Այդ աթոռի տերը իրենք չեն․ Ռոբերտ Քոչարյան
«Արդյոք հետընտրական գործընթացի համար մենք ունե՞նք պլան Բ, քանի որ գործ ունենք խուլիգան խունտայի հետ, որ ամեն ինչի ընդունակ են և ըստ իս՝ իրենք փողոցով եկել են և պետք է փողոցով գնան»,- այսօր՝ ապրիլի 18-ին, այս հարցն է ուղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Վանաձորի բնակիչներից մեկը։
«Պլան բ-ի վերաբերյալ ես նույնիսկ չեմ էլ ուզում մտածեմ, պլան բ-ով ծանրաբեռնեմ ինքս ինձ, որովհետև մեծ համոզմունք ունեմ, որ պլան A-ն հաջողություն է ունենալու։ Մենք 21 թվականի փորձը, այնուամենայնիվ, ունենք։ Եթե հանձնաժողովի անդամը, եթե վստահված անձը ամուր կանգնած է և իր ֆունկցիան է իրականացնում, կոնկրետ տեղամասում շատ դժվար է ինչ-որ բան անել։ Մենք պետք է մոբիլիզացնենք մաքսիմալ ձևով մեր թիմը, ստանանք այդ արդյունքները, որից հետո ոչ մեկը չի համարձակվելու որևէ բան անել։ Այն ինչ դուք ասում եք ենթադրում է, որ կան ընտրության արդյունքներ և օրինակ վարչապետը հայտարարում է, որ մեկա՝ ես եմ: Սա նշանակում է, որ պլան բ-ն հեղափոխությունն է, բայց արդեն լեգիտիմ իրավունք ստացած հեղափոխականներով, այլ ոչ թե զուտ փողոցի մարդկանցով:
Ամենակարևորը՝ ստանալ այդ մանդատը ժողովրդից, ստանալ այդ քվեն ժողովրդից: Եթե այդ քվեն լինի, ոչ մեկը չի համարձակվելու ասել, որ չէ, ես մեկա աթոռս չեմ թողնում: Այդ աթոռի տերը իրենք չեն, աթոռի տերը դուք եք»,- պատասխանեց նախագահ Քոչարյանը:
