Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է

Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավի ընթացքում ամբողջովին բացել է իր իրական դեմքը, և բաց տեքստով, առանց որևէ բանից վախենալու, հակահայկական նարատիվ է տարածում, որոնք ոչ մի աղերս չունեն Հայաստանի ապագայի հետ։ Մասնավորապես երեկ Սյունիքում նա հայտարարել է, թե «էդ ե՞րբ է Ղարաբաղը հայկական եղել, բա որ հայկական է եղել, ինչի՞ այնտեղ դպրոց ու մանկապարտեզ չեն կառուցել, գործարան չեն կառուցել, տուն չեն կառուցել»։ Հետո ավելի է թանձնացնում թեզը՝ պնդելով․ «Ղարաբաղը երբեք հայկական չի եղել, իրականությունն այն է, որ Հայաստանը մերը չէր, հիմա մերն ա»։

Համաձայնեք՝ Փաշինյանը նման բառամթերք ու բացառապես թյուրքական տեքստեր երբեք էլ չէր հանդգնի տիրաժավորել, եթե կասկած անգամ ունենար, որ հանրության կողմից այն կընդունվեր սվիններով։ Ավելին, նա գեբելսյան ագրեսիայով ու պաթոսով կոկորդ չէր պատռի, եթե վստահ լիներ, որ իրեն այդ մտքերի համար մարդիկ կգանահարեն ու կոշտ կքննադատեն, սակայն նա համոզմունք ունի, որ իր այս պնդումներն ամբղջությամբ «ուտվում» են մարդկանց կողմից, նրանց որոշակի խմբի համար հաճելի է լսել նմանօրինակ մտքեր, որոնք բոլորը հոգու խորքում միշտ մտածել են, բայց վախեցել են բարձրաձայնել։

Փաստացի Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է, քան պարզապես հերթական սկանդալային արտահայտությունը։ Խոսքը ամբողջական գաղափարական վերաձևակերպման փորձի մասին է, որտեղ իշխանությունը սեփական քաղաքական գոյատևումը կապում է ազգային հիշողության վերափոխման հետ։ Ըստ էության, նա փորձում է իրականացնել մի քանի զուգահեռ օրակարգ։

Նախ պարտության պատասխանատվության ապաքաղաքականացումն է, քանի որ եթե Արցախը ներկայացվում է որպես «երբեք հայկական չեղած» տարածք, ապա ինքնաբեաբար նվազում է նաև դրա կորստի քաղաքական ծանրությունը։ Սա հոգեբանական և քարոզչական մանիպուլյացիայի դասական մեխանիզմ է․ սկզբում արժեզրկվում է կորցրածը, հետո հասարակությանը համոզում են, որ կորուստ իրականում չի եղել։

Երկրորդը՝ ազգային օրակարգի փոխարինումն է «նոր իրականության» (նոու հաու) գաղափարով։ Փաշինյանի քաղաքական հռետորաբանության մեջ հետևողականորեն ձևավորվում է թեզ, ըստ որի հայկական պետականությունը պետք է հրաժարվի իր պատմական, ազգային և քաղաքակրթական հղումներից և վերածվի բացառապես փոքր տարածքի վարչական կառույցի։ «Հայաստանը մերը չէր, հիմա մերն ա» արտահայտությունն իրականում հենց այդ գաղափարի կոնցենտրացված ձևակերպումն է։ Այստեղ ենթադրվում է, որ նախորդ ամբողջ ազգային-պետական մտածողությունը եղել է «կեղծ», իսկ այժմ առաջարկվում է նոր ինքնություն՝ զուրկ պատմական հավակնություններից, ազգային հիշողությունից և հավաքական նպատակներից։

Այս գործիքը տարբեր ժամանակներում կիրառվել են պարտված կամ արտաքին ճնշման տակ հայտնված պետություններում։ Պատմական հիշողությունը ներկայացվում է որպես «վտանգավոր բեռ», ազգային պահանջատիրությունը՝ որպես «խաղաղությանը խանգարող երևույթ», իսկ ինքնապաշտպանական քաղաքականությունը՝ որպես «նախկին սխալների արդյունք»։

Մյուս կարևոր դրվագն այն է, որ Փաշինյանը հասկանում է, որ սոցիալ-տնտեսական խնդիրների, անվտանգության ճգնաժամի և արտաքին քաղաքական ձախողումների պայմաններում երկարաժամկետ իշխանություն պահելը հնարավոր չէ միայն վարչական ռեսուրսով։ Այդ պատճառով ստեղծվում է նոր քաղաքական բաժանարար գիծ՝ ոչ թե «արդյունավետ իշխանություն ընդդեմ վատ իշխանության», այլ «նոր իրականություն ընդունողներ ընդդեմ անցյալով ապրողների»։ Այսինքն՝ հասարակությանը փորձում են բաժանել երկու ճամբարի․ մեկ կողմում՝ «պրագմատիկներ», որոնք համաձայն են հրաժարվել ազգային օրակարգից, մյուս կողմում՝ «ռևանշիստներ», «անցյալով ապրողներ» կամ «պատերազմ ուզողներ»։

Սա քաղաքական տեխնոլոգիայի շատ հին մեթոդ է․ իշխանությունը սեփական ձախողումները քողարկում է՝ ընդդիմախոսներին ներկայացնելով ոչ թե այլընտրանքային քաղաքական ուժ, այլ «վտանգավոր անցյալ»։ Բայց այստեղ ամենավտանգավորն այն է, որ նման թեզերը աստիճանաբար լեգիտիմացնում են հակահայկական արտաքին նարատիվները։ Երբ Հայաստանի ղեկավարն ինքն է հայտարարում, թե «Ղարաբաղը երբեք հայկական չի եղել», նա փաստացի տապանաքար է դնում հայկական դիվանագիտության, պատմագիտության և ազգային պահանջատիրության տասնամյակներով ձևավորված հիմնավորումները։

Կարճ ասած՝ այն, ինչ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը փորձում էր ապացուցել արտաքին աշխարհին, այժմ հնչում է Հայաստանի ղեկավարի շուրթերից։

Հ․գ․ 2018-2019-ը ուսումնական տարում Արցախում գործել է 217 դպրոց, որտեղ սովորել է շուրջ 24․339 աշակերտ։ Մինչև 2018 թվականն Արցախում զարգանում էր հանքարդյունաբերությունը, գինեգործությունը, գյուղմթերքի վերամշակումը, շինանյութերի արտադրությունը, էներգետիկան։ Տասնյակ փոքր հէկ-եր էին կառուցվել, որոնց շնորհիվ Արցախը ոչ միայն սեփական սպառումն էր մասամբ ապահովում, այլև էներգետիկ արտահանման ներուժ էր ձևավորում։

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը

դիտվել է 1163 անգամ
Լրահոս
Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը. Հրապարակ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org Իրանի ԱԳ փոխնախարարը Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ հուշագրի նախագիծը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am