Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ։ Այս մասին նա ասել է մայիսի 10-ին CBS News-ի հետ հարցազրույցում։


«Կարծում եմ՝ այն (խմբ.՝ պատերազմը) շատ բաների է հասել, բայց դեռ չի ավարտվել, քանի որ դեռևս կա միջուկային նյութ, հարստացված ուրան, որը պետք է դուրս բերվի Իրանից։ Դեռ կան հարստացման կայաններ, որոնք պետք է ապամոնտաժվեն։ Դեռ կան պրոքսիներ, որոնց Իրանն աջակցում է։ Կան բալիստիկ հրթիռներ, որոնք նրանք դեռ ցանկանում են արտադրել», – ասել է Նեթանյահուն։

Նա նշել է, որ հարստացված ուրանը վերցնելու լավագույն միջոցը դիվանագիտությունն է, բայց նաև չի բացառել այն ուժով վերցնելու տարբերակը։

«Ես չեմ պատրաստվում խոսել ռազմական եղանակների մասին, բայց նախագահ Թրամփն ինձ ասել է՝ «ես ուզում եմ գնալ այնտեղ»։ Եվ ես կարծում եմ, որ դա կարող է արվել ֆիզիկապես։ Դա խնդիր չէ։ Եթե լինի համաձայնություն, և մտնես ու վերցնես այն, ինչո՞ւ ոչ։ Դա լավագույն միջոցն է», – նշել է Իսրայելի վարչապետը։

Լրագրողի հարցին՝ արդյոք Իսրայելը կհամաձայնի դադարեցնել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ ռազմական գործողությունները որպես Իրանի հետ կնքված համաձայնագրի մաս, Նեթանյահուն պատասխանել է՝ «ոչ», սակայն խուսափել է ասել՝ արդյոք Իսրայելը կհամաձայնի դադարեցնել «Հեզբոլլահ»-ի դեմ պայքարը, եթե դա պահանջի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նեթանյահուի խոսքով՝ Թրամփը հասկանում է, թե ինքն ինչի մասին է խոսում։

 

 

«Մենք ցանկանում ենք ազատվել մեր համայնքներին, մեր քաղաքներին սպառնացող վտանգից», – նշել է Իսրայելի վարչապետը։

Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետը համոզմունք է հայտնել, որ եթե Իրանը զգալիորեն թուլանա, կամ տեղի ունենա ​​իշխանափոխություն, ապա դա կնշանակի լիբանանյան «Հեզբոլլահ»-ի, պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի և Եմենում գործող հութիների վերջը։

Ավելի վաղ Թրամփը մերժել էր Իրանի պատասխանը հակամարտության ավարտի հասնելու ամերիկյան առաջարկին։

 

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Այս ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, արդյունքները պետք է վիճարկվեն․ «ՀայաՔվե» «Հրապարակ»․ Կիրանցում ՔՊ-ն չի հաղթել, քվեարկել են սահմանապահները «Հրապարակ»․ Ռուսաստանցի երիտասարդին ձերբակալել են ընտրելու համար ԱՄՆ-ը կձգտի Իրանի հետ գործարքի՝ անկախ Իսրայելի դիրքորոշումից. Վենս Գագիկ Ծառուկյանը մերժել է Փաշինյանին (video) ՇՏԱՊ․ Հենց այդ պահին հայտարարություն կանենք․ Նարեկ Կարապետյան (video) Իսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. Նեթանյահու Հորմուզի շրջանում ամերիկյան մшրտական ուղղաթիռ է կnրծանվել ՇՏԱՊ․ գաղտնի ցուցակներ են եղել․ 18 հազար ձայնը պետք է բացահայտվի․ Հովհաննես Իշխանյան (video) Ձայնագողերը․ Մի ֆոկուսի մասին (video) Ինչու եւ ինչպես եղավ Ներքին Հանդի, «ողբ կապողների» ու օկուպացիան թաքցնողների մասին․ Դավիթ Գալստյան Փորձում ենք ընտրություններին ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետևանքները չեղարկել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին «Հրապարակ». Ինչու են ուրախացել ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները «Փաստ». Այդ ինչպես չկա արտագաղթ, եթե մոտ 100 հազարով նվազել է ընտրողների թիվը «Հրապարակ». Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա «Ժողովուրդ». Գաբրիել Չեմբերջյանը ինչու է դատի տվել «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ին «Հրապարակ». Ոստիկանության նորաստեղծ գվարդիային ինչու է «համար 1» պատրաստություն հայտարարվել Սահմանադրական մեծամասնություն չունենալը ՔՊ համար հավասարազոր է պարտության և միջազգային օրակարգում Նիկոլ Փաշինյանին դարձնում է կաղ բադ․ Արթուր Ղազինյան Իրանը հանել է օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» Սահմանադրական մեծամասնության բացակայությունը ՔՊ-ում ուրախությամբ են ընդունել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am