Ֆրանսիայի և Իտալիայի պետական պարտքը գերազանցել է 3 տրիլիոն եվրոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Եվրոպական վիճակագրական վարչության (Եվրոստատ)՝ 2025 թ. արդյունքների ամփոփումը։
Եթե 2024 թ. վերջի դրությամբ Ֆրանսիան ԵՄ-ի միակ երկիրն էր, որի պարտքը գերազանցում էր այս ցուցանիշը, ապա այժմ նրան միացել է նաև Իտալիան։
Ֆրանսիայի պետական պարտքը տարվա ընթացքում աճել է մինչև 3,5 տրիլիոն եվրո, Իտալիայինը՝ մինչև 3,1 տրիլիոն եվրո։
Այս նշագծին է մոտենում նաև Գերմանիայի պարտքը. այն 2025 թվականին ավելացել է՝ հասնելով 2,8 տրիլիոն եվրոյի։
ԵՄ-ի պետական պարտքն, ընդհանուր առմամբ, աճել է մինչև 15,4 տրիլիոն եվրո։ Եվրամիության 27 պետություններից միայն չորսին է հաջողվել կրճատել պարտքի չափը՝ Դանիային (-4,5%), Իռլանդիային (-2,6%), Հունաստանին (-0,6%) և Կիպրոսին (-7,9%)։
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան
Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան
Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը