Կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Երևանի Մուրացան փողոցում տեղի ունեցած վերջին աղմկահարույց միջադեպը, որն ուղեկցվել էր 30-ից ավելի կրակոցներով, մեկ անձի սպանությամբ, 15-ամյա պատանու վիրավորումով և դեպքի վայրում չպայթած նռնակի հայտնաբերմամբ, ցավոք, արդեն վաղուց բացառություն չէ: Այն դարձել է մերօրյա հայաստանյան իրականության հերթական սովորական, բայց սահմռկեցուցիչ քրոնիկոնը: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նման «իրադարձությունների» պակաս չկա (օրինակ՝ Վաղարշյան փողոցում օրը ցերեկով կրակոցները և այլն): Եթե նույնիսկ վիճակագրական չոր թվերի առումով հանցագործությունների քանակը էականորեն չի տարբերվում նախորդ տարիներից, ինչպես սիրում են հայտարարել պաշտոնական գերատեսչությունները, ապա հանցագործությունների բնույթն ու հանրային ընկալումը կտրուկ փոխվել են: Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ հանրային տիրույթը ողողված է բացառապես տագնապեցնող ինֆորմացիայով, իսկ շարքային ինֆորմացիա սպառողն այսօր հայտնվել է երկու ծայրահեղությունների արանքում:

 Մի կողմից՝ լրահոսը 24 ժամ ծանրաբեռնված է այս կամ այն անձի՝ հաճախ քաղաքական դրդապատճառներով կալանավորումների ու ձերբակալությունների մասին լուրերով, մյուս կողմից՝ դրան զուգահեռ հանրությանը մշտապես մատուցվում են փողոցային կրակոցների, պայթյունների ու կրիմինալ «ռազբորկաների» մանրամասները:

Այս երևույթների համադրությունը ստեղծում է մի ճնշող մթնոլորտ, որտեղ քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում ո՛չ իրավական, ո՛չ էլ ֆիզիկական առումով: Այս ամենի ֆոնին ակնհայտ տպավորություն է ստեղծվում, որ իրավապահ համակարգն ավելի շատ ներքաշված է քաղաքական գործընթացների սպասարկման, քան կրիմինալի դեմ օպերատիվ աշխատանքի մեջ: Սակայն նման իրավիճակներում ամենահեշտ ճանապարհը ամեն ինչ իրավապահների վրա բարդելն է. լինելով հսկայական, բազմաշերտ համակարգ՝ ավելի հեշտ է կրում հանրային քննադատության հարվածները, քան կոնկրետ քաղաքական որոշումներ կայացնողները: Բայց պետք է օբյեկտիվ և իրատես լինել. իրավապահ համակարգի ներսում ևս մինչև կոկորդները կուշտ են քաղաքականացված գործերից, և այնտեղ յուրաքանչյուրը պարզապես աղոթում է, որ իրենց չմակագրվեն քաղաքական բնույթի թղթապանակներ: Ցավոք, ելնելով իրենց ծառայողական գործառույթներից ու կանոնակարգերից՝ նրանք հաճախ ստիպված են լինում իրականացնել այդ գործառույթը:

Այստեղ պատրանքներ պետք է չունենալ, թե հանուն սկզբունքի կամ վեհ գաղափարների իրավապահները կհրաժարվեն կատարել վերևներից եկող հրահանգները: Փորձը ցույց է տվել, որ հրամանը չկատարողի փոխարեն անմիջապես նշանակվում է մեկ ուրիշը, ով անմնացորդ կատարում է այն: Հետևաբար, պետք չէ սին հույսեր փայփայել, թե իրավապահ համակարգն ինքնուրույն երբևէ դիմադրելու է այս գործերին ու քաղաքական հրահանգներին: Ուժային կառույցները միշտ եղել և մնում են օրվա իշխող քաղաքական ուժի որդեգրած գծի հայելային կրողը: Ահա թե ինչու միասնական հանրային պայքարը պետք է ուղղված լինի ոչ թե ինքնին իրավապահ համակարգի դեմ, այլ ընդհակառակը՝ պետք է ամեն ինչ անել նրանց քաղաքական ազդեցություններից ու միջավայրից զերծ պահելու համար: Թիրախը պետք է լինի կոնկրետ քաղաքական իշխանությունը, որը թիրախավորում է, հրահանգավորում և իրավապահներին դրդում է զբաղվել իրենց համար ոչ կոմպետենտ ու ոչ հարազատ գործերով: Այս հարցում համակարգին մենակ չթողնելն ու քաղաքական հրահանգների կապանքներից ազատելուն նպաստելը նաև ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջնային անելիքն է:

Այս ամենի հետևանքով երկրում ձևավորվում է ծայրահեղ ծանր և թունավոր սոցիալական միջավայր, որտեղ մարդիկ ապրում են մշտական սթրեսի, անորոշության և վախի մթնոլորտում: Երբ հասարակությունը դադարում է վստահել իրավապահների՝ իրեն պաշտպանելու ունակությանը և տեսնում է միայն քաղաքականացված արդարադատություն, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը հավասարվում է զրոյի: Այսպես շարունակվել չի կարող, և երկրում օդ ու ջրի պես անհրաժեշտ է արմատապես փոխել հոգեբանական ու սոցիալական մթնոլորտը: Իշխանությանը պետք է պարտադրել բացառել իրավապահների վրա ճնշումները քաղաքական նպատակներով և թույլ տալ, որ նրանք վերադառնան իրենց բուն առաքելությանը՝ հանցագործությունների կանխմանը, փողոցներում անվտանգության ապահովմանը և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ իրական պայքարին: Հանրությունը կարիք ունի կայունության և անվտանգության զգացումի, այլ ոչ թե ամենօրյա տեռորի՝ քաղաքական հաշվեհարդարների և քրեական պատերազմների տեսքով: Շարքային քաղաքացին արժանի է ապրելու անվտանգ, կանխատեսելի երկրում, որտեղ փողոց դուրս գալիս ստիպված չի լինի մտածել պատահական փամփուշտի կամ չպայթած նռնակի զոհ դառնալու մասին, իսկ այդ փոփոխությունը պետք է սկսվի համակարգային մոտեցումների վերանայումից՝ քաղաքական նպատակահարմարությունը զոհաբերելով հանուն հանրային անվտանգության:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 385 անգամ
Լրահոս
ԱԺ-ն սարքել եք զոհասեղան․․․ Արամ Վարդևանյանը դաս տվեց ԱԺ ամբիոնից, խառնվեց Ռուբինյանը (video) Զոհվածի ծնողներից գումար շորթող է եղել․ Մեսրոպ Մանուկյանը՝ աղմկահարույց տեսանյութի մասին (video) Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ hարձակման է ենթարկվել «Մայր Աթոռի» դռները ջարդում էիք, մենք ձեզանից վախենա՞նք․․․ Սևակ Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) Արման Սարոյանն ու «սիրո մթնոլորտ» արտահայտությունը մոտավորապես այնքան են իրարից հեռու, որքան Փաշինյանը՝ Արարատ լեռից, կամ ՔՊ-ականները՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց. Տեր Զարեհ Փաշինյանը կատակում է՝ հաճույքով ծաղրելով այն մարդկանց, ովքեր իրավացիորեն զգուշացնում են «Սթափվե՛ք, մարդիկ, մենք գլորվում ենք դեպի կործանում». Արման Աբովյան «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից և ՔՏՀԱ ՏՄ մեկ պաշտոնյա է ձերբшկալվել Խաղողօրհնեքին Սուրբ Պատարագներ կմատուցվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ․ նա չի հերքել տեղեկությունը․ «Ֆակտոր» Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Կրակոց, վիճաբանություն․ ի՞նչ է տեղի ունեցել գիշերը Դավիթաշենում․ «Արմլուր» Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․ Սևանա լճում բախվել են մոտորանավակն ու նավակը․ մոտորանավակը վարել է անչափահաս, կա վիրավոր ԱՄՆ-ն Իրանի ծովային շրջափակումը կպահպանի «անորոշ ժամանակով». Հեգսեթ ՔՊ-ականը Էդգար Ղազարյանին սադրիչ անվանեց․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Ռուբինյանը սպառնաց (video) Միլիարդավոր դոլարներ են գալիս Հայաստան, բայց պետական պարտքը ավելանում է.Նարեկ Կարապետյանը՝ Թունյանին (video) Նավթի գները նվազել են Ի՞նչ է պատրաստել Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար Մեծ Բրիտանիայում գրանցվել է տարվա ամենաշոգ օրը․ ջերմաստիճանը հասել է +38,1-ի Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍ «Կազբեգի» մաքսային անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է #ՈՒՂԻՂ․ Ռուբինյանի ու ՔՊ-ի «հիստերիան» ԱԺ-ում․ Ալիևին «ատվետ» չեն գտնում․ Էդգար Էլբակյան (video) Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է ՀՀ քաղաքացիները դեռևս կարող են շտկել իրավիճակը ․ ունենք ժամանակի սղության խնդիր ԱԹՍ-ի բեկորներից վնասվել է Տվերի մարզում գտնվող Wildberries-ի պահեստը․ տուժածներ չկան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am