Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում նկատելիորեն ակտիվացել են Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի շուրջ հրապարակումները։ Տեղեկատվական այս «ալիքը» հուշում է, որ քաղաքական ջերմաստիճանը քաղաքում աստիճանաբար մոտենում է եռման կետին, իսկ առաջիկայում կարող է մեկնարկել բավականին թեժ ու լայնամասշտաբ արշավ՝ ուղղված նրա հնարավոր առաջադրման դեմ։

Բաբայանի անվան շուրջ ստեղծված այս իրարանցման պատճառը պարզ է. նա չի տեղավորվում ո՛չ իշխող ուժի, ո՛չ էլ այլ բևեռների դասական սխեմաներում, սակայն ունի ակնհայտ չափելի մեծ աջակցություն շարքային ընտրողների շրջանում։ Հենց այս գործոնն էլ նրա հնարավոր հայտը դարձնում է «անհարմար» քաղաքական տարբեր կենտրոնների համար, որոնցից յուրաքանչյուրն Աբովյանում ունի իր սեփական հաշվարկներն ու հավակնությունները։

Աբովյանն ավանդաբար եղել է քաղաքական ամենազգայուն համայնքներից մեկը, և համապետական ընտրությունների ավարտից հետո հիմնական ուժերի ուշադրությունը կենտրոնանում է հենց այստեղ։ Քաղաքը կարող է վերածվել իշխանական և ընդդիմադիր խոշոր խաղացողների բախման գլխավոր թատերաբեմի։

Սպասվում է նյարդերի ու ռեսուրսների լուրջ պայքար, որն ուղեկցվելու է թիրախավորված, այդ թվում` կեղծ տեղեկատվական արտահոսքերով։

Առաջիկա զարգացումները ցույց կտան, թե որքանով Բաբայանը կկարողանա դիմակայել սպասվող տեղեկատվական գրոհներին և արդյոք ի վերջո կգնա ընտրապայքարի մինչև վերջ։ Միևնույն ժամանակ պարզ կդառնա՝ նրա առաջադրումը կդառնա՞ Աբովյանի ընտրությունների գլխավոր քաղաքական ինտրիգը, թե՞ իրադարձությունները կընթանան բոլորովին այլ՝ անսպասելի սցենարով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 391 անգամ
Լրահոս
Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան Հրդեհ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը Դիլիջանում 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից ցատկել է և ծանր վնասվածքներ ստացել Արման Աբովյան․ «Սեպտեմբերի 19-ին «Գաթայի տոն» կազմակերպելը թքել է զոհերի գերեզմանների վրա» Այդ դեպքում երբեք տիտղոսային մենամարտ չեմ ունենա․ Արման Ծառուկյան Ավտովթար՝ Երևանում․ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավոր Խաչի հաղթության և բարձրացման տոնը․ Խաչվերացը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Խաչի քո, Քրիստոս, երկիր պագանեմք Այս կառավարությունը կրկնում է 1918-1920 թվականների կառավարության սխալները. քաղաքագետ Փեզեշքիանը ԱՄՆ-ին. Պատերազմեք Իրանի զինված ուժերի, ոչ թե խաղաղ բնակչության դեմ «Խաչի խորհուրդը ամենամեծ սիրո՝ զոհաբերական սիրո խորհուրդն ունի» Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Արտանիշում օդապարիկով թռչելու ժամանակ Չեխիայի քաղաքացին վայր է ընկել․ բժիշկները փրկել են նրա կյանքը Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ վարորդը մահացել է Խաչվերաց․ Սուրբ Խաչի վերադարձի պատմությունն ու տոնի խորհուրդը Մբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացին 36 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Փաշինյանի սրտի բլոգեր Georg X-ի մեքենան կրկին տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք․ 168.am Չինաստանն ու Հնդկաստանը մրցակիցներ չեն, գործընկերներ են․ Սի Ծինփին Anthropic ընկերության ղեկավարը կոչ է արել դանդաղեցնել ԱԲ ավելի հզոր մոդելների մշակման տեմպերը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանին Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ Իջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am