Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արևաշող գյուղի մի բնակիչ ապօրինի պահում է թմրանյութ և աճեցնում կանեփ։
Տեղեկությունը ստուգվել ու հաստատվել է, և նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 7-ին կատարված զննությամբ 33-ամյա տղամարդու բնակության վայրում հայտնաբերվել է կանեփի 215 թուփ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին։
*** Նույն օրը նման մի տեղեկություն էլ ստացել էին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ոստիկանները։
Հետագա միջոցառումների արդյունքում Աշոտավան բանավանի բնակիչ 61-ամյա տղամարդը հայտնել է, որ այգում կանեփ է աճեցնում։
Քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 10 թուփ։
*** Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների օպերատիվ տեղեկության համաձայն՝ Լուսահովիտ գյուղի մի բնակիչ էլ կանեփ էր աճեցրել իր հողամասում։
Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 8-ին կատարված զննությամբ հայտնաբերվել է մշակված կանեփի վեց թուփ։
Հիշեցնենք, որ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը քրեորեն պատժելի արարք է։
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը