Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը

ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքներն սկսել է օգոստոսի 2-ին։ Խորհրդարանը դեռ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության փուլում է, և, իհարկե, ընդդիմադիր երկու խմբակցությունների գործունեության վերաբերյալ վերջնական գնահատական տալը վաղ է։

Սակայն նույնիսկ այս փուլում հնարավոր և անհրաժեշտ է լինել խորքային, բովանդակային ու օրակարգային, գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում։

«Մեր ակնկալիքը խորհրդարանական ընդդիմությունից պարզապես կոշտ ելույթները, աղմկոտ հակադարձումները կամ իշխանության ներկայացուցիչների հետ անձնական բանավեճերը չեն։ Ուժեղ ընդդիմությունը պետք է կարողանա փոխել քննարկումների առարկան և Ազգային ժողովին պարտադրել Հայաստանի իրական խնդիրներից բխող օրակարգ։

Երբ ՔՊ-ական պատգամավորները փորձում են քննարկումները տեղափոխել Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի կամ որևէ այլ անձի շուրջ ստեղծվող սադրանքների դաշտ, ընդդիմության ամենաարդյունավետ պատասխանը պարտադիր չէ լինի նույն տրամաբանությամբ հակադարձելը։ Այդ սադրանքին նույնիսկ պատասխանել պետք չէ, փոխարենը պետք է անմիջապես անդրադառնալ պետական նշանակության որևէ խնդրի։

Օրինակ՝ իրանական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ «Չաբահար–Զահեդան» 634 կիլոմետրանոց երկաթուղու շինարարությունը մոտենում է ավարտին և գործարկմանը։ Այս զարգացումը կարող է էական նշանակություն ունենալ տարածաշրջանային հաղորդակցությունների, Հյուսիս–հարավ միջազգային միջանցքի և Հայաստանի՝ Հնդկական օվկիանոս դուրս գալու հնարավորությունների համար։

Հետևաբար, Ազգային ժողովում կարող էր հնչել այսպիսի հարց․

«Կառավարությունն ի՞նչ գնահատական ունի «Չաբահար–Զահեդան» երկաթուղու գործարկման՝ Հայաստանի տնտեսական և աշխարհաքաղաքական հեռանկարների վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։ Իրանի և Հնդկաստանի հետ վարվո՞ւմ են բանակցություններ Հայաստանի ներգրավման շուրջ։ Ի՞նչ ենթակառուցվածքային, մաքսային և լոգիստիկ քայլեր են նախատեսված, ի՞նչ ժամկետներում և ո՞ր պետական մարմնի պատասխանատվությամբ»։

Այնուհետև՝ հաջորդող հարցերը․ պատրա՞ստ է արդյոք «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի հայկական հատվածը, ի՞նչ վիճակում են Իրանի հետ սահմանային և մաքսային ենթակառուցվածքները, Հայաստանը կարո՞ղ է դառնալ Հնդկաստան–Իրան–Սև ծով փոխադրումների մասնակից, և այս ուղղությամբ կա՞ արդյոք պետական ռազմավարություն և այլն։

Հենց այսպիսի հարցերն են բացահայտում իշխանության իրական կարողությունը։

Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը։ Ոչ թե ընդդիմադիր պատգամավորի ձայնի բարձր տոնայնությունը, այլ նրա ներկայացրած տեղեկությունների, հաշվարկների և ռազմավարական պատկերացման խորությունը պետք է ստիպի իշխանությանը պատասխանել։

Եթե կառավարող ուժը չունի գնահատական, ծրագիր, բանակցային օրակարգ, ժամկետ կամ պատասխանատու մարմին, ապա նրա կառավարչական անպատրաստությունն ու բովանդակային դատարկությունը բացահայտվում են առանց որևէ վիրավորանքի։ Իսկ եթե ընդդիմությունն այդ նույն հարցի վերաբերյալ ներկայացնում է նաև սեփական լուծումները, հանրությունը տեսնում է ոչ միայն իշխանության անկարողությունը, այլև հնարավոր այլընտրանքը։

Սակայն դրա համար յուրաքանչյուր հարց պետք է նախապես պատրաստված լինի։ Այն պետք է հիմնված լինի ստուգված փաստերի վրա, բացահայտի Հայաստանի ռազմավարական շահը և իշխանությունից պահանջի ոչ թե ընդհանուր հայտարարություններ, այլ կոնկրետ գործողություններ, փաստաթղթեր, բյուջեներ, ժամկետներ ու պատասխանատուներ։

Խորհրդարանական ընդդիմության ուժը պետք է դրսևորվի տնտեսական, աշխարհաքաղաքական, անվտանգային, ժողովրդագրական, էներգետիկ և տեխնոլոգիական հարցերի շուրջ իշխանությունից ավելի բարձր մասնագիտական կարողություն ցուցադրելով։

Իշխանության յուրաքանչյուր սադրանքին պատասխանելով՝ ընդդիմությունը հայտնվում է իշխանության ընտրած դաշտում։ Իսկ Հայաստանի համար օրհասական հարցերը օրակարգ բերելով՝ հենց ընդդիմությունն է որոշում, թե ինչի մասին պետք է խոսի խորհրդարանը և ինչի համար պետք է հաշվետու լինի կառավարող ուժը։

Ուժեղ ընդդիմությունն իշխանությանը ստիպում է պատասխանել այն հարցերին, որոնց պատասխանները չունենալու իրավունք պետությունը չունի»,-գրել է Անանյանը։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը Զինծառայողի մահվան դեպքով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից «Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը Արտակարգ իրավիճակ՝ Ազատության պողոտայում Խարդախություն Alibaba-ի անվամբ 24 ժամ Լոռու մարզում ջուր չի լինի․ հասցեներ Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am