Բոլշևիկները խլում էին, որ իբր կոմունիզմ կառուցեն, Նիկոլ Փ.-ն խլում է՝ Արևմտյան Ադրբեջան կառուցելու և իր շահերը սպասարկելու համար․ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ուղերձը կալանավայրից․

«Թրքաբոլշևիկության մասին

Բոլշևիկները համոզում էին, որ պրոլետարիատին երջանիկ են դարձնելու՝ հողը կուլակից խլելով ու գյուղացուն տալով, գործարանները բուրժուաներից խլելով ու բանվորին տալով։ Խլեցին, բայց չտվեցին։ Պրոլետարն էլ երջանիկ չդարձավ։ Գուլագներում երջանկություն չկա։

Քաղաքացի Նիկոլ Փ.-ն հպարտ քաղաքացուն երջանկություն է խոստանում՝ Սամվել Կարապետյանից, Ռոբերտ Քոչարյանից, Գագիկ Ծառուկյանից ու մյուսներից խլելով։ Խլում է, բայց հպարտ քաղաքացին երջանիկ չի դառնում։ Այլ բան, որ քպականները հեղափոխական արագությամբ հաղթահարում են աղքատությունն իրենց գրպաններում։

Բոլշևիկները գոնե սկզբնական փուլում հավատում էին մարքսիզմին։ Նիկոլ Փ.-ն «իզմ» չունի։ Ինքն էն գլխից հավատում էր միայն ստի զորությանը։

Բոլշևիկները կուլակաթափ էին անում՝ Մարքսի «Կապիտալը» մտքներում։ Իսկ Նիկոլ Փ.-ն քաղաքական հետապնդման ենթատեքստով սեփականության վերաբաշխում է իրականացնում՝ Էրդողանի գիրքը սրտին մոտ պահած։

Բոլշևիկները խլում էին, որ իբր կոմունիզմ կառուցեն։ Նիկոլ Փ.-ն խլում է՝ Արևմտյան Ադրբեջան կառուցելու և իր շահերը սպասարկելու համար։

Բոլշևիկները որոշեցին քաղաքացիական պատերազմ հրահրել՝ Ռուսաստանի տարածքը գրավել ցանկացող Գերմանիայի հետ գործարքի գնալով և նախկին իշխանությանը թշնամի հռչակելով։ Նիկոլ Փ.-ն Հայաստանը գրավել ցանկացող Ադրբեջանին ներկայացնում է որպես բարեկամ ու թշնամիներ է փնտրում մեր երկրի ներսում։

Բոլշևիկները խաղաղություն էին խոստանում՝ ազգային շահերի հաշվին։ Նիկոլ Փ.-ն էլ է նույնն անում։ Տարբերությունն այն է, որ Նիկոլ Փ.-ինը թրքաբոլշևիկություն է։

Անդրանիկ Թևանյան,

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ

26.08.2026»

դիտվել է 141 անգամ
Լրահոս
5 անչափահաս էստեղ են քնում,նրանց վերցնեմ ո՞ւր գնամ․ շենգավիթցի կինը չի կարողանում զսպել արցունքները (video) Փաշինյա՛ն, վերանաք դուք, 5 երեխու ո՞նց եք հանում գցում փողոց․ բնակչուհի (video) Սիրիր քո պետությունն ու հաղթանակները անգին, Մասիսը ինքնությունդ է, Արագածն էլ քո հոգին. Մխիթարյան Որպես մարզիչ՝ խաղացողներիս հետ շատ եմ խոսել Մխիթարյանի մասին. Եղիշե Մելիքյան Ռոբերտ Քոչարյանի կալանավորման իրական պատճառն ու Փաշինյանի ժպիտն Ալիևին (video) Լավ զրույց եմ ունեցել «Հովո ջան, ընկերս Լույսի մեջ մնաս» Բոլշևիկները խլում էին, որ իբր կոմունիզմ կառուցեն, Նիկոլ Փ.-ն խլում է՝ Արևմտյան Ադրբեջան կառուցելու և իր շահերը սպասարկելու համար․ Թևանյան ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալն ամենից շատ կազդի երեք տեսակի արտադրանքի արտահանման վրա Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Շիրակի և Լոռու մարզերում Սեպտեմբերի 2-ին, 4-ին և 8-ին գազ չի լինելու Ռուսաստանի և Հայաստանի գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների շահերին. Պեսկով Բելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով կա զոհ Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ» ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են․ «Հրապարակ» Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ» Բիշքեկ մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանը փորձում է «խմբագրել» Ռուսաստանի մասին իր խոսքերը. «Ժողովուրդ» Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ․ «Ժողովուրդ» Առողջապահության համակարգում կադրային խառնաշփոթը չի ավարտվում․ «Ժողովուրդ» Շենգավիթի տնակների բնակիչների հետ քաղաքապետարանը հանդիպում կանցկացնի․ «Ժողովուրդ» Արցախի նախկին քննիչներն ու դատախազները թոշակի իրավունքի հարցում անորոշության մեջ են հայտնվել․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am