Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ տարածաշրջանային այցը, որի շրջանակում նա այս տարվա հուլիսի 1-ին այցելեց Ադրբեջան, իսկ հաջորդ օրը՝ Հայաստան, պաշտոնապես ներկայացվեց որպես համագործակցության, տնտեսական կապերի, տարածաշրջանային հաղորդակցությունների և Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանն ուղղված կարևոր փուլ։

Սակայն նման բարձր մակարդակի հանդիպումների դեպքում սովորաբար օրակարգում են լինում նաև այնպիսի զգայուն հարցեր, որոնք պաշտոնական հաղորդագրություններում չեն արտացոլվում։ Այդ պատճառով «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե արդյոք Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը, Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած քննարկումների արդյունքները, ինչպես նաև Եվրոպական միության հնարավոր գործնական քայլերը՝ գերիների ազատ արձակման ուղղությամբ։


Ձեր և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման ընթացքում քննարկվե՞լ է արդյոք Ադրբեջանում պահվող հայ գերիների և այլ ապօրինի ազատազրկված անձանց վերադարձի հարցը։
Եթե այո, ապա ի՞նչ տեղեկություններ է Ձեզ փոխանցել Եվրոպական հանձնաժողովի նախագահը Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած քննարկումների վերաբերյալ։ Ի՞նչ դիրքորոշում կամ պատասխան է ստացել ադրբեջանական կողմից։
Անդրադարձ եղե՞լ է արդյոք հայ գերիների նկատմամբ կիրառվող անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, նրանց իրավունքների խախտումների և միջազգային հումանիտար իրավունքի հնարավոր խախտումների վերաբերյալ հրապարակային ու ոչ հրապարակային տեղեկություններին։
Քննարկվե՞լ են արդյոք Եվրոպական միության կամ այլ միջազգային կառույցների կողմից հնարավոր գործնական քայլերը՝ ուղղված հայ գերիների անհապաղ ազատ արձակմանը, նրանց իրավունքների պաշտպանությանն ու Ադրբեջանում նրանց նկատմամբ իրականացված հնարավոր հանցագործությունների միջազգային իրավական գնահատականին։
Կարո՞ղ եք հայտնել, թե այս պահին ի՞նչ գործնական արդյունքներ կամ պայմանավորվածություններ կան միջազգային գործընկերների հետ՝ հայ գերիների վերադարձի ուղղությամբ, և ի՞նչ դերակատարություն է ստանձնել կամ պատրաստվում ստանձնել Եվրոպական միությունը տվյալ գործընթացում։

Սակայն ՀՀ կառավարության աշխատակազմից ստացված պատասխանը փաստացի շրջանցել է հարցերի բովանդակությունը։

Պատասխանում նշվում է.

«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ անհրաժեշտ՝ հրապարակման ենթակա տեղեկատվությունը տրամադրվել է։

Միաժամանակ տեղեկացնում ենք՝ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ գերիների հարցը գտնվում է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ տարվում են անհրաժեշտ աշխատանքներ»։

Այսպիսով, կառավարությունը չի պատասխանել՝ քննարկվե՞լ է արդյոք գերիների հարցը Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ընթացքում, ի՞նչ է փոխանցել Եվրահանձնաժողովի նախագահը Բաքվում ունեցած բանակցություններից հետո, կամ ինչպիսի՞ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ ուղղությամբ։

Ի՞նչ էր ասվում պաշտոնական հաղորդագրություններում։

Վարչապետի աշխատակազմի՝ այդ օրերին տարածած հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի առանձնազրույցի ու ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացումը, ժողովրդավարական բարեփոխումները, տնտեսական համագործակցությունը, «Գլոբալ դարպաս» (Global Gateway) նախաձեռնությունը, ներդրումային ծրագրերը, ինչպես նաև խաղաղության օրակարգն ու տարածաշրջանային կայունությունը։ Հանդիպման ավարտին կողմերը խոսել են նաև ԵՄ ֆինանսական աջակցության, առևտրային համագործակցության և ենթակառուցվածքային ծրագրերի ընդլայնման մասին։

Իր հերթին, Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարեց.

«Հայաստանը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների ուղին և ավելի է մոտենում Եվրոպային։ Ես այստեղ եմ մի պարզ ուղերձով՝ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»։

Նա նաև ընդգծել է, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, տնտեսության դիմակայունությանը և խաղաղության գործընթացին։

Իսկ գերիների մասին՝ լռություն։

Հատկանշական է, որ ոչ Հայաստանի կառավարության, ոչ Եվրոպական հանձնաժողովի, ոչ էլ Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Իլհամ Ալիևի համատեղ հայտարարություններում հայ գերիների, ապօրինի պահվող անձանց վերադարձի կամ նրանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ որևէ հրապարակային հայտարարություն չի հնչել։ Ադրբեջանի մայրաքաղաքում հրապարակված պաշտոնական հայտարարությունները կենտրոնացած էին էներգետիկ համագործակցության, տրանսպորտային և թվային կապերի, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների վրա։

Արդյունքում «Ժողովուրդ»-ի բարձրացրած հինգ հարցերից որևէ մեկին կառավարությունը փաստացի չի տվել ուղիղ պատասխան՝ սահմանափակվելով արդեն իսկ հրապարակված տեղեկատվությամբ, թե վարչապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում է հարցը։ Իսկ մենք գիտենք, թե ինչ է նշանակում վարչապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում լինել. օրինակ՝ Գագիկ Ծառուկյանին ունեզրկելու հարցը, այո՛, վարչապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում է, և գործընթացը լայն թափով ընթանում է, իսկ գերիների հարցի մասին վաղուց բոլորը մոռացել են»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 230 անգամ
Լրահոս
Զոհվածի ծնողներից գումար շորթող է եղել․ Մեսրոպ Մանուկյանը՝ աղմկահարույց տեսանյութի մասին (video) Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ hարձակման է ենթարկվել «Մայր Աթոռի» դռները ջարդում էիք, մենք ձեզանից վախենա՞նք․․․ Սևակ Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) Արման Սարոյանն ու «սիրո մթնոլորտ» արտահայտությունը մոտավորապես այնքան են իրարից հեռու, որքան Փաշինյանը՝ Արարատ լեռից, կամ ՔՊ-ականները՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց. Տեր Զարեհ Փաշինյանը կատակում է՝ հաճույքով ծաղրելով այն մարդկանց, ովքեր իրավացիորեն զգուշացնում են «Սթափվե՛ք, մարդիկ, մենք գլորվում ենք դեպի կործանում». Արման Աբովյան «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից և ՔՏՀԱ ՏՄ մեկ պաշտոնյա է ձերբшկալվել Խաղողօրհնեքին Սուրբ Պատարագներ կմատուցվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ․ նա չի հերքել տեղեկությունը․ «Ֆակտոր» Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Կրակոց, վիճաբանություն․ ի՞նչ է տեղի ունեցել գիշերը Դավիթաշենում․ «Արմլուր» Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․ Սևանա լճում բախվել են մոտորանավակն ու նավակը․ մոտորանավակը վարել է անչափահաս, կա վիրավոր ԱՄՆ-ն Իրանի ծովային շրջափակումը կպահպանի «անորոշ ժամանակով». Հեգսեթ ՔՊ-ականը Էդգար Ղազարյանին սադրիչ անվանեց․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Ռուբինյանը սպառնաց (video) Միլիարդավոր դոլարներ են գալիս Հայաստան, բայց պետական պարտքը ավելանում է.Նարեկ Կարապետյանը՝ Թունյանին (video) Նավթի գները նվազել են Ի՞նչ է պատրաստել Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար Մեծ Բրիտանիայում գրանցվել է տարվա ամենաշոգ օրը․ ջերմաստիճանը հասել է +38,1-ի Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍ «Կազբեգի» մաքսային անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է #ՈՒՂԻՂ․ Ռուբինյանի ու ՔՊ-ի «հիստերիան» ԱԺ-ում․ Ալիևին «ատվետ» չեն գտնում․ Էդգար Էլբակյան (video) Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է ՀՀ քաղաքացիները դեռևս կարող են շտկել իրավիճակը ․ ունենք ժամանակի սղության խնդիր ԱԹՍ-ի բեկորներից վնասվել է Տվերի մարզում գտնվող Wildberries-ի պահեստը․ տուժածներ չկան Ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության և Տեսչական մարմնի աշխատակիցներ. «Իշխանություն»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am