Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ․ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մասին
Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ։ Այս մասին ապրիլի 18-ին Վանաձորում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Վերջերս մի հանճարեղ միտք հնչեց, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է: Ես չգիտեմ, թե ինչ պետք է կատարվի մարդու գլխում, որ այսպիսի միտք ի հայտ գա: Սա նույնն է, որ օրինակ Պաղեստինի ժողովուրդը հայտարարի, որ իրենց անվտանգության երաշխավորը Իսրայելն է և վարչապետ Նեթանյահուն», - ասել է Քոչարյանը։
Նախկին նախագահի կարծիքով՝ դա արվում է նրա համար, որպեսզի «խաղաղության» թեման յուրօրինակ մի «մահակ» դառնա, որի օգնությամբ հնարավոր կլինի ճնշել հայ ժողովրդի կամքը։
«Այլ բացատրություն այստեղ չկա: Պատրա՞ստ ենք մենք դա հանդուրժել: Կարծում եմ՝ ո՛չ:», - հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
NEWS.am
