Գոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից

«Ուժեղ Հայաստան» կուսակցության երրորդ համար, իրավաբան Գոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից։ Այս մասին Մելոյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Նախորդ տարվա մեր պետականության հակաիրավական ու ամոթալի շրջափուլում, երբ քաղաքական իշխանությունն իրեն հակասահմանադրական միջամտություններ թույլ տվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, «Մեր ձևով» հասարակական շարժումը, այնուհետև՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ հայ մեծանուն բարերար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, մտան անհավասար քաղաքական պայքարի մեջ՝ դառնալով այն հույսի շողն ու շարժիչը, որի շնորհիվ չընկրկեցինք։

Լինելով վերջին տարիների բոլոր ընդդիմադիր շարժումների ակտիվ աջակիցն ու մասնակիցը, բնականաբար՝ այս դեպքում եւս անմասն չէի կարող լինել՝ ստանձնելով իմ բաժին անձնական ու քաղաքական պատասխանատվությունը։ Բայց այս ճանապարհն ինձ համար ունեցավ ճակատագրական բնույթ❕

Երբևէ չլինելով որևէ կուսակցության կամ քաղաքական միավորի անդամ՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի հիմնադրած այս արժեքահեն ու հայրենասեր ընտանիք-թիմի մասնիկը դառնալը կյանքիս լրջագույն, պատասխանատու ու սկզբունքային որոշումներից մեկն էր։

Այս դժվարին ամիսներին մենք մղել ենք անձնուրաց ու նվիրյալ պայքար։

Ինձ համար մեծագույն պատիվ ու ձեռքբերում է ճանապարհ ընկնել բազմահազար հայրենասեր, քաջ ու ուժեղ թիմակիցներիս հետ

Վստահ եմ շատերդ Ձեզ կգտնեք այս տողերում❕

Այս կարճ ժամանակահատվածում՝ լինելով ընդամենը մի քանի ամսական քաղաքական ուժ, մենք արժանացանք հարյուր հազարավոր հայրենատեր ու գիտակից մեր հայրենակիցների վստահությանը, ինչը, միաժամանակ, մեծագույն պատասխանատվություն է։ Եւ սա այն պայմաններում, երբ մեր առաջնորդ Սամվել Կարապետյանն մասնակցությունը նախընտրական քարոզչությանը խոչընդոտվեց, իսկ մեր ուժը քաղաքական հետապնդումների թիրախում էր։

Մեկնարկում է խրթին, բայց արժեքահեն պայքարի նոր փուլը՝ բազմավեկտոր անելիքներով։

«Ուժեղ Հայաստանը»-ը ծավալելու է թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական փոխլրացնող գործունեություն❕

Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Հետագա քաղաքական-հասարակական գործունեությունս կենտրոնացնելու եմ հետևյալ հիմնական ուղղությունների վրա.

1️⃣ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ինստիտուցիոնալ կայացում❕

Այսօր մեր երկրին առավել քան երբևէ անհրաժեշտ են սկզբունքային քաղաքական ուժեր, որոնք առաջնորդվում են ոչ թե անձնական կամ խմբային շահերով, այլ՝ պետական մտածողությամբ և ազգային պատասխանատվությամբ։

Վստահ եմ, որ ուժեղ եւ կայացած կուսակցական ինստիտուտներն են երկարաժամկետ փոփոխությունների և կայուն պետականության հիմքը։

2️⃣ Ընտրությունների վերահսկողություն և ինստիտուտների զարգացում❕

Գերակա եմ համարում ընտրական հանձնաժողովների անդամների և վստահված անձանց պատշաճ վերապատրաստումը, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ վարչական ռեսուրսի չարաշահմանը հակազդող նոր գործիքակազմերի ուսումնասիրումն ու կիրառումը։

2026 թվականի հունիսի Ազգային ժողովի ընտրություններն աչքի ընկան ընտրախախտումների, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահման նոր մասշտաբով (ինչն, ի դեպ, արձանագրվեց նաև այսօրվա իշխանությունների կողմից ձևավորված Սահմանադրական դատարանի կողմից)։

3️⃣Քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց օրինական շահերի պաշտպանություն և իրավական աջակցություն❕

Մենք ունենք ապօրինաբար ազատազրկված գաղափարակից ու հայրենասեր հայերի ու թիմակիցների օրակարգ։ Բացի այդ, ի տարբերություն քաղաքական բանտարկությունների դեմ մղվող պայքարի, հաճախ անտեսված են մնում քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից զրկված մեր հայրենակիցների իրավունքները։ Այսուհետ՝ համահիմնադրածս «Ջի Էմ Լեգալ» փաստաբանական գրասենյակն գործունեություն կծավալի նաեւ քաղաքական պատճառներով աշխատանքից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

4️⃣Հանրային հաշվետվողականության ինստիտուտների վերակենդանացում❕

5️⃣Սոցիալտնտեսական խնդիրների գույքագրում, համակարգային լուծումների մշակում❕

Շարունակելով մնալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ՝ լիակատար աջակցությունս եմ հայտնում մեր առաջնորդ, շուրջ 400 օր ապօրինի ազատազրկված ազգային բարերար ու աննահանջ հայրենասերներ Սամվել Կարապետյանին, Նարեկ Կարապետյանին, «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը և մեր մեծ թիմին

Խորին երախտիքս՝ ուժեղ ու վառ հայրենակիցներիս, ընտանիքիցս՝ այս ծանր ճանապարհն անտրտունջ հետս կիսելու համար, հարազատներիս, ընկերներիս, ովքեր նվիրաբար կողքիս էին։ Ես անհաղթ եմ Ձեզնով

Եւ վերջում՝ «Ուժեղ Հայաստան»-ը պարզապես անվանում կամ բառակապակցություն չէ։ Այն մեր սերունդների հանդեպ տված խոստումն է, մեր հավատն ու տեսլականը և այն նպատակը, որի համար պատրաստ ենք աշխատել անխոնջ ու պատասխանատվությամբ», - նշել է նա:

դիտվել է 492 անգամ
Լրահոս
Երկիրը՝ կրակոցների մեջ (video) Իշխանությունն ուզուրպացրած և երկիրը օկուպացիայի մղած ուժերը պետությունը վերածել են արևելյան շուկայի Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը Ռուբեն Ռուբինյանը ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից. սաբոտաժի ռիսկ կա. «Ժողովուրդ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում ՔՊ-ում մինչև վերջին պահը անորոշություն է. ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ» Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ» Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ» ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտեր Խոշոր հրդեհ՝ Գյումրիում Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ Որևէ սարքավորում, տեխնիկա կամ նավ, որ նախատեսված է Իրանի դեմ օգտագործման համար, չի կարող անցնել Հորմուզի նեղուցով․ Իրանի բանակի ներկայացուցիչ Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Մրցույթն ավարտված է, 100 լավագույն ուսանող «Կարապետյան» հիմնադրամից կստանա մեկ տարվա ուսման վարձը. ցանկը հայտնի է Կրթության որակը նվազում է․ այս տարի բուհերում 3100 թափուր տեղ է մնացել, դիմորդների միայն 58%-ն է կարողացել դրական գնահատական ստանալ․ Մխիթարյան Գոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am