Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հարգելի՛ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, սիրելի՛ աշխատակազմ,

Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզանից յուրաքանչյուրին՝ այն վստահության, ջերմ վերաբերմունքի, համատեղ աշխատանքի և միասին անցած ճանապարհի համար և միաժամանակ տեղեկացնել, որ դադարեցնում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի իմ գործունեությունը։ Այս որոշումն ինձ համար հուզիչ է, քանի որ այս տարիների ընթացքում մենք միասին ոչ միայն աշխատեցինք, այլև ձևավորեցինք փոխադարձ վստահության, հարգանքի և համագործակցության ամուր հիմք։

Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում անցկացրած տարիներն ինձ համար եղել են պատասխանատվությամբ, փորձություններով, ձեռքբերումներով և ամենակարևորը, մարդկանց վստահությամբ լի տարիներ։ Այդ ընթացքում մենք միասին կյանքի կոչեցինք բազմաթիվ ծրագրեր, բարեկարգեցինք բակեր ու այգիներ, նորոգեցինք խաղահրապարակներ, իրականացրեցինք սոցիալական, կրթական և մշակութային բազմաթիվ նախաձեռնություններ՝ մշտապես առաջնորդվելով մեկ նպատակով՝ Մալաթիա-Սեբաստիան դարձնել ավելի հարմարավետ, զարգացած և արժանապատիվ համայնք։

Այս ամենը հնարավոր չէր լինի առանց վարչական շրջանի նվիրված աշխատակազմի, գործընկերների և իհարկե, մեր բնակիչների աջակցության, վստահության ու ակտիվ մասնակցության։ Յուրաքանչյուր հաջողության հիմքում եղել է մեր համատեղ աշխատանքը, փոխադարձ հարգանքն ու միասնականությունը։

Մալաթիա-Սեբաստիան ինձ համար միշտ կմնա հարազատ, իսկ այստեղ ապրող յուրաքանչյուր մարդու բարեկեցությունն ու հաջողությունը՝ կարևոր։

Շնորհակալ եմ յուրաքանչյուր բարի խոսքի, յուրաքանչյուր կառուցողական առաջարկի, յուրաքանչյուր համագործակցության և յուրաքանչյուր ձեռքբերման համար, որը միասին դարձրել ենք իրականություն։

Սրտանց մաղթում եմ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը շարունակի զարգանալ, ծաղկել և լինել այն վայրը, որտեղ մարդիկ ապրում են արժանապատիվ, ապահով և խաղաղ կյանքով։

Սիրով՝

Ռոմիկ Մխիթարյան»,- գրել է նա:

Նշենք, որ Մխիթարյանը Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունից է։

դիտվել է 186 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Նիկոլ Փաշինյանն անոնս հրապարակեց․ Զարուհի Փոստանջյան (video) Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել Գործող ռեժիմի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից շարունակում են կեղծիք տարածել․ Շարմազանով Խոզը կերելա, էդ տորթը տարեք Նիկոլին, թող էդ էլ ուտի․ քաղաքացի (video) ՇՏԱՊ․ Բողոքի ակցիայի մասնակիցները սպասում են ԵՄ դեսպանի արձագանքին (video) Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան (video) Էդգար Ղազարյանի ելույթը կրկին իրար խառնեց ՔՊ-ականներին (video) Եռապատերազմի կուսկացությունը դու՛ք եք․․․Փաշինյանը մրցում էր Սամվել Կարապետյանի դեմ․ Նարեկ Կարապետյան (video) «Չորրորդ» Հանրապետության հիմնադիրը դուք չե՛ք, ճարտարապետը Թուրքիա՛ն է, կոնստրուկտորը՝ Ադրբեջանը (video) Մխիթարանք չէ, որ Արեգնազին թույլ են տվել հանդիպել դստեր հետ նրա ծննդյան օրը. Մետաքսե Հակոբյան (video) Ամո՛թ է, այսօր 10 հազար քաղբանտարկյալ ունենք․ Լիլիթ Գալստյան (video) Ճնշումները շարունակելու ենք, իշխանությունները տեղի են տալիս․ Գառնիկ Դանիելյանը՝ ԵՄ շենքի դիմաց (video) Լա՛վ լսեք, մենք այս խայտառակությունը կոտրելու ենք․ Նարինե Դիլբարյանը՝ ԵՄ շենքի դիմաց (video) Ընտանեկան բռնության դեմ խոսողի ամուսնու կողմից քաղաքական ու հոգեբանական բռնության են ենթարկվում մայր ու դուստր. Սոնա Աղեկյան Արարատի մարզում առևանգել են 18-ամյա աղջկան. 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է Սարսափելի մանրամասներ՝ ինչ վիճակում են պահել Անդրանիկ Թևանյանին կալանավայրում․ Մանուկ Սուքիասյան (video) Մարտի 1-ի գործով կալանավորվածներից մեկը լուծ էր ընկել, գիտե՞ք՝ ինձ ուր կանչեցին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ասեմ՝ ինչու է Նիկոլն առանձնահատուկ սևեռված ատում հենց այդ կանանց․ Աննա Մկրտչյան (video) Սրբազանին «ահաբեկիչ» անվանելով՝ դուք չեք կարող թաքցնել ձեր ձախողումները․ Միհրան Մախսուդյանը՝ ՔՊ-ականին Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Դուք գիտե՞ք՝ Աննան իրականում ով է, ինքն էլ չէ՞ երեխաներ ունի․ քաղաքացի (video) «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 48-ամյա տղամարդը մտել է Երևանի ավագ դպրոց և հայհոյանքներ հնչեցրել Պարզվել են Նոր Հաճնում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am