Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը։ Չգիտեմ, թե ի՞նչի շնորհիվ է, որ կայացվել է գործընթացի վերսկսումը թույլ տալու որոշում, բայց, որքան կարող է դրական լինել այդ հանգամանքը, միեւնույն է Հայաստանի տնտեսությանը բազմակի վնաս է հասցրել այն, որ սեփականատիրոջ հանդեպ իրավական ինչ որ պրոցեսի հետեւանքով կարող է խաթարվել տնտեսական գործունեությունը։

Ընդ որում, այստեղ խոսքը պարզապես տնտեսությանը հասցվող շղթայական նյութական վնասի մասին չէ։ Ի վերջո, մեկ–երկու օր պարապուրդը տնտեսության համար աղետալի չէր էլ լինի։ Բայց, Հայաստանի տնտեսական միջավայրին եւ իմիջին հասցվում է ահռելի վնաս։ Հայաստանի ներդրումային իրական վարկանիշը ընկնում է գետին, իսկ վեր բարձրացնելը չափազանց դժվար է։ Կարելի է գետին գցել մի քանի ժամում, բայց հնարավոր չլինի բարձրացնել անգամ տարիներով։

Մինչդեռ, քրեական գործի շրջանակում գետին էր տապալվում ոչ միայն Ծառուկյանը՝ մի քանի տասնյակ հատուկջոկատայիններով, այլ՝ Հայաստանի տնտեսությունը, ներդրումային միջավայրը, ներդրումային հեղինակությունը, արտաքին ներդրողների համար վստահելիությունը։

Իհարկե այնպես չէ, որ մինչ այդ՝ այդ ամենը բարձր մակարդակի վրա էր։ Ի վերջո, արդեն տեւական ժամանակ Հայաստանում պարզապես քաղաքական նպատակահարմարությունն ու իշխանական կոնյուկտուրան գերակայում են սեփականության իրավունքի նկատմամբ։ Դա տեսել ենք օրինակ Սամվել Կարապետյանի հանդեպ, այլ դեպքերում եւս։

Ընդ որում, զավեշտալին այն է, որ այդամենը իրականավում է իբրեւ թե ժողովրդավարության անվան ներքո, իբրեւ թե Հայաստանը զարգացած աշխարհ՝ արեւմտյան ուղղություն տանելու մասին ճառասացության ներքո։ Մինչդեռ, ժողովրդավարության, այսպես կոչված արեւմտյան աշխարհի առաջընթացի հիմնարար սյուներից մեկը եղել է սեփականության իրավունքի աներերությունը։

Ինքնին այդ հանգամանքը միայն վկայում է, որ ժողովրդավարության մասին հավաստիացումները օդ են, ոչ ավելի։ Իսկ գետնին հայտնվել է Հայաստանի տնտեսական եւ ներդրումային վարկը»:

դիտվել է 241 անգամ
Լրահոս
Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում «Ես հելա, տղե՛րք»․ երեք պատճառ՝ ինչու՞ գնաց Ալենը, բայց թող լա՛վ իմանա․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am