Ռուսաստանի հայերի միությունից անդրադարձել են Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման փաստին․
«Պատահական չէ, որ ապրիլի 24-ից առաջ, ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդում են երկու տաճար՝ Սուրբ Աստվածածնի բարեխոսության մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին։
Հատկանշական է, որ ոչ Իլհամ Ալիևը, ոչ Ադրբեջանի մշակույթի նախարարը, ոչ էլ այս երկրի այլ իշխանական ներկայացուցիչները, Արցախում իրականացված էթնիկ զտումից հետո (որին նպաստել է նաև Հայաստանի իշխանությունների զիջողական դիրքորոշումը), չեն թաքցրել իրենց մտադրությունները՝ ոչնչացնելու կամ աղավաղելու և յուրացնելու հայկական քրիստոնեական և մշակութային-պատմական ժառանգությունը։ Ադրբեջանական ԶԼՄ-ներն էլ սկսել են նույնը պահանջել՝ կոչ անելով քանդել հայկական քրիստոնեական տաճարները։ Եվ երկար սպասել չպահանջվեց։
Ավելի վաղ՝ 2020 թվականի հոկտեմբերին, ինչպես նաև 2022 և 2023 թվականներին, Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական և մշակութային-պատմական օբյեկտների նկատմամբ կախված վտանգի կապակցությամբ, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ խնդրելով ներգրավել կազմակերպությանը։ Դրանից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայտարարել էին, որ պատրաստ են փորձագետների խումբ ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Սակայն դրան խոչընդոտել են Ադրբեջանի իշխանությունները։
Այս ֆոնին ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Այն զբաղված է նախընտրական բեմադրություններով և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արժեզրկմամբ, հոգևորականության հետապնդմամբ։ Փաշինյանը խուսափում է Ստեփանակերտում ավերված հայկական տաճարների վերաբերյալ ուղիղ հարցերին պատասխանելուց՝ ըստ էության աջակցելով Ալիևին և նրան ազատություն տալով շարունակելու ցեղասպանական քաղաքականությունը՝ միաժամանակ հայերին շեղելով «խաղաղության դարաշրջանի» մասին պատմություններով։ Անհրաժեշտ է միասին՝ մի կողմ դնելով անձնականը, միավորվել և հունիսին Հայաստանում ընտրել այնպիսի իշխանություն, որը կկարողանա արժանապատվորեն պաշտպանել հայ ժողովրդի օրինական իրավունքները, ապահովել հայկական պետության և նրա քաղաքացիների անվտանգությունը»։
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան
Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան
Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը