ԱՄՆ-ն Իրանի ծովային շրջափակումը կպահպանի «անորոշ ժամանակով». Հեգսեթ

ԱՄՆ-ն կարող է իրանական նավահանգիստների շրջափակումը պահպանել անորոշ ժամանակով։ Reuters-ը հաղորդում է, որ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

Նա նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը կարողություններ ունեն՝ տարածաշրջանում պահպանելու ռազմածովային ուժերի ներկայությունը՝ Իրանի շրջափակումը շարունակելու համար։

«Անորոշ ժամանակով Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը կարող են պահպանել նման շրջափակում, քանի որ մենք նավերը ռոտացիոն սկզբունքով կփոխենք, ինչպես արել ենք և կշարունակենք անել», – լրագրողներին ասել է Հեգսեթը Պանամա կատարած ուղևորության ժամանակ։

 Իր հերթին, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն օգոստոսի 13-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պլանավորում է Իրանին ավելի մեծ վնաս հասցնել տնտեսական ճնշման միջոցով։

«Հետևեք այս հարթակին հաջորդ շաբաթ սպասվող ավելի շատ հայտարարությունների համար, քանի որ մենք կիրառելու ենք այնպիսի միջոցներ, ինչպիսիք երբեք չեն եղել որևէ երկրի տնտեսական մեկուսացման պատմության մեջ», – ասել է նա Newsmax-ի հետ հարցազրույցում։

 Օգոստոսի 13-ին Իրանը և ԱՄՆ-ն իրարամերժ հայտարարություններ են արել Հորմուզի նեղուցի հետ կապված։ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը հայտարարել է, որ Հորմուզը գտնվում է երկրի լիակատար վերահսկողության տակ, և նավերը չեն կարող անվտանգ անցնել դրանով՝ առանց իրանական զինված ուժերի թույլտվության ու վերահսկողության։ Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 12-ին հայտարարել է Հորմուզի նեղուցի նկատմամբ ամերիկյան լիակատար վերահսկողության մասին՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը մտադիր է պահպանել այդ վերահսկողությունը։

Reuters-ի տվյալներով՝ օգոստոսի 11-ին նեղուցով անցել է 8 նավ, մինչդեռ դրան նախորդող 10 օրվա միջին ցուցանիշը կազմել է օրական 12 նավ։ Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի մեկնարկած ռազմական գործողություններից առաջ Հորմուզի նեղուցով անցնում էր օրական 130-140 նավ։

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ադրբեջանից Հայաստան արտահանվել են 17,6 մլն դոլարի ապրանքներ Трамп. Россия и Украина договорились не бить по энергетике друг друга Польша и Россия обменялись заявлениями о том, кто победил бы в случае их войны. Պարոն Եղոյան, եթե օգնության կարիք ունեք,«Մագնի B6-ը» օգնում. տիկին Գալյան, մուննաթ գալով չի (video) Էս հարթակից «տափակ» արտահայտությունն եք ձեզ թույլ տալիս․ Տիգրան Աբրահամյանը՝ Սրբուհի Գալյանին (video) Տիկին Բաղադասարյան, միշտ չէ, բայց էս մասը ճիշտ եք ասում․ Արթուր Խաչատրյան (video) Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ Աբրահամյանը ասել է՝ «շաքարավազի գործը Ալեքսանյանի բիզնեսն է» «Էդգար Ղազարյանը Սահմանադրությունը ձեռքին դաս է տալիս ՔՊ-ականներին ու Սրբուհի Գալյանին» (video) Երևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով․ Դանիելյան Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է Էսքան հակահայ ո՞նց կարելի է լինել. ընդդիմադիրը ցույց տվեց Եղոյանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան (video) Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի Սպարտան ժամանել է Երևան լուրջ կորուստներով՝ Արարատ-Արմենիայի դեմ խաղից առաջ Սաուդյան Արաբիան և Եմենը ԱՄՆ-ից օգնություն են խնդրել հութիների հարձակումների պատճառով. POLITICO «Hyundai»-ն «Փեթակ»-ի մոտ վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածը հատող հետիոտնի ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ տիեզերքում զենք է տեղակայել Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Սպասվում է ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Ես Արման Եղոյանի կողմից ֆիզիկական սպառնալիք տեսա․․․ ո՞վ է ուղիղ հրահանգ տվել․ Լիլիթ Գալստյան (video) Սրբուհի Գալյա՛ն, այդպես չի լինելու․․․ ուշադիր լսեք ու նայեք․ Արամ Վարդևանյան (video) «Նկատողություն անելու իրավունք չունե՛ք»․ Էդգար Ղազարյանը տեղը դրեց Սրբուհի Գալյանին (video) Լիլիթ Գալստյանի հենց այս ելույթը Արման Եղոյանին հասցրեց «հիստերիկության» (video) «Ձեր տոնը լավը չէ, դուք մի նախարար եք, ում օրոք Բաքվի հետ Հայաստանի տարածքներն են հանվել սակարկման» (video) «Քիչ էր մնում սիրտդ կանգներ կրքոտ ելույթիդ ժամանակ»․ Քրիստինե Վարդանյանն՝ Արման Եղոյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am