Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին՝ ընդգծելով նրա բացառիկ դերն ու անձնական օրինակը հայկական ֆուտբոլում։
Ռուսական «Чемпионат» պարբերականի թղթակցի հետ զրույցում հայ մասնագետը նշել է, որ հայ կիսապաշտպանի ֆանտաստիկ մարզավիճակն իր համար օրինաչափ արդյունք է.
«Հենրիխ Մխիթարյանն օրինակ է մեր ֆուտբոլիստների և բոլորիս համար։ Նրա մարդկային ու ֆուտբոլային որակները հպարտություն են առաջացնում։ Շատերը զարմանում են, որ Հենրիխը մինչ օրս խաղում է նման բարձր մակարդակում, բայց ես՝ ոչ։ Նրան ճանաչում եմ դեռ 14-15 տարեկանից, ամեն ինչ տեսել եմ։
Նա այնպիսի ապրելակերպ է վարում և այնպես է պրոֆեսիոնալ վերաբերվում ֆուտբոլին, որ նրա հիանալի մարզավիճակն անգամ 37 տարեկանում անակնկալ չէ։ Որպես մարզիչ՝ ես իմ խաղացողների հետ շատ եմ խոսել Մխիթարյանի մասին։ Նրա օրինակը դաստիարակում է ֆուտբոլիստներին»,- ասել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանն ավարտել է միջազգային կարիերան 2021 թվականին։
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը