Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Նիկոլ Փաշինյանը մեզ հետեւողականորեն «ապասփյուռքացնում» է։


1.Նիկոլը վերացրեց Սերժ Սարգսյանի օրոք ստեղծված Սփյուռքի նախարարությունն ու իրեն սպասարկող, իր «արժեհամակարգին» համապատասխան հանձնակատար նշանակեց:

2.«Նախկին-ներկա, սև-սպիտակ» քաղաքական տարանջատումները 2018-ից սկսած տարածեցին նաև սփյուռքի վրա:

3.Հայկական դեսպանատները սկսեցին ոչ թե միավորել սփյուռքն ազգային օրակարգի շուրջ, այլ բզկտել գաղթօջախները՝ Նիկոլի նկատմամբ լոյալության չափանիշով։

4.Սփյուռքահան մի շարք գործիչների մուտքը Հայաստան արգելեցին։

5.Արցախյան հիմնախնդրի եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ազգային գերակա օրակարգերը սկսեցին շարունակաբար փոխարինել այլ, քաղաքական նշանակություն չունեցող «հումանիտար-մշակութային», իսկ հետո՝ «խաղաղության» հարցերով։

6.Փաշինյանը բաց տեքստով սկսեց հակադրել Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքին, մանիպուլացնելով պետություն ունենալ-չունենալու հեռանկարը։

7.Այս ամենը նաեւ լեզու դրեց հայ ազգային օրակարգից ցնցումների մեջ ընկնող գործիչների եւ շրջանակների բերանը։

8.44-օրյա պատերազմի ընթացքում Սփյուռքի կողմից ցուցաբերած հսկայական ֆինանսական աջակցության օգտագործման ոչթափանցիկությունն ու փաստացի յուրացումն իշխանությունների կողմից խոշոր հարված էին Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բարոյահոգեբանական հարթությանը։

9.Սփյուռքի ներսում էլ Նիկոլը վարում է ազգային ներուժը ջլատելու քաղաքականություն՝ հակադրելով ավանդական եւ նոր սփյուռքերը։

ՀԳ.Դեռեւս 2008-ին Սերժ Սարգսյանը բանաձեւել էր, որ «Հայաստանը մի պետություն է առանց Սփյուռքի և բոլորովին այլ պետություն` Սփյուռքով»։

Սա հասկանալով փաստում ենք, որ թուլացնելով հայկական Սփյուռքը եւ իր կապը Մայր Հայաստանի հետ, մեզ ապասփյուռքացնում են, որպեսզի ավելի արագ ապազգայնացնեն։ Ու դա անում են Հայաստանի Հանրապետությանը աշխարհաքաղաքական հարճ սարքելու համար»։

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելը կապում է Ալիեւի վերաբերմունքի հետ. Ռոբերտ Քոչարյան (video) Եթե «մաֆիան» այնքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ. Արմեն Հովասափյան Մակրոնի խայտառակ ավանտյուրան․․․ նոր աղետ բերողները (video) Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից դուրս է գրել ավելի քան 15 մլն դրամ․ Փաստաբան Տղե'րք, կա'նգ առեք, կյանքը Նիկոլով չի սկսվել, չի էլ ավարտվելու Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am