Փաշինյանը կատակում է՝ հաճույքով ծաղրելով այն մարդկանց, ովքեր իրավացիորեն զգուշացնում են «Սթափվե՛ք, մարդիկ, մենք գլորվում ենք դեպի կործանում». Արման Աբովյան

Փաշինյանը կատակում է՝ հաճույքով ծաղրելով այն մարդկանց, ովքեր իրավացիորեն զգուշացնում են «Սթափվե՛ք, մարդիկ, մենք գլորվում ենք դեպի կործանում»: Այս մասին գրել է ԲՀԿ անդամ, վերլուծաբան Արման Աբովյանը:


«Երեկ, երբ լսեցի Փաշինյանի ծաղրական մեկնաբանությունները այն կանխատեսումների վերաբերյալ, թե երկիրը գլորվում է դեպի անդունդ , իսկ Հայաստանի շուրջ իրավիճակը զարգանում է ամենավտանգավոր սցենարով, ինձ մոտ անհանգստացնող դեժավյուի զգացում առաջացավ։

Նա կատակում է՝ հաճույքով ծաղրելով այն մարդկանց, ովքեր իրավացիորեն զգուշացնում են «Սթափվե՛ք, մարդիկ, մենք գլորվում ենք դեպի կործանում»։

Հավանաբար, Փաշինյանը մոռացել է, որ մոտավորապես նույն հեգնական տոնով նա և իր թիմը 2019–2020 թվականներին ծաղրում էին այն մարդկանց, ովքեր սթափ մտածելով ահազանգում էին, որ Փաշինյանի իշխանությունների վարած քաղաքականությունը տանում է դեպի մեծ պատերազմ և Արցախի կորուստ։

Հիշո՞ւմ եք։ Նույնիսկ Փաշինյանի ԱԳՆ-ի պաշտոնյաները, լինելով այցով Արցախի Հանրապետությունում, Շուշիից հրապարակում էին ծաղրական ենթատեքստով լուսանկարներ՝ իբր «մենք եկել ենք, որպեսզի Արցախը հանձնենք ադրբեջանցիներին»։

Եվ ի՞նչ եղավ արդյունքում։

Արդյունքում Արցախը թուրքի երախում է ՝ համաձայն իրենց իսկ հումորային և ծաղրական ակնարկների։

Հիմա մտածում եմ․ երբ Փաշինյանը, ուրախ-զվարդ և լայն ժպիտով ասում է, որ երկիրը գլորվում է դեպի անդունդ, գուցե նա, այնուամենայնիվ, այս կերպ ուզում է ճշմարտությունն ասել, որպեսզի հետո իրեն չմեղադրեն, թե « ինչու ոչ ոքի չէր նախազգուշացրել»։

Գիտե՞ք, թե որն է ամենասարսափելին։

Այն, որ իրականում երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ»,- նշել է նա։

դիտվել է 180 անգամ
Լրահոս
Նարեկ Կարապետյան, չհասկացա՛, ձեր ասածը տարակուսելի է․ Էդգար Էլբակյան (video) Ես սատարում եմ Էդգար Ղազարյանին, բայց մի կարևոր հարց ունեմ․ Անժելա Թովմասյան (video) ԱԺ-ն սարքել եք զոհասեղան․․․ Արամ Վարդևանյանը դաս տվեց ԱԺ ամբիոնից, խառնվեց Ռուբինյանը (video) Զոհվածի ծնողներից գումար շորթող է եղել․ Մեսրոպ Մանուկյանը՝ աղմկահարույց տեսանյութի մասին (video) Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ hարձակման է ենթարկվել «Մայր Աթոռի» դռները ջարդում էիք, մենք ձեզանից վախենա՞նք․․․ Սևակ Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) Արման Սարոյանն ու «սիրո մթնոլորտ» արտահայտությունը մոտավորապես այնքան են իրարից հեռու, որքան Փաշինյանը՝ Արարատ լեռից, կամ ՔՊ-ականները՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց. Տեր Զարեհ Փաշինյանը կատակում է՝ հաճույքով ծաղրելով այն մարդկանց, ովքեր իրավացիորեն զգուշացնում են «Սթափվե՛ք, մարդիկ, մենք գլորվում ենք դեպի կործանում». Արման Աբովյան «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից և ՔՏՀԱ ՏՄ մեկ պաշտոնյա է ձերբшկալվել Խաղողօրհնեքին Սուրբ Պատարագներ կմատուցվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ․ նա չի հերքել տեղեկությունը․ «Ֆակտոր» Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Կրակոց, վիճաբանություն․ ի՞նչ է տեղի ունեցել գիշերը Դավիթաշենում․ «Արմլուր» Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․ Սևանա լճում բախվել են մոտորանավակն ու նավակը․ մոտորանավակը վարել է անչափահաս, կա վիրավոր ԱՄՆ-ն Իրանի ծովային շրջափակումը կպահպանի «անորոշ ժամանակով». Հեգսեթ ՔՊ-ականը Էդգար Ղազարյանին սադրիչ անվանեց․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Ռուբինյանը սպառնաց (video) Միլիարդավոր դոլարներ են գալիս Հայաստան, բայց պետական պարտքը ավելանում է.Նարեկ Կարապետյանը՝ Թունյանին (video) Նավթի գները նվազել են Ի՞նչ է պատրաստել Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար Մեծ Բրիտանիայում գրանցվել է տարվա ամենաշոգ օրը․ ջերմաստիճանը հասել է +38,1-ի Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍ «Կազբեգի» մաքսային անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է #ՈՒՂԻՂ․ Ռուբինյանի ու ՔՊ-ի «հիստերիան» ԱԺ-ում․ Ալիևին «ատվետ» չեն գտնում․ Էդգար Էլբակյան (video) Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am