Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Իրանի իր պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ անհրաժեշտ է համապարփակ հրադադար հաստատել Իրանի դեմ պատերազմում։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
«Մենք կարծում ենք, որ անհապաղ անհրաժեշտ է համապարփակ հրադադար, որ ռազմական գործողությունների վերսկսումն անընդունելի է, և որ հատկապես կարևոր է հավատարիմ մնալ երկխոսությանը և բանակցություններին», – ասել է Վան Ին։
Նախարարի խոսքով՝ ավելի քան երկու ամիս տևած հակամարտությունը ոչ միայն լուրջ կորուստներ է պատճառել Իրանի ժողովրդին, այլև լուրջ ազդեցություն է ունեցել տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության վրա։
