Բիշքեկ մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանը փորձում է «խմբագրել» Ռուսաստանի մասին իր խոսքերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը Բիշքեկ մեկնելուց առաջ, կարծես, փորձում է վերախմբագրել Ռուսաստանի վերաբերյալ իր նախկին խոսքերի շուրջ ձևավորված քաղաքական պատկերը։


Պատահական չէ, որ հենց այս ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը հրապարակեց Ալեն Սիմոնյանի և «Ժողովուրդ» օրաթերթի միջև դատական վեճի մասին լուր՝ շեշտադրելով, որ դատարանը պարտավորեցրել է լրատվամիջոցին հերքել Սիմոնյանին վերագրված՝ Ռուսաստանի կործանման վերաբերյալ հայտարարությունները։ (Armtimes.com)


Սակայն հրապարակված դատական ակտի հետևում մի ամբողջ պատմություն կա, որի մասին իշխանական լրատվամիջոցը լռում է։


Ի՞նչ էր գրել «Ժողովուրդ»-ը

2025 թվականի հունվարի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր «ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը սպասում է Ռուսաստանի կործանմանը՝ նշելով, որ դա բացելու է նոր հեռանկարներ. մանրամասներ փակ նիստից» վերտառությամբ հոդվածը։


Խոսքը հունվարի 23-ին Ալեն Սիմոնյանի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան ութնյակի՝ Nordic-Baltic Eight ձևաչափի խորհրդարանների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ հանդիպման մասին էր։


«Ժողովուրդ»-ի աղբյուրը՝ հանդիպմանը մասնակցած բալթյան երկրներից մեկի խորհրդարանական ներկայացուցիչը, հայտնել էր, որ փակ հանդիպման ընթացքում Սիմոնյանը խիստ հակառուսական գնահատականներ է հնչեցրել։ Մեր հրապարակման համաձայն՝ խոսք էր գնացել Ռուսաստանի պարտության ու հնարավոր կործանման և դրա հետևանքով Հայաստանի ու բալթյան երկրների համար նոր հեռանկարների մասին։

Դեռ հրապարակումից առաջ «Ժողովուրդ»-ը դիմել էր նաև Ալեն Սիմոնյանի խոսնակին՝ ներկայացնելով տեղեկությունը և հնարավորություն տալով արձագանքել։ Պատասխանը եղել էր, որ ԱԺ նախագահը նման հայտարարություններ չի արել։ Այսինքն՝ նյութում ներկայացված էր նաև Սիմոնյանի կողմի պաշտոնական դիրքորոշումը։


Հրապարակումից հետո Ալեն Սիմոնյանը պահանջեց հերքում, ապա դիմեց դատարան։


Իսկ որտե՞ղ է փակ հանդիպման ձայնագրությունը

Դատական վեճի ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթի համար առանցքային խնդիր էր պարզել՝ ի վերջո ի՞նչ է բառացիորեն ասել Ալեն Սիմոնյանը փակ հանդիպման ընթացքում։


Խմբագրությունը Ազգային ժողովից պահանջել էր հանդիպման տեսագրությունը կամ ձայնագրությունը, որը կարող էր վերջնականապես պատասխանել այս հարցին։ Սակայն այն «Ժողովուրդ»-ին չտրամադրվեց։


Այսինքն՝ խմբագրությունը զրկված մնաց ամենաուղիղ ապացույցը դատարանին ներկայացնելու հնարավորությունից։

«Ժողովուրդ»-ը, այնուամենայնիվ, գտավ հանդիպմանը ներկա մեկ այլ անձի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։


Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ տեսազրույցում հաստատել էր, որ փակ հանդիպման ընթացքում իսկապես Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնության հասցեին բավականին կոշտ արտահայտություններ է հնչեցրել։

 



Սակայն դատարանում այդ հանգամանքը ևս չդարձավ լիարժեք քննության առարկա. Արթուր Խաչատրյանը որպես հանդիպմանը ներկա անձ չլսվեց դատարանում, ինչը հնարավորություն կտար դատարանում պարզաբանել փակ հանդիպման իրական բովանդակությունը, իսկ Ազգային ժողովից հանդիպման ձայնագրությունը կամ տեսագրությունը դառարանն ընդհանրապես չպահանջեց:


Ուստի հարցը շարունակում է մնալ․ եթե գոյություն ունի փակ հանդիպման պաշտոնական ձայնագրություն կամ տեսագրություն, ինչո՞ւ այն չդարձավ վեճի հանգուցալուծման հիմնական ապացույցը։

Ի՞նչ է որոշել դատարանը


Դատավոր Լիանա Ներսիսյանը Ալեն Սիմոնյանի հայցը բավարարել է մասնակի։


Կարդում ենք, որ դատարանը պարտավորեցրել է «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին հերքել , որ
Ռուսաստանի «ջախջախման, պարտության, վերանալու» և դրա արդյունքում Հայաստանի ու բալթյան երկրների համար «լավ հեռանկարներ» բացվելու վերաբերյալ ձևակերպումները չեն համապատասխանում իրականությանը։

Դատարանը Ալեն Սիմոնյանի հայցը մնացած մասով մերժել է։


«Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ից հօգուտ Ալեն Սիմոնյանի պեըքէ բռնագանձվի ընդամենը 20 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։


Փոխարենը դատարանը Ալեն Սիմոնյանից հօգուտ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի պահանջում է բռնագանձել է 150 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն։

Այսինքն՝ հրապարակումներում ներկայացվող՝ «Ալեն Սիմոնյանը հաղթել է «Ժողովուրդ»-ին» պարզեցված պատկերը ամբողջությամբ չի արտացոլում դատական ակտի բովանդակությունը. հայցը բավարարվել է մասնակի, մնացած պահանջները մերժվել են, իսկ Սիմոնյանից խմբագրության օգտին բռնագանձվող դատական ծախսը բազմապատիկ գերազանցում է խմբագրությունից նրա օգտին բռնագանձվող գումարը։


Ինչո՞ւ հենց Բիշքեկից առաջ


Այս ամբողջ պատմության մեջ ուշագրավ է նաև ժամանակագրությունը։

Ալեն Սիմոնյանի քաղաքական գործունեության ընթացքում Ռուսաստանի հասցեին հնչեցրած մի շարք հայտարարություններ բազմիցս արձագանք են ստացել ռուսական քաղաքական և տեղեկատվական շրջանակներում։ Եվ այժմ, Բիշքեկ մեկնելու և ռուս գործընկերների հետ շփումների նախաշեմին, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը հատուկ շրջանառության մեջ է դնում դատական ակտը՝ «Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի կործանումը չի ցանկացել» վերնագրով։ (Armtimes.com)


«Ժողովուրդ» օրաթերթի գնահատմամբ՝ հրապարակման ժամանակագրությունը քաղաքական ենթատեքստ ունի։


Տպավորություն է ստեղծվում, որ Բիշքեկում ռուս գործընկերների հետ հանդիպումներից առաջ փորձ է արվում մաքրել Ալեն Սիմոնյանի շուրջ տարիների ընթացքում ձևավորված հակառուսական քաղաքական խոսույթի հետքը և նրան ներկայացնել ոչ թե Ռուսաստանի նկատմամբ թշնամական դիրքերից հանդես եկող, այլ գործընկերային հարաբերությունների կողմնակից գործիչ։

Սակայն մեկ հարց այդպես էլ անպատասխան է մնում։


Եթե «Ժողովուրդ»-ի հրապարակումն ամբողջությամբ իրականությանը չէր համապատասխանում, ապա ինչո՞ւ փակ հանդիպման տեսագրությունը կամ ձայնագրությունը չհրապարակվեց և չտրամադրվեց խմբագրությանը՝ հարցը դեռ 2025 թվականին մեկընդմիշտ փակելու համար։


Եվ ինչո՞ւ դատարանում չլսվեց հանդիպմանը ներկա պատգամավոր Արթուր Խաչատրյանի վկայությունը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 558 անգամ
Լրահոս
2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան Հրդեհ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը Դիլիջանում 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից ցատկել է և ծանր վնասվածքներ ստացել Արման Աբովյան․ «Սեպտեմբերի 19-ին «Գաթայի տոն» կազմակերպելը թքել է զոհերի գերեզմանների վրա» Այդ դեպքում երբեք տիտղոսային մենամարտ չեմ ունենա․ Արման Ծառուկյան Ավտովթար՝ Երևանում․ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավոր Խաչի հաղթության և բարձրացման տոնը․ Խաչվերացը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Խաչի քո, Քրիստոս, երկիր պագանեմք Այս կառավարությունը կրկնում է 1918-1920 թվականների կառավարության սխալները. քաղաքագետ Փեզեշքիանը ԱՄՆ-ին. Պատերազմեք Իրանի զինված ուժերի, ոչ թե խաղաղ բնակչության դեմ «Խաչի խորհուրդը ամենամեծ սիրո՝ զոհաբերական սիրո խորհուրդն ունի» Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Արտանիշում օդապարիկով թռչելու ժամանակ Չեխիայի քաղաքացին վայր է ընկել․ բժիշկները փրկել են նրա կյանքը Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ վարորդը մահացել է Խաչվերաց․ Սուրբ Խաչի վերադարձի պատմությունն ու տոնի խորհուրդը Մբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացին 36 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Փաշինյանի սրտի բլոգեր Georg X-ի մեքենան կրկին տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք․ 168.am Չինաստանն ու Հնդկաստանը մրցակիցներ չեն, գործընկերներ են․ Սի Ծինփին Anthropic ընկերության ղեկավարը կոչ է արել դանդաղեցնել ԱԲ ավելի հզոր մոդելների մշակման տեմպերը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանին Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ Իջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am