Ստամբուլում կկայանա Մեքքայի համաձայնագրի առաջին նիստը

Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված «Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագրի» շրջանակներում ստեղծված ռազմավարական քաղաքական և պաշտպանական կոմիտեն իր անդրանիկ նիստն է անցկացնում Ստամբուլում։ Հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի հյուրընկալությամբ անցկացվող բարձրաստիճան հանդիպմանը նախատեսվում է երեք երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և գլխավոր շտաբի պետերի մասնակցությունը։ Մասնավորապես, նիստին ներկա կգտնվեն Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Գլխավոր շտաբի պետ Սելջուք Բայրաքթարօղլուն, ինչպես նաև նրանց պակիստանցի և սաուդցի գործընկերները։

Օրակարգի առանցքային թեմաներն են միջազգային անվտանգության խնդիրները, պաշտպանական կարողությունների զարգացումը, երեք երկրների զինված ուժերի միջև փոխգործակցության խթանումը, ռազմարդյունաբերության ոլորտում (ներառյալ համատեղ արտադրությունն ու հետազոտությունները) համագործակցության խորացումը և ահաբեկչության դեմ համատեղ պայքարը։ Նախատեսվում է նաև նախանշել հետագա քայլերի ճանապարհային քարտեզը և ստեղծել աշխատանքները համակարգող հատուկ քարտուղարություն։

Հիշեցնենք, որ «Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագիրը» ստորագրվել էր 2026-ի օգոստոսի 7-ին Մեքքայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի կողմից։ Համաձայնագրի կարևորագույն դրույթներից մեկի համաձայն՝ դաշնակից երկրներից որևէ մեկի դեմ իրականացված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլոր մասնակից պետությունների վրա։

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ռուսաստանի և Հայաստանի գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների շահերին. Պեսկով Բելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով կա զոհ Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ» ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են․ «Հրապարակ» Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ» Բիշքեկ մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանը փորձում է «խմբագրել» Ռուսաստանի մասին իր խոսքերը. «Ժողովուրդ» Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ․ «Ժողովուրդ» Առողջապահության համակարգում կադրային խառնաշփոթը չի ավարտվում․ «Ժողովուրդ» Շենգավիթի տնակների բնակիչների հետ քաղաքապետարանը հանդիպում կանցկացնի․ «Ժողովուրդ» Արցախի նախկին քննիչներն ու դատախազները թոշակի իրավունքի հարցում անորոշության մեջ են հայտնվել․ «Ժողովուրդ» Նուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին Վանաձորում 3-րդ հարկից ընկած 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել Նոյեմբերյանի քաղաքապետը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. Հրապարակ Ձերբակալել են Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանին ու տեղափոխում են Երևան Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ Հայտնաբերվել են չափաքանակից ավելի որսի դեպքեր Մենք բոլորս սպասում ենք, որ ճշմարտությունը հաղթի Հայաստանում․ Զատուլինը շնորհավորել է Քոչարյանին Հայաստանը կարող է դառնալ 120 կմ թռիչքային հեռահարությամբ Pinaka հրթիռների առաջին պատվիրատուն. IDRW Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Ստամբուլում կկայանա Մեքքայի համաձայնագրի առաջին նիստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am