«Հրապարակ». Առյուծին ու վագրին թութակի վանդակում չեն կարող պահել

«Հրապարակ օրաթերթը» գրում է. «Չեմ կարծում, որ նմանատիպ կենդանիներին հնարավոր է առանց որեւէ փաստաթղթի Հայաստան բերել, որովհետեւ մի քանի անցակետեր են անցնում»,- անդրադառնալով որոշ շրջանակների կողմից տարածվող լուրերին, թե Գագիկ Ծառուկյանը հնարավոր է անօրինական ճանապարհով Հայաստան բերած լինի սպիտակ առյուծին, մեզ հետ զրույցում ասաց Էնդեմիկ եւ վտանգված տեսակների պահպանման հիմնադրամի ղեկավար Մանուկ Մանուկյանը։


Ինչ վերաբերում է առյուծին քնեցնելուն, թե արդյոք կենդանաբանական այգու անասնաբույժը չէ՞ր տիրապետում նման կենդանու քնեցման առանձնահատկություններին, ապա Մանուկյանը նշեց, որ քնեցնելուց առաջ բոլոր անասնաբույժները նախ ուսումնասիրում են տվյալ կենդանու պատմությունը, թե որ դեղի նկատմամբ ինչ ռեակցիա կարող է դրսեւորել, ինչ հիվանդություններ է ունեցել, ինչ բուժումներ է ստացել, նոր քնեցնել։ «Սրանք նյուանսներ են, որոնք բոլոր անասնաբույժներն ուսումնասիրում են, նոր քնեցնում։ Չեմ կարծում, թե կենդանաբանական այգու անասնաբույժն այնպիսի մասնագետ լինի, որ չուսումնասիրի կենդանու պատմությունը, ու առանց ուսումնասիրելու` բռնեն ու քնեցնեն։ Կարող է այդ կենդանին որեւէ խնդիր ունի, նախ պետք է հասկանալ կենդանու վիճակը, նոր քնեցնել։ Թե այնտեղ ինչ է եղել, ոնց է եղել, քանի որ տեղում չեմ եղել, դժվար է ասել։ Ընդհանրապես, կենդանու հետ որեւէ գործողություն հրատապ պետք չէ անել։ Կենդանիների հետ որեւէ հրատապ գործողություն անելուց միշտ խնդիր ես ունենում, ամեն ինչը պետք է նախապատրաստել՝ ուր ես տեղափոխելու, ոնց, ինչ պայմաններում ես պահելու, նախապես պլանավորված պիտի լինի ամեն ինչ։ Հրատապ տեղափոխումը թույլատրելի է միայն ծայրահեղ պարագայում, երբ արդեն կենդանու կյանքին վտանգ է սպառնում։ Բայց նույնիսկ հրատապ տեղափոխման դեպքում էլ կա դեղերի քանակ, թե ինչ դեղանյութով են նարկոզ տալիս, վիրահատության դեպքում խոր քնեցման համար են տալիս, այնինչ` տեղափոխության համար ավելի թույլ դեղերով են քնեցնում, նայած թե որ դեղն են օգտագործում։ Քնեցնելուց հետո թթվածին պետք է տան, դեղեր կան, որ եթե չեն օգտագործում, թթվածին չեն տալիս, ժամանակ գոյություն ունի, որ այդքան ժամանակից հետո պիտի հակաթույնը ներարկես, որպեսզի կենդանին արթնանա, ճիշտ դոզան պիտի ներարկես։ Չեմ կարող ասել, թե այնտեղ ինչ է եղել ու ոնց, ինչ դեղանյութ ու ինչ դոզայով են ներարկել։ Միայն տեղում գործող անասնաբույժը կարող է ասել»,- ասաց Մանուկյանը։

Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք կենդանաբանական այգին հարմար պայմաններ ունի՝ այնտեղ նեղոսյան կոկորդիլոսներ պահելու համար, որովհետեւ լուրեր էին տարածվել, թե Ծառուկյանի նեղոսյան կոկորդիլոսներին եւս պետք է տեղափոխեն կենդանաբանական այգի։ Ի պատասխան, Մանուկ Մանուկյանն ասաց, որ եթե չունեն պայմաններ, պիտի հրաժարվեն կենդանուն տեղափոխելուց, քանի որ անթույլատրելի է այդ կենդանիներին վատ պայմաններում պահելը, ինչը կարող է հանգեցնել մահվան։ Ասաց նաեւ, որ հինգ տարի առաջ է կենդանաբանական այգու փոխտնօրեն եղել, եւ հինգ տարի առաջվա իր ունեցած տվյալներով այգին կոկորդիլոսներին պահելու հնարավորություն չուներ, սակայն հինգ տարվա ընթացքում շատ բան կարող է փոխված լինել։ Վայրի կենդանիների տեղափոխումը կարող է տեւել օրեր, իսկ երբեմն էլ՝ ամիս,- շեշտեց Մանուկյանը եւ հավելեց, որ տեղափոխումը պետք է հետաձգել, եթե բավարար պահման պայմաններ չունեն։ «Կենդանիներին տեղափոխելուց հետո կարանտինային ռեժիմի մեջ է պետք պահել, հատուկ խնամք տարվի, կարանտինից հետո տեղափոխվեն այլ տարածք, որտեղ ավելի ազատ կլինեն, պայմաններն ավելի լավը կլինեն։ Ի դեպ, կարանտինային պայմաններում մեկ ամիս կարող են պահել, բայց հետո հատուկ տարածք պետք է տրամադրեն կենդանիներին՝ դա պարտադիր է։ Եթե մասնագետները որոշել են, որ պիտի տեղափոխեն, ուրեմն այդ պայմաններն ունեն, իսկ եթե չունեն պայմաններ, ո՞նց կարող են տեղափոխել: Չեմ պատկերացնում վագրին կամ առյուծին ինչ-որ թութակի վանդակում պահելը։ Եթե կենդանաբանական այգու կոկորդիլոսի համար հատկացված հին տեղն էր, ապա այնտեղ չեն կարող տեղավորել, բայց կարծում եմ՝ երեւի թե ինչ-որ տարածք կա այգում, որտեղ կարող են տեղավորել»,- ենթադրեց Մանուկյանը։

Հարցին, որ եթե տեղափոխումից հետո կենդանիների անկման դեպքեր դարձյալ լինեն, ո՞վ է լինելու դրա հիմնական պատասխանատուն, Մանուկյանն ասաց, որ եթե կենդանին քո պատասխանատվության գոտում է, բնականաբար, այդ մարմինն էլ պատասխանատվության կրողն է։ Այսինքն, կենդանաբանական այգին, որը փորձեց առյուծի մահվան մեղքը գցել նրա առողջական վիճակի վրա: Իսկ առյուծներին խնամողներն ասում են, թե զգուշացրել են, որ այդ օրը առյուծների չկերակրման օրն է, եւ քնեցումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ:

  

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում «Ես հելա, տղե՛րք»․ երեք պատճառ՝ ինչու՞ գնաց Ալենը, բայց թող լա՛վ իմանա․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am