյանին է պատկանում 2013թ. հիմնադրված «Ս. Սարոյան եղբայրներ» ՍՊԸ-ն: Ընկերությունը հաշվառված է Էջմիածնում: Այժմ գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, սակայն հարկային մարմնից տեղեկանում ենք, որ ընկերությունը զբաղվում է մանրածախ առևտրով: «Ս. Սարոյան եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրենը պատգամավորի ավագ որդին է՝ Զարզանդ Սարոյանը: 2010թ. հենց նա է հիմնադրել ու տնօրինում իր անունով ընկերությունը՝ «Զարզանդ Սարոյան» ՍՊԸ-ն: Այս ընկերությունն էլ զբաղվում է գովազդային վահանակների տեղադրմամբ: Սեդրակ Սարոյանի որդիներն իրենց անուններով ունեն նաև ԱՁ-ներ, որոնց միջոցով զբաղվում են մանրածախ առևտրով: Որդին՝ Զարզանդ Սարոյանը, 2011թ. ունեցել է 11,880,000 դրամ եկամուտ: Նույն թվականին, նույն գումարի չափով գնել է BMW X6 5.0 IX մակնիշի ավտոմեքենա: Էջմիածին քաղաքում և հարակից գյուղերում Սարոյաններն ունեն նաև հողամասեր, սակայն դրանք վերջիններիս անունով չեն: Սեդրակ Սարոյանի ունեցվածքն ըստ հայտարարագրի 1. ք. Էջմիածին, Չարենցի փողոց – բնակարան 2. ք. Էջմիածին, Մաշտոցի փողոց – երկհարկանի առանձնատուն, տնամերձ հողամաս, հողին ամրակալված այլ անշարժ գույք 3. ք. Էջմիածին, Էջմիածին-Մարգարա մայրուղի – հողամաս 4. ք. Էջմիածին Մաշտոցի փողոց -երկհարկանի բնակելի տուն, տնամերձ հողամաս 5. Արմավիրի մարզ, գ. Հայկաշեն – տնամերձ հողամաս և գյուղնշանակության հողամաս 6. ք.Երևան Ազատության պողոտային հարող հատված – 2 միավոր ոչ գյուղնշանակության հողամաս 7. ՌԴ Լենինգրադի մարզ ք. Վսեվոլոժսկ – բնակելի տուն և հողամաս 8. ՌԴ ք. Սոչի Կենտրոնական շրջան – բնակարան 9. Ուկրաինա, Օդեսայի մարզ, ավան Միզիկևիչ – երկհարկանի տուն և հողամաս Կնոջ՝ Լիանա Սարոյանի դրամական միջոցները ՀՀ դրամով. 1000000-2011 2000000-2012 3000000-2013 4000000-2014 5000000-2015 6000000-2016 Սեյրան Սարոյանի դրամական միջոցները և եկամուտները Դրամական միջոցներ ՀՀ դրամով. 10000000-2011 20000000-2012 30000000-2013 40000000-2014 50000000-2015 Եկամուտ ՀՀ դրամ 2011 2012 2013 2014 2015 1000000000 2000000000 1,563,063,940 3,124,150 3,011,143 4,582,000 6,851,130 Դրամական միջոցներ ՀՀ դրամով:

դիտվել է 720 անգամ
Լրահոս
Հրդեհ է բռնկվել «Երևան Սիթիի» տանիքում Գագիկ Ծառուկյանին և Ջավահիր Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել Հերիք չէ՞՝ դու քո ապազգային ու թրքահպատակ գործերին խառնես Պապ թագավորին. Էդուարդ Շարմազանով Նիկոլի միակ սոցիալական հենարանը կրիմինալ կլաններն ու օլիգարխներն են․ քաղաքագետ Երկրորդ և երրորդ քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել վարչապետի թեկնածու․ Փաշինյանը հիշել է Սահմանադրության մասին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան Փաշինյանը բոլոր ճակատներում կռիվ է տալու իր առավելագույն ընտրական հարմարավետության ու արդյունքի համար․ քաղաքագետ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրի ՀՀ սահմանադրության փոփոխություններից հետ. Ալիև Այս թրքահպատակ իշխանությունների կողմից բռնաճնշումների և հալածանքի ենթարկվելը պատիվ է․ Իշխան Սաղաթելյան Արմեն Չարչյանի աշխատասենյակից վերցվել են գումարներ, որոնք վերցնելու իրավասություն չունեին․ Էրիկ Ալեքսանյան Քննչականը ոչ թե հիվանդանոցներ և եկեղիցիներ պետք է մտներ, այլ քաղաքապետարանի համապատասխան վարչություն. Արեն Ափիկյան Շոյգուն հիշեցրեց ՀՀ-ի հետ կապված ԱՄՆ գեղեցիկ, բայց չիրականացված գաղափարները Աշխարհը շատ արագ փոխվում է մեր աչքերի առաջ․ հին աշխարհն այլևս գոյություն չունի․ Ռուբիո Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. «Հետք» Երկու եղբայրներն ու 1 մլն դոլարը․ ում որքան է հասել «Mercedes»-ը Շահումյան գյուղում բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր Օրվա ռեժիմը չունի որևէ սահման․ Գառնիկ Դանիելյան Վարդենյանց լեռնանցքում ձնածածկույթի բարձրությունը գերազանցում է 2 մետրը. Լևոն Ազինյան UFC BJJ-ի չեմպիոնը մարտահրավեր է նետել Արման Ծառուկյանին Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ. Արամ Վարդևանյան Տեառնընդառաջի տոնին Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Եվրամիությունն ու Հայաստանը Բրյուսելում կքննարկեն դիտորդական առաքելության ապագայի հարցը․ Ռիտեր «Ալե՛ն, սաղ Ռուսաստանը քեզ էր ծաղրում»․ Մանուել Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am