Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը
Ապրիլի 22-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի անունից կազմակերպված՝ ուղղափառ Զատկի առթիվ հանդիսավոր ընդունելությանը։
Միջոցառմանը, որը տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ առանձնատանը, մասնակցել են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականներ, ավանդական կրոնական համայնքների ներկայացուցիչներ, Ռուսաստանի պետական և հասարակական գործիչներ, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
