Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն

Արմեն Հովասափյանը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Նիկոլն իր խոսույթում գրեթե մանտրայի վերածված հետևողականությամբ կրկնում է նույն թեզը՝ «կայսրություններն են մեր փոխարեն որոշումներ կայացրել», ինչի հետևանքով էլ, ըստ նրա, «Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը»։ Այս խոսույթով նա փորձում է ստեղծել ինքնիշխանությունը «վերականգնողի» կերպար՝ քաղաքական գործչի, որը պատրաստ է ազատել երկիրը արտաքին ուժերի ազդեցությունից։ Սակայն իրականությունը, ինչպես հաճախ է լինում, նրա խոսքերի տրամագծորեն հակառակն է։

Այսօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես նույն Նիկոլը, առանց երկմտելու, կատարում է մեկ այլ արտաքին կենտրոնի թելադրանքը՝ բառացիորեն՝ առանց մեկ տառ փոխելու։ Նա, ով հայտարարում էր, թե այլևս թույլ չի տա, որ արտաքին կենտրոնները մեր փոխարեն որոշումներ կայացնեն, ինքն է դարձել այդ կենտրոնների քաղաքական որոշումների կատարողը։ Եվ խնդիրը միայն այն չէ, որ մեկ արտաքին ազդեցություն փոխարինվում է մյուսով։ Խնդիրն այն է, որ այդ ամենը ներկայացվում է որպես ինքնիշխանության ամրապնդում։

Տրամաբանական հարց է առաջանում․ եթե նախկինում Նիկոլը քննադատում էր «կայսրությունների» կործանարար ազդեցությունը, ապա այսօր ո՞ր արտաքին կենտրոնի շահերն է սպասարկում ինքը։ Խոսքը դաշնակցային հարաբերությունների, ռազմավարական գործընկերության կամ հավասար գործընկերային ձևաչափերի մասին չէ։

Խոսքը քաղաքական կախվածության այնպիսի մոդելի մասին է, երբ պետության ղեկավարը երկրի ռազմավարական ընտրությունները կապում է արտաքին ուժի քաղաքական օրակարգի հետ՝ դրա դիմաց ստանալով ժամանակավոր քաղաքական աջակցություն և սեփական իշխանության ապահովագրություն։

Պատմությունը նման քաղաքական հաշվարկների բազմաթիվ օրինակներ ունի։ XI դարի սկզբին Տայքի իշխան Դավիթ III Կյուրոպաղատը Բյուզանդիայի հետ հարաբերություններում երկար ժամանակ փորձում էր պահպանել իր դիրքն ու ազդեցությունը։ Սակայն ուժերի հարաբերակցության փոփոխությունից հետո նույն հարաբերությունը, որը կարող էր թվալ որպես սեփական դիրքերի պահպանման միջոց, դարձավ նրա տիրույթների կորստի նախադրյալը։ Դավիթի մահից հետո՝ 1000–1001 թվականներին, Բյուզանդիան տիրացավ նրա ընդարձակ տիրույթների մեծ մասին և դրանք ներառեց իր վարչական համակարգում։ Այստեղ կարևորն այն է, որ արտաքին հզոր կենտրոնի հետ հարաբերությունը ինքնին դեռ չի նշանակում կորուստ․ վտանգավոր է այն պահը, երբ փոքր պետության կամ իշխանության գոյության հաշվարկը սկսում է կախված լինել այդ կենտրոնի բարեհաճությունից։

Նույն տրամաբանության մեկ այլ օրինակ է Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ Արծրունին։ Սելջուկյան ճնշման պայմաններում նա 1021–1022 թվականներին իր թագավորությունը փոխանցեց Բյուզանդիային՝ փոխարենը ստանալով նոր տիրույթներ, պաշտոններ և տիտղոսներ։ Անձնական ու տոհմական մակարդակում նա որոշակի փոխհատուցում ստացավ, սակայն պետական մակարդակում Վասպուրականը կորցրեց իր ինքնուրույնությունը։ Մի թագավորություն վերացավ, իսկ դրա փոխարեն ստացված տիտղոսներն ու արտոնությունները չկարողացան փոխարինել պետական սուբյեկտայնությանը։

XVIII դարի վերջին նույն վտանգի մեկ այլ օրինակ է Վրաստանի թագավոր Հերակլ II-ի ընտրությունը։ 1783 թվականի Գեորգիևյան պայմանագրով Քարթլի-Կախեթին անցավ Ռուսաստանի հովանավորության ներքո՝ ակնկալելով անվտանգություն և պաշտպանություն արտաքին սպառնալիքներից։ Սակայն ընդամենը մի քանի տասնամյակ անց՝ 1801 թվականին, Ռուսաստանը վերացրեց վրացական թագավորությունը և այն միացրեց կայսրությանը։ Պետական շահը արտաքին ուժի հովանավորությանը հանձնելու հաշվարկը վերջում հանգեցրեց հենց այն պետականության կորստին, որի պահպանման համար այդ հովանավորությունը ընդունվել էր։

Այս օրինակների միջև կան տարբերություններ, բայց կա նաև մեկ ընդհանուր օրինաչափություն․ երբ փոքր պետության ղեկավարը սեփական անվտանգության, իշխանության կամ քաղաքական ապագայի գլխավոր երաշխավորը դարձնում է արտաքին կենտրոնի աջակցությունը, ժամանակի ընթացքում այդ աջակցությունը վերածվում է կախվածության։ Իսկ կախվածությունը, որքան էլ այն ներկայացվի գեղեցիկ բառերով՝ անվտանգություն, խաղաղություն, ռազմավարական գործընկերություն կամ ինքնիշխանություն, չի վերանում իր անվանումը փոխելով։

Այստեղ էլ առաջանում է ամենակարևոր հարցը. եթե Նիկոլ Փաշինյանի սեփական բառապաշարով ինքնիշխանությունը նշանակում է, որ ոչ մի արտաքին կենտրոն չպետք է Հայաստանի փոխարեն որոշումներ կայացնի, ապա այսօր հարցը շատ պարզ է՝ ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն։

Ինքնիշխանությունը չի չափվում այն հանգամանքով, թե քանի անգամ ես արտասանում «ինքնիշխանություն» բառը, շատ ավելի կարևոր է, թե ո՞վ է վերջնական որոշումը կայացնողը։ Եթե այդ որոշումը Երևանում չի կայացվում, ապա որքան էլ այն ներկայացվի որպես խաղաղության, անվտանգության կամ ինքնիշխանության մեծագույն ձեռքբերում, դա ընդամենն արտաքին կախվածության կենտրոնի փոփոխություն է։

Եվ հենց այստեղ է Նիկոլի քաղաքական մանտրայի ամենամեծ հակասությունը․ տարիներ շարունակ ասում էր՝ «կայսրություններն են մեր փոխարեն որոշել», բայց այսօր ինքն է կանգնել այն դիրքում, որտեղ Հայաստանի փոխարեն որոշումների կայացման իրավունքը աստիճանաբար դուրս է մղվում Հայաստանից։ Ուստի հարցը ոչ թե այն է, թե Նիկոլը որ կայսրության դեմ է խոսում, այլ՝ ո՞ր կենտրոնի որոշումներն է նա այսօր պատրաստ կատարել Հայաստանի անունից»:

դիտվել է 448 անգամ
Լրահոս
Արաբկիրի քննչականում պետք է հանրային քրեական հետապնդում նախաձեռնվի Խաչատրյանի նկատմամբ․ Ղազարյան (video) Հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին․ Նարեկ Կարապետյանը մանրամասնում է (video) Երևանում պարանոցի հատվածում ստացած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է Թրամփը չի բացառել, որ Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել մինչև Կոնգրեսի ընտրությունները Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա Հայաստանի ամենամեծ չարիքներից մեկն այն է, որ սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները Տիգրանաշենցիները դեմ են իրենց բնակավայրը հանձնելուն, ուզում են շենացնեն գյուղը․ պատգամավոր (video) «Մենք Փաշինյանի զիջումային տրամաբանությունից դուրս ենք»․ ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» (video) Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի Վախենում են, բայց տիգրանաշենցիները պատրաստ են մինչև վերջ պայքարել. «Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում է (video) Ի՞նչ են ասել «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները տիգրանաշենցիներին (video) Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից (video) Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ էսկալացիայի չի գնում ընտրությունների պատճառով Արցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավոր Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ավտոտնակում մեքենա է այրվել Հրդեհ՝ Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ Իրականում սարսափած են ռուսական պատժամիջոցներից․ «Հրապարակ» Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին «Հրապարակ» Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am