Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը մեղադրել է Իսրայելին անվտանգության հարցերը որպես պատրվակ օգտագործելու և «ավելի շատ հողեր» յուրացնելու մեջ։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։

«Իսրայելին չի հետաքրքրում սեփական անվտանգությունը. այն ձգտում է ընդլայնել իր տարածքները։ Նեթանյահուի կառավարությունն անվտանգությունն օգտագործում է որպես քող՝ նոր հողեր զավթելու համար»,- հայտարարել է Ֆիդանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ։

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Իսրայելը միջազգային մակարդակով «իլյուզիա է ստեղծել», թե իբր մտահոգված է սեփական անվտանգությամբ։ «Սակայն վերջին տարիներին միանգամայն ակնհայտ դարձավ, որ խնդիրն իրականում շատ ավելի խորն է»,- նշել է նա։

Ֆիդանի ասել է, որ պաղեստինյան հողերում՝ Գազայի հատվածում, Հորդանան գետի արևմտյան ափին, Արևելյան Երուսաղեմում, իսկ այժմ նաև Լիբանանում ու Սիրիայում, տեղի է ունենում «շարունակական օկուպացիա և էքսպանսիոնիզմ»։

«Կարծում եմ, որ դա պետք է դադարեցվի։ Իսրայելը պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղ ապրելու միակ միջոցն այն է, որ թույլ տա մյուս երկրներին ևս վայելել սեփական անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու ազատությունը, այլ ոչ թե ուժ կիրառի նրանց դեմ»,- հավելել է նա։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
24 ժամ ջուր չի լինի Շղթայական ավտովթար է տեղի ունեցել, վիրավորների մեջ երեխաներ կան Մինչ այս պահը Փաշինյանի հետ վիճած երիտասարդը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից․ Ռոման Երիցյան Վայոց ձորում բախվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը. կան վիրավորներ Երբ ղեկավարը հիստերիայի մեջ է, դա վատ նշան է. Խաչիկյան 69 միլիոն դրամ՝ ասֆալտապատման ու տուֆապատման աշխատանքների համար. ի՞նչ պայմանագրեր է կնքել Դիլիջանի համայնքապետարանը Բոլորիդ կուտեմ․․․ Մենք չէինք ուզում, բայց ի՞նչ կարող էինք անել` ժողովուրդը որոշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը չի սպառնում որևէ երկրի Արամ Ա-ն Վատիկանին կոչ է արել օգնել հայ գերիների ազատ արձակման հարցում Եկեղեցու ապագան կառուցվում է ոչ թե ուժի, այլ սրբության, ոչ թե հարմարվողականության, այլ ճշմարտության և հավատարմության վրա. Հայր Իսահակ «Ադրբեջանն անկեղծ շահագրգռվածություն է ցուցաբերում տարածաշրջանային հակամարտության էջը փակելու հարցում»․ Բայրամով Եթե դպրոցը գյուղում փակվելու է, ուրեմն հաջորդը գյուղն է փակվում. Ռոբերտ Քոչարյան Որեւէ ընդդիմադիր եթե նման սպառնալիքներով հանդես գար, վաղուց կալանավորված կլիներ. Ռոբերտ Քոչարյան Mehr. Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզում պայթյուն է տեղի ունեցել Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ «Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է. Օվերչուկ «Նիկոլի մտքով կանցնի անգամ ԱԺ-ի շենքը հրկիզել, եթե…»․ Երվանդ Բոզոյան (video) Սուպերվարչապետությունը չարիք է դարձել մեր երկրի համար. Ռոբերտ Քոչարյանը՝ Ամասիայում (video) «Դու մարդ չե՛ս․․․ Կոշի գաղութը հիշի՛ր»․ Ռուբեն Հակոբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am