Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել

Պետական անվտանգության ծառայության հաղորդմամբ, վերջին մի քանի ամսվա ընթացքում ինտենսիվորեն իրականացված միջոցառումների արդյունքում, լրտեսության, օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարությամբ տեղեկատվության հավաքագրման և փոխանցման մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի:

Ձերբակալվածը պետական կառույցներից մեկում բարձր պաշտոն էր զբաղեցնում:

«Տարբեր, այդ թվում՝ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցներով հաստատվում է, որ պետական կառույցներից մեկում բարձր պաշտոն զբաղեցնող հանրային ծառայողը, ի վնաս երկրի շահերի, օգտագործելով իր ներկայիս ծառայողական դիրքը, նախկինում զբաղեցրած պաշտոնը և տարբեր գերատեսչություններում ունեցած անձնական կապերը, ի շահ օտարերկրյա հատուկ ծառայությունների, պարբերաբար իրականացրել է տեղեկատվության հայթայթում և փոխանցում նրանց:

Ձերբակալվածը օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի հետ ունեցել է բարձր մակարդակով կազմակերպված կոնսպիրատիվ բնույթի պարբերական շփումներ, հանդիպումները ծրագրվում էին վերծանված, երկկողմանի կապի կիրառմամբ և անցկացվում էին տարբեր վայրերում՝ նախապես համաձայնեցված պայմանների խիստ պահպանմամբ: Տեղեկատվության տրամադրումն իրականացվում էր ինչպես դեմ առ դեմ շփման, այնպես էլ էլեկտրոնային միջոցների կիրառմամբ:

Օտարերկրյա հատուկ ծառայությանը փոխանցված տեղեկատվությունը ներառում էր տարբեր կատեգորիաների գաղտնի տվյալներ, որոնք կապված էին Վրաստանում ընթացող քաղաքական-տնտեսական գործընթացների, ուժային կառույցներում և անվտանգության ստորաբաժանումներում տիրող իրավիճակի հետ, տեղեկություններ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների մասին և տեղեկատվության փոխանցման պատվիրատուներին հետաքրքրող այլ տվյալներ: Ձեռք բերված ապացույցներով հաստատվել է նաև, որ ձերբակալված անձը, օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի հանձնարարությամբ, աշխատել է նաև տեղեկատվական հարթակների ստեղծման ուղղությամբ, որոնց նպատակն էր մեդիա ոլորտի ներկայացուցիչների ներգրավումը և նշված ցանցի կիրառմամբ օտարերկրյա հատուկ ծառայության հետաքրքրություններին համապատասխան հետախուզական բնույթի տեղեկատվության հայթայթումը, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների ուղղությամբ» — հայտնել են ՊԱԾ-ից:

Գերատեսչության տեղեկությամբ՝ «նշված գործունեությունը մեղադրյալն իրականացնում էր նյութական օգուտ ստանալու նպատակով»: Գործով քննությունն ընթանում է քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի առաջին մասով, ինչը նախատեսում է 8-ից 12 տարի ժամկետով ազատազրկում:

Aliq.ge

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video) Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանի արտգործնախարարությունը քննարկում է ԱՄՆ-ի 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկը․ Բաղայի Անձամբ դուք ի՞նչ քայլեր եք ձեռնակել Վեդիի սարսափելի դեպքերով․ Վարդանյանը՝ գլխավոր դատախազին (video) Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են ՌԴ-ից 70 միլիոն ռուբլու ներկրման մասին․ Բադալյան Հայ դատը խորը մտահոգություն է հայտնում գագաթնաժողովի քննարկումներից Արցախի բացակայության վերաբերյալ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ 2 տղամարդու կողմից ենթարկվել է սեռական բռնության
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am