Հայաստանը զավթելու ծրագրին չի կարելի կենդանություն տալ ու հետո մնալ դրա տակ. Թաթոյանը՝ Փաշինյանին
«Արեւմտյան Ադրբեջան» ծրագիրը կեղծ է, Հայաստանը զավթելու ծրագիր է, չունի միջազգային որեւէ հիմք։ Այս մասին ասել է «Միասնության թեւեր» նախծաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չկա որեւէ միջազգային հարթակ, դատարան, որտեղ Ադրբեջանն այս հարցոքվ կարող է գնալ ու ունենալ հաջողություն։ Այդ մասին Իլհամ Ալիեւն էլ գիտի։ Արցախցիների վերադարձի հարցերը ամրագրված են միջազգայնորեն որպես իրավունք, Ադրբեջանն ունի կոնկրետ պարտականություններ։ Հայաստանը զավթելու ծրագրին չի կարելի կենդանություն տալ ու հետո մնալ դրա տակ։ Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահն այդքան նվաստացնում Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ գիտի՝ Փաշինյանը չի կարողանալու նրան պատասխանել, ՀՀ կառավարության ղեկավարը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում եւ ի՞նչ ստացավ՝ «Արեւմտյան Ադրբեջան» կեղծ ծրագիրը։ Հայրենակիցներ ջան, Նիկոլ Փաշինյանը դարձավ նախկին, այդ հարցերը կարգավորելու ենք»,– ասել է Թաթոյանը։
