Վերջերս 4 գերիների վերադարձի հարցում ՀՀ իշխանությունների դերակատարությունը չկար, նրանք նույնիսկ տեղյակ չէին. Արցախի ԱԺ պատգամավոր

Մենք որևէ ակնկալիք չունեինք ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցից։ Հաշվի առնելով 2020թ.-ին տեղի ունեցածը, արցախցիները մեծ հույսեր որևէ միջազգային դերակատարի հետ չեն կապում, նույնիսկ եթե դա ԱՄՆ փոխնախագահն է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Ջեյ Դի Վենսի այցի կապակցությամբ Երևանում անցկացված բողոքի ակցիաներին ու նրան հղված նամակներին։

«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է կանգ առնենք և չփորձենք իշխանական քարոզչամեքենայից բարձր հնչեցնել մեր ձայնը, որովհետև նրանք ամեն կերպ խլացնում են ի պաշտպանություն մեր պատանդառված հայրենակիցների արված մեր կոչերը։ Մեզ մոտ կա այն գիտակցումը, որ այն հարցը, որը զուտ հումանիտար դաշտում լուծվող խնդիր էր, այս իշխանությունների ձեռամբ մտավ քաղաքական դաշտ և դարձավ առևտրի թեմա, ինչն անթույլատրելի է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում արդեն իսկ ունի դերակատարություն, իրենք ոչ թե միջնորդ կամ դիտորդ են, այլև հստակ պատասխանատվություն են կրում այս հարցում և պարտավորություն ունեն կոնկրետ քայլեր անել ու միջամտել»,- ընդգծեց Մ. Հակոբյանը։

Պատգամավորի խոսքով՝ ԱՄՆ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ իրոք շահագրգռված է ավարտին հասցնելու խաղաղության գործընթացը։

«Այսօր արդեն պիտի հստակ հնչեր, որ գերիները ու պատանդառված մեր հայրենակիցները ազատ կարձակվեն։ Հակառակ դեպքում՝ սա էլի երկակի խաղ է, որտեղ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը և Միացյալ Նահանգներն ունեն իրենց շահը, իսկ Հայաստանը, ի դեմս այս իշխանությունների, գործիք է, որով ապահովվում են այս երկու երկրների շահերի իրականացումը»,- ասաց Մ. Հակոբյանը։

Արցախի ԱԺ պատգամավորը վստահություն հայտնեց, որ վերջերս 4 գերիների վերադարձի հարցում ՀՀ իշխանությունների դերակատարությունը չկար, նրանք նույնիսկ տեղյակ չէին, ինչպես տեղյակ չէին Արցախից ՀՀ եկած 11 հայերի մասին։

«Չի կարելի բացառել, որ ընտրությունների նախաշեմին մեր գերիներից որոշներին բաց թողեն, զուտ այն պատճառով, որ արդեն Թուրքիան ու Ադրբեջանը չեն թաքցնում, որ իրենք կողմ են և օգնելու են ՀՀ ներկայիս իշխանություններին վերարատադրվել»,- շեշտեց Մ. Հակոբյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ Բաքվից բոլոր գերիների վերադարձը կարող է տեղի ունենալ միայն քաղաքական օրակարգ փոխվելու պարագայում։ «Իսկ քաղաքական օրակարգ կփոխվի միայն այն դեպքում, երբ ազգային ուժեր իշխանության գան»,- ասաց նա։

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Այս նկարից ոչ մի տեղ չեք տեսնի․ Կարեն Սարգսյան Թուրքիայում երկու նոր նախարարի երդմնակալության արարողությունից առաջ խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել Համաշխարհային սպորտի աստղերը Հայաստանում. Արման Ծառուկյանն ու Ջեյք Փոլը զբոսնել են Երևանում Խորապես հիասթափեցնող է, որ փոխնախագահը ջնջել է մի գրառում, որով ճանաչվում էր Ցեղասպանության ճշմարտությունը․ Փելոսի ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանի դեմ ռազմական տարբերակից. Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավար Դա նրանց գործն է․ Վենս Բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր Ռուսաստանը չի պլանավորում մասնակցել. Պեսկով Արման Ծառուկյանը նշել է միակ մարտիկին, որը կարող էր իրեն հաղթել Վենսը բացահայտել է՝ ինչ հարցեր է քննարկել Ալիևի հետ Քեզ մեկ դրամն էլ է շատ… Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ «մինի լճակը» պատուհաս էր դարձել վարորդների համար Ռուբեն Վարդանյանը ոչ միայն գենետիկորեն, այլև ընտրությամբ հայ է. Տաթևիկ Հայրապետյան Ավտոճանապարհներին ձյուն է տեղում Բաքվում Վենսն Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում Վերջերս 4 գերիների վերադարձի հարցում ՀՀ իշխանությունների դերակատարությունը չկար, նրանք նույնիսկ տեղյակ չէին. Արցախի ԱԺ պատգամավոր Թուրքիան և Սաուդյան Արաբիան ռազմարդյունաբերության ոլորտում համաձայնագիր են ստորագրել Սա արդարադատություն չէ, քաղաքական հաշվեհարդար է․Փաստաբանը՝ Գոռ Համբարձումյանի ձերբակալության մասին Մանկապղծության ահագնացող տեմպերն Ադրբեջանում «Նորք-Մարաշ» ԲԿ–ի տնօրենը՝ ՔՊ ցուցակում Ոստիկանները մտել են դասարան, վերցրել երեխաների հեռախոսներն ու պահանջել, որ աղջիկները մազերը կապեն Դեղորայքի գնաճը մնում է չկառավարվող. ծանր հարվածի տակ է սոցիալապես խոցելի խավը. պատգամավոր Քոլեջի վրա զինված հարձակման հետևանքով երկու վիրավոր կա Իրանի հրթիռային կարողությունների հարցը կարմիր գիծ է. Շամխանի Ինչո՞ւ է հենց Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոսանքի վարձը ՀԷՑ-ը զեղչել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am