Բիշքեկ մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանը փորձում է «խմբագրել» Ռուսաստանի մասին իր խոսքերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը Բիշքեկ մեկնելուց առաջ, կարծես, փորձում է վերախմբագրել Ռուսաստանի վերաբերյալ իր նախկին խոսքերի շուրջ ձևավորված քաղաքական պատկերը։


Պատահական չէ, որ հենց այս ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը հրապարակեց Ալեն Սիմոնյանի և «Ժողովուրդ» օրաթերթի միջև դատական վեճի մասին լուր՝ շեշտադրելով, որ դատարանը պարտավորեցրել է լրատվամիջոցին հերքել Սիմոնյանին վերագրված՝ Ռուսաստանի կործանման վերաբերյալ հայտարարությունները։ (Armtimes.com)


Սակայն հրապարակված դատական ակտի հետևում մի ամբողջ պատմություն կա, որի մասին իշխանական լրատվամիջոցը լռում է։


Ի՞նչ էր գրել «Ժողովուրդ»-ը

2025 թվականի հունվարի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր «ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը սպասում է Ռուսաստանի կործանմանը՝ նշելով, որ դա բացելու է նոր հեռանկարներ. մանրամասներ փակ նիստից» վերտառությամբ հոդվածը։


Խոսքը հունվարի 23-ին Ալեն Սիմոնյանի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան ութնյակի՝ Nordic-Baltic Eight ձևաչափի խորհրդարանների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ հանդիպման մասին էր։


«Ժողովուրդ»-ի աղբյուրը՝ հանդիպմանը մասնակցած բալթյան երկրներից մեկի խորհրդարանական ներկայացուցիչը, հայտնել էր, որ փակ հանդիպման ընթացքում Սիմոնյանը խիստ հակառուսական գնահատականներ է հնչեցրել։ Մեր հրապարակման համաձայն՝ խոսք էր գնացել Ռուսաստանի պարտության ու հնարավոր կործանման և դրա հետևանքով Հայաստանի ու բալթյան երկրների համար նոր հեռանկարների մասին։

Դեռ հրապարակումից առաջ «Ժողովուրդ»-ը դիմել էր նաև Ալեն Սիմոնյանի խոսնակին՝ ներկայացնելով տեղեկությունը և հնարավորություն տալով արձագանքել։ Պատասխանը եղել էր, որ ԱԺ նախագահը նման հայտարարություններ չի արել։ Այսինքն՝ նյութում ներկայացված էր նաև Սիմոնյանի կողմի պաշտոնական դիրքորոշումը։


Հրապարակումից հետո Ալեն Սիմոնյանը պահանջեց հերքում, ապա դիմեց դատարան։


Իսկ որտե՞ղ է փակ հանդիպման ձայնագրությունը

Դատական վեճի ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթի համար առանցքային խնդիր էր պարզել՝ ի վերջո ի՞նչ է բառացիորեն ասել Ալեն Սիմոնյանը փակ հանդիպման ընթացքում։


Խմբագրությունը Ազգային ժողովից պահանջել էր հանդիպման տեսագրությունը կամ ձայնագրությունը, որը կարող էր վերջնականապես պատասխանել այս հարցին։ Սակայն այն «Ժողովուրդ»-ին չտրամադրվեց։


Այսինքն՝ խմբագրությունը զրկված մնաց ամենաուղիղ ապացույցը դատարանին ներկայացնելու հնարավորությունից։

«Ժողովուրդ»-ը, այնուամենայնիվ, գտավ հանդիպմանը ներկա մեկ այլ անձի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։


Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ տեսազրույցում հաստատել էր, որ փակ հանդիպման ընթացքում իսկապես Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնության հասցեին բավականին կոշտ արտահայտություններ է հնչեցրել։

 



Սակայն դատարանում այդ հանգամանքը ևս չդարձավ լիարժեք քննության առարկա. Արթուր Խաչատրյանը որպես հանդիպմանը ներկա անձ չլսվեց դատարանում, ինչը հնարավորություն կտար դատարանում պարզաբանել փակ հանդիպման իրական բովանդակությունը, իսկ Ազգային ժողովից հանդիպման ձայնագրությունը կամ տեսագրությունը դառարանն ընդհանրապես չպահանջեց:


Ուստի հարցը շարունակում է մնալ․ եթե գոյություն ունի փակ հանդիպման պաշտոնական ձայնագրություն կամ տեսագրություն, ինչո՞ւ այն չդարձավ վեճի հանգուցալուծման հիմնական ապացույցը։

Ի՞նչ է որոշել դատարանը


Դատավոր Լիանա Ներսիսյանը Ալեն Սիմոնյանի հայցը բավարարել է մասնակի։


Կարդում ենք, որ դատարանը պարտավորեցրել է «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին հերքել , որ
Ռուսաստանի «ջախջախման, պարտության, վերանալու» և դրա արդյունքում Հայաստանի ու բալթյան երկրների համար «լավ հեռանկարներ» բացվելու վերաբերյալ ձևակերպումները չեն համապատասխանում իրականությանը։

Դատարանը Ալեն Սիմոնյանի հայցը մնացած մասով մերժել է։


«Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ից հօգուտ Ալեն Սիմոնյանի պեըքէ բռնագանձվի ընդամենը 20 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։


Փոխարենը դատարանը Ալեն Սիմոնյանից հօգուտ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի պահանջում է բռնագանձել է 150 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն։

Այսինքն՝ հրապարակումներում ներկայացվող՝ «Ալեն Սիմոնյանը հաղթել է «Ժողովուրդ»-ին» պարզեցված պատկերը ամբողջությամբ չի արտացոլում դատական ակտի բովանդակությունը. հայցը բավարարվել է մասնակի, մնացած պահանջները մերժվել են, իսկ Սիմոնյանից խմբագրության օգտին բռնագանձվող դատական ծախսը բազմապատիկ գերազանցում է խմբագրությունից նրա օգտին բռնագանձվող գումարը։


Ինչո՞ւ հենց Բիշքեկից առաջ


Այս ամբողջ պատմության մեջ ուշագրավ է նաև ժամանակագրությունը։

Ալեն Սիմոնյանի քաղաքական գործունեության ընթացքում Ռուսաստանի հասցեին հնչեցրած մի շարք հայտարարություններ բազմիցս արձագանք են ստացել ռուսական քաղաքական և տեղեկատվական շրջանակներում։ Եվ այժմ, Բիշքեկ մեկնելու և ռուս գործընկերների հետ շփումների նախաշեմին, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը հատուկ շրջանառության մեջ է դնում դատական ակտը՝ «Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի կործանումը չի ցանկացել» վերնագրով։ (Armtimes.com)


«Ժողովուրդ» օրաթերթի գնահատմամբ՝ հրապարակման ժամանակագրությունը քաղաքական ենթատեքստ ունի։


Տպավորություն է ստեղծվում, որ Բիշքեկում ռուս գործընկերների հետ հանդիպումներից առաջ փորձ է արվում մաքրել Ալեն Սիմոնյանի շուրջ տարիների ընթացքում ձևավորված հակառուսական քաղաքական խոսույթի հետքը և նրան ներկայացնել ոչ թե Ռուսաստանի նկատմամբ թշնամական դիրքերից հանդես եկող, այլ գործընկերային հարաբերությունների կողմնակից գործիչ։

Սակայն մեկ հարց այդպես էլ անպատասխան է մնում։


Եթե «Ժողովուրդ»-ի հրապարակումն ամբողջությամբ իրականությանը չէր համապատասխանում, ապա ինչո՞ւ փակ հանդիպման տեսագրությունը կամ ձայնագրությունը չհրապարակվեց և չտրամադրվեց խմբագրությանը՝ հարցը դեռ 2025 թվականին մեկընդմիշտ փակելու համար։


Եվ ինչո՞ւ դատարանում չլսվեց հանդիպմանը ներկա պատգամավոր Արթուր Խաչատրյանի վկայությունը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 365 անգամ
Լրահոս
Սեպտեմբերի 2-ին, 4-ին և 8-ին գազ չի լինելու Ռուսաստանի և Հայաստանի գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների շահերին. Պեսկով Բելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով կա զոհ Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ» ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են․ «Հրապարակ» Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ» Բիշքեկ մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանը փորձում է «խմբագրել» Ռուսաստանի մասին իր խոսքերը. «Ժողովուրդ» Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ․ «Ժողովուրդ» Առողջապահության համակարգում կադրային խառնաշփոթը չի ավարտվում․ «Ժողովուրդ» Շենգավիթի տնակների բնակիչների հետ քաղաքապետարանը հանդիպում կանցկացնի․ «Ժողովուրդ» Արցախի նախկին քննիչներն ու դատախազները թոշակի իրավունքի հարցում անորոշության մեջ են հայտնվել․ «Ժողովուրդ» Նուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին Վանաձորում 3-րդ հարկից ընկած 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել Նոյեմբերյանի քաղաքապետը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. Հրապարակ Ձերբակալել են Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանին ու տեղափոխում են Երևան Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ Հայտնաբերվել են չափաքանակից ավելի որսի դեպքեր Մենք բոլորս սպասում ենք, որ ճշմարտությունը հաղթի Հայաստանում․ Զատուլինը շնորհավորել է Քոչարյանին Հայաստանը կարող է դառնալ 120 կմ թռիչքային հեռահարությամբ Pinaka հրթիռների առաջին պատվիրատուն. IDRW Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am