ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը
ԱՄՆ կառավարությունը քննարկում է Իրանի դեմ միջուկային զենքի կիրառման հարցը։ Այս մասին X սոցիալական մեդիա հարթակում հայտարարել է նախկին ներկայացուցիչ Մարջորի Թեյլոր-Գրինը:
«Նրանք ռազմավարական հանդիպումների ժամանակ քննարկում են Իրանի դեմ միջուկային զենքի կիրառման հարցը։ Այո, դուք ճիշտ կարդացիք։ Դա իրական է։ Ես չեմ ենթադրում, գիտեմ», - գրել է Թեյլոր-Գրինը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «քննարկում է Իրանի դեմ միջուկային զենքի կիրառման շեմը իջեցնելու հնարավորությունը»՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հակամարտությունում բազմիցս հայտարարված հաղթանակի մասին։
