Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է
Վերաքննիչ դատարանի որոշմամբ գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է: Խափանման միջոց է ընտրվելտնային կալանքը` 2 ամիս ժամկետով։
Հիշեցնենք՝ գնդապետ Էդիկ Մալոյանին 2 ամսով կալանավորել էին։ Նրան մեղադրում են քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով («պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը») և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով («պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը»)։
