Հունիսի 7-ի ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ, մեր պայքարը նոր է սկսվում. Գուրգեն Սիմոնյան

Հայաստանի շնորհապետական կուսակցության հիմնադիր նախագահ Գուրգեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել հունիսի 7-ի ընտրություններում իրենց քվե տված քաղաքացիներին՝ արդյունքը համարելով մեծ հաջողություն մեկամյա քաղաքական ուժի համար։

«Այս տարվա ընտրություններում հանրային մասնակցությունը աննախադեպ էր։ Ընտրություններին մասնակցեցին 1 476 916 քաղաքացի, որոնցից 30 797-ը կամ ընտրողների 2.11 %-ն իր վստահության քվեն տվեց մեզ՝ դարձնելով Հայաստանի շնորհապետական կուսակցությունը Հայաստանի Հանրապետության խոշորագույն վեց քաղաքական ուժերից մեկը։ Սա, անշուշտ, հեռու է մեր ակնկալիքներից, սակայն այն իր ծավալով աներևակայելի մեծ հաջողություն է մեկամյա քաղաքական ուժի համար։

Խոնարհումս մեզ հավատացած, մեր կայացմանը նպաստած հայրենիքում և սփյուռքում բնակվող հայ ժողովրդին։ Մեր պայքարի հիմքը մենք դրեցինք միասին, հարգելիներ, բոլոր նրանց հետ, ովքեր միացան և դարձան գաղափարակից ու «զինակից» ընկեր։ Մենք հայ ենք, և դրանով ամեն ինչ ասված է բառի ուղիղ, գաղափարական և բովանդակային իմաստով։

Ավաղ մեզանից խլեցին ևս մի քանի տարի՝ վերարտադրելով և ձևավորելով նախկին խորհրդարանի ճիշտ համանմանությունը, հնարավորություն չընձեռելով արևմտամետ ուժի ներկայացված լինել խորհրդարանում։

Աստված տա, որ մեզանից խլած լինեն միայն ժամանակ, ո՛չ թե ինքնություն, ո՛չ թե հայրենիք կամ ազատություն, ինչի համար գործի դրեցին նախկին մեռնող քաղաքական համակարգի ողջ մասնավոր և վարչական լծակները՝ պարուրված ծածուկ թրքառուսամետների շարասյունով և հմտորեն քողարկված բոլոր տրամաչափի սպասարկու բլոգերներով, վայ-վերլուծաբաններով՝ ջանք ու եռանդ չխնայելով, որ ինձ կապեն նախկիններին, ներկաներին, նրանց արբանյակ ուժերին, Ռուսաստանին, այլ երկրներին և գրանտալափ ոհմակներին։

Նկատի ունենալով անհավասար մրցակցային պայմանները, ընտրակաշառքների և վարչական ռեսուրսի գործադրման ծավալները, օտար պետությունների առաջնորդների միջամտությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքաղաքական դաշտում ոչ միանշանակ անցյալ ունեցած անձանց և ուժերի ընտրապայքարին անարգել մուտք գործելու հանգամանքը՝ սույն թվականի հունիսի 7-ի ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ և բացում ենք մեզ համար քաղաքական պայքարի բոլոր հնարավոր դռները՝ ժողովրդի իշխանությունը ապահովելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետական և Սահմանադրական հիմքերը պաշտպանելու համար։

Նկատենք, որ ի հեճուկս Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հանրության արևմտամետ ակնկալիքների, 9-րդ գումարման Ազգային Ժողովում ներկայացված են լինելու բացառապես ռուսամետ քաղաքական ուժերը, ներառյալ կոմպլեմենտարիզմը դրոշակ դարձրած, մինչ ընտրական արդյունքների ամփոփումը հաղթանակ տոնած ուժը։

Մեզ սպասվում է դժվարին ուղի։

Միացե՛ք, հարգելիներ, միասին ուժեղանանք, համալրվենք և ամրանանք։

Հայաստանի շնորհապետական կուսակցությունը և նրա հիմնադիր նախագահ Գուրգեն Սիմոնյանը աներեր կամքով շարունակելու են պայքարել հանուն հայոց ինքնության, համազգային իղձերի, հայրենիքի և հավատի պահպանման համար։

Մնացե՛ք ոգով, մնացե՛ք ամուր, ժամանակի փորձությունների առաջ Արարատ լեռան նման հաստատ․ մեր պայքարը նոր է սկսվում, սիրելիներ։

Ամեն ինչ դեռ առջևում է»,- հայտարարել է Սիմոնյանը։

դիտվել է 577 անգամ
Լրահոս
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video) Թանկացում կլինի, պատերազմ կլինի․ արցախցիները եկան Հայաստան՝ մենք ո՞ւր ենք գնալու (video) ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Նիկոլի բռնապետությունը փլուզվելու է, ես դա հաստատ եմ ասում (video) Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ (Հրապարակ) Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մի քանի վայրկյանում արտացոլված է Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը. Արթուր Խաչատրյան Միջազգային քրեական դատարանը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ինքնիշխանության համար. Ռուբիո Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր» Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահին պաշտոնանկ անելու օգտին. BBC ՌԴ ԶՈւ-ն խմբային հարվածներ է հասցրել Կիևի և Օդեսայի ռազմական օբյեկտներին Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը չի դադարեցվել. ԲՀԿ խոսնակ Փաշինյանն իր խոսքը խմբագրեց, որ մարդիկ դատի տան, ասի․․․Ստեփան Դանիելյան (video) Մարգարիտա Սիմոնյանը 1 մլն ռուբլի կփոխանցի ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից զոհված փոքրիկի ընտանիքին Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը Անձնական վրեժխնդրություն է իրականացվում Ծառուկյանի հանդեպ. հանկարծ հասկացան՝ կենդանիներն ապօրինի են պահվում. Էլինար Վարդանյան Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով Գագիկ Ծառուկյանի պաշտպանները կդիմեն այդ կարևոր քայլին․ Էլինար Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am