Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր նախկին ղեկավարի՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ:

24News-ի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ դա վերաբերում է 2018-2019 թվականներին, երբ Օսիպյանը ոստիկանապետ է եղել և հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այն ժամանակ գործող Հատուկ քննչական ծառայություն առ այն, որ Վլադիմիր Գասպարյանը չարաշահել է իր լիազորությունները:

«Հաղորդումն այմ մասին է եղել, որ բնակարանային բարելավման կարիք չունեցող զինծառայողներին տրամադրել է բնակարաններ: Գործի քննության ընթացքում հաստատվել էր, որ Գասպարյանը բնակարաններով պարգևատրել էր 64 զինծառայողների։ Նրանցից որևէ մեկը չի հանդիսացել Գասպարյանի բարեկամը, մտերիմը: Շարքային ծառայողից մինչև վարչության պետեր պարգևատրվել են: Բնական պրոցես է ընթացել: Բնակարան ստացողների մեջ է եղել հենց վարչության պետի տեղակալ Վալերիյ Օսիպյանը: Մինչդեռ սեփական բնակարանն Օսիպյանն անտեսել է, և 64-ից առանձնացրել երեք բնակրան, որոնք դիտարկվել են որպես լիազորությունների չարաշահում: Բնականաբար, դատարանները պետք է կատարեին այդ հրահանգները: Ցավոք սրտի, ունենք դատավճիռ, ըստ որի Վլադիմիր Գասպարյանը չարաշահել է իր լիազորությունները և երեք ծառայողների տրամատրել բնակարաններ: Պետությունը չգնաց այդ բնակարանները բռնագանձելու ճանապարհով, այլ որոշեց Վլադիմիր Գասպարյանից բռնագանձել այդ բնակարանների գումարը»,-ասաց փաստաբանը:

Իսկ, թե ինչու՞ է Վալերիյ Օսիպյանը 64-ից միայն երեքի մասով հաղորդում ներկայացրել, փաստաբանը չկարողացավ պատասխանել:

«Օրինակ, Գարեգին Գասպարյան անունով մարդ կա, որը ոչ մի ազգակցական կապ չունի Վլադիմիր Գասպարյանի հետ, զուտ պետք էր Գասպարյան անունը հնչեցնել, կա Քնարիկ Սասունյան, ամբողջ գործի քննության ընթացքում կեղծ թեզ էր շրջանառվել, թե նա Անգելինա Գասպարյանի պրոդյուսերն է: Դա կեղծ է, որովհետև նա պրոֆեսիոնալ երգչուհի չէր և պրոդյուսեր ունենալու անհրաժեշտություն չուներ: Մինչդեռ Քնարիկ Սասունյանը և իր ամուսինը համակարգում լավ ծառայողներ էին, ամուսինը պատերազմի մասնակից էր և տվել էր ամեն ինչ, այսինք արժանի ծառայողներ էին: Վերջինը վարչության պետ Ռաֆիկ Զաքարյանն է, որի մասին ասում էին, թե իբր Գասպարյանի ընկերն է: Այսպես կեղտոտ հնարքներով փորձեցին կապել»,-նշեց Ալեքսանդր Կոչուբաևը:

Նրա խոսքով, այդ գումարները Վլադիմիր Գասպարյանը ո´չ իր, ո´չ էլ ոստիկանության գրպանից է հանել, բյուջեն հաստատվել է Կառավարությունում:

«Եթե այստեղ հանցանք կար, կար 64 դրվագով և հանցակից էր նաև կառավարությունը: Չի լինում այնպես, որ Գասպարյանը պարգևատրի և դրանով լիազորություն չարաշահի: Ինչու Օսիպյանը չի ասել, որ ինքն էլ է բնակարան ստացել և այնտեղ բնակվել մինչև ոստիկանապետ դառնալը: Նա դա ստացել է բարեխիղճ ծառայության համար: Պարոն Օսիպյանը կառավարության մաս դարձավ և գնաց այս ճանապարհով»,-ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա նշեց, որ պետության վարքը ևս անհասկանալի է, քանի որ այդ գործարքները փոխանակ ճանաչվեին անօրինական և գույքը հետ բռնագանձվեր, պետությունը փորձել է դա ներկայացնել ապօրինի գույքի բռնագանձման ներքո:

«Վլադիմիր Գասպարյանն ասում է, որ ոչ մի բարի գործ չպետք է անպատիժ մնա: Ըստ էության, պատժվեց ինքը համակարգի նվիրյալներին պարգևատրելու համար»,- ասաց փաստաբան Կոչուբաևը:

դիտվել է 788 անգամ
Լրահոս
Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի հետ․ ադրբեջանագետ Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում․ ՊՊԾ-ն ուժով հեռացնում է լրագրողներին (video) ՇՏԱՊ․ ՊՊԾ աշխատակիցները Armlur․am-ի խմբագրին թեւերից բռնած հեռացրին ԱԺ շենքից (video) Լա՛վ իմացեք՝ ես դա շատ լավ գիտեմ․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատախազին ու դատավորին (video) Մերկասառույցի պատճառով բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. մայրը մահացել է, տղան տեղափոխվել է ԲԿ Ինչո՞ւ է Փաշինյանը Ռուսաստանը ներքաշում «Թրամփի ուղի» նախագիծ․ Զատուլին ԵՄ-ն քննարկում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը. ֆոն դեր Լայեն #ՈՒՂԻՂ․ ՍԵՆՍԱՑԻՈՆ․Ֆիդանը հայտարարեց՝ Հայաստանն իրենց ձեռքում է․ Ռուսաստանից ի՞նչ է սպասվում․ Այվազյան (video) Մինչև ընտրության օրը կարելի է քննարկել հաջորդ իշխանության միայն առաքելությունը, և ոչ երբեք՝ կազմը Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները քաղաքական ազդակներ են. քաղաքագետ Թուրքիո ուսանող Ռուբեն Ռուբինյանը հանձնառել է արդարացնել Թուրքիայի արտգործնախարարին ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին․ քաղաքագետ Վերաքննիչ դատարանը այսօր կհրապարակի Սամվել Կարապետյանի կալանքի գործով որոշումը․ փաստաբան Փաշինյանն իր աշխատավարձը կրկնապատկել է և իրեն ճոխ պարգևատրել (video) Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի կատարած «արարողությունները» վավերական չեն․ Արագածոտնի թեմ Թուրքիայի սենսացիոն հայտարարությունը․ «ու՞ր եք նիկոլական բանդայի ներկայացուցիչներ»․ Աննա Մկրտչյան (video) Մեր իշխանության օրոք վարչապետը ստանալու է 1 դրամ աշխատավարձ. Նարեկ Կարապետյան (video) Խոստումները չեն իրականացվել, չեն գերակատարվել, պարգևավճարի մասին խոսելն անընդունելի է․ Առաքելյան «Էսքան ապու՞շ ենք, յախք․․․»․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Սուրբ պատարագ մատուցվեց ապօրինաբար ազատազրկված հոգևորականների և հայորդիների համար #ՀԻՄԱ․ Իրանի վիճակը սարսափելի է․ հեղաշրջու՞մ, թե՞․․․ զոհերն աննախադեպ թվերի են հասնում․ Մարգարյան (video) Գևորգ Սարոյանը հայց է ներկայացրել Մայր Աթոռի դեմ․ պահանջում է վերականգնել թեմի առաջնորդի իր պաշտոնը Թեմի նոր առաջնորդը հանդիպումների մեջ է. «Հրապարակ» Միասնական աղոթք է բարձրացվել այս օրերին անազատության մեջ հանիրավի գտնվող հոգևոր հայրերի համար Ադրբեջանը պատրաստակամություն չի դրսևորում իր զորքերի դուրսբերման մասին խոսելու վերաբերյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am