Ապամոնտաժե´ք Սևակի արձանը. Արայիկ Մանուկյան

Հանրային կարծիքն, արդարացիորեն, փոթորկվել է այս գործը Պարույր Սևակի ծննդավայրի` Զանգակատուն գյուղի դպրոցի բակում տեղադրելու փաստից։ Այս մասին գրել է Արայիկ Մանուկյանը:

«Ես չեմ ուզում այս գրությամբ անդրադառնալ այդ գործի հեղինակին։
Դա բազմիցս արել եմ։

Ասեմ միայն, որ այդ հեղինակը ֆանտաստիկ հատկություն ունի իր գործերը պարտադրելու հանրությանը, և նա իր այդ հատկությամբ միշտ, գրեթե միշտ հաղթում է։

Այդպես եղավ նաև ժամանակին` Մարտիրոս Սարյանի քանդակի մրցույթի պարագայում, երբ կար Ղուկաս Չուբարի անպատկերացնելիորեն սքանչելի Սարյանը, բայց այս հեղինակը հաղթեց։

Հիմա, սակայն, ես նույնիսկ այդ և նմանատիպ այլ դեպքերի` այս հեղինակի մասնակցությամբ, չեմ ուզում անդրադառնալ։

Չեմ ուզում անդրադառնալ մի քանի հեղինակի մոնոպոլիստ լինելուն և այլն։

Ես ուղղակի խնդրում եմ հարգելի պարոն Արայիկ Հարությունյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հարգելի տիկին Ժաննա Անդրեասյան` օգտագործեք Ձեր իշխանությունը, ազդեցությունը, լծակները, ի վերջո` պետության իմպերատիվության ուժը, և այս հակաարվեստային, հակամշակութային, հակադաստիարակչական, հակակրթական, հակաէսթետիկ (այս շարքը կարող եմ երկար շարունակել) գործը ԱՊԱՄՈՆՏԱԺԵՔ դպրոցի բակից։

Հավատացեք, դա հանրային շահ է, որովհետև չկա ավելի մեծ հանրային շահ, քան դպրոցական երեխայի մեծանալը արվեստային, մշակութային միջավայրում։

Իսկ այդ գործը խաթարում է այդ միջավայրերը, մշակութային, կրթական էկոհամակարգը։

Երբ մի կողմից ահռելի ջանք է դրվում այդպիսի միջավայրեր ստեղծելու համար, իսկ մյուս կողմից բռնաբարվում են այդ միջավայրերը` ոմանց համառության, ոմանց անհասկացողության, տեղական իշխանությունների` տվյալ միջավայրերի պատասխանատուների անկարողության կամ չգեղագիտության, կամ չգիտեմ ինչի արդյունքում, դա չի կարող ընկալելի լինել։

Մի պատժեք գյուղի երեխաներին։

Արհեստական բանականության դարում, ժամանակակից աշխարհի ժամանակակից արվեստի այսօրվա դրսևորումների դարում, նոր Գուգենհայմերի գեներացման դարում այսպիսի անոմալիաները անդառնալի ազդեցություն են ունենալու սերնդի վրա։

Խնդրում եմ` ԱՊԱՄՈՆՏԱԺԵՔ։

Թող որպես իր կյանքի լավագույն գործ, հեղինակն այն պահի իր աշխատանոցում»:

դիտվել է 212 անգամ
Լրահոս
Հայաստանը զավթելու ծրագրին չի կարելի կենդանություն տալ ու հետո մնալ դրա տակ. Թաթոյանը՝ Փաշինյանին Թե Կտրիճ անունն այդքան դուրդ եկել է, անունդ դնենք Կտրիճ Նիկոլ Ես հրապարակելու եմ այդ հայտնի փաստաթուղթը․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Փակ է Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ ինչ իրավիճակ է հանրապետությունում Ինչ արժեն Աննա Վարդապետյանին որպես նվեր փոխանցված սուրերը Խուզարկել են Կարապետյանի գործով ՔԿ-ին հակասող եզրակացություն տված լեզվաբանի տունը․ Ասլանյան Հյուրանոցում տղամարդուց կես միլիոն դրամ են հափշտակել, նրանց հայտնաբերել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց Մոսկվայում ձմռան սկզբից ի վեր ամենացուրտ գիշերն է գրանցվել Ապամոնտաժե´ք Սևակի արձանը. Արայիկ Մանուկյան ԵԽ կազմակերպությունը 1 Level ահազանգ է հնչեցրել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով Դպրոցում 14-ամյա տղաները վիճաբանել, հարվածել են միմյանց․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց Արևմուտքը դեռ շատ է խոսելու նիկոլական ռեժիմի կողմից ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարման մասին Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան Կրկին բախումներ են տեղի ունեցել Թաիլանդի և Կամբոջայի սահմանին Դուստրը 76-ամյա հորը, ով ունի հենաշարժողական խնդիրներ, դուրս է հանել տնից․ 5 օր է՝ գիշերում է դրսում Ինչ տվյալներ չի տրամադրում ՊՆ-ն. Civilnet Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» ԲԿ կտեղափոխվի, օրը հայտնի է «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ տուժած կա Ես հենց դա կարդացի՝ հունից դուրս եկա․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) #ՀԻՄԱ․ Ե՞րբ ես հրաժարականիդ դիմումը գրում․ Վեհափառի հարցը Նիկոլին (video) #ՀԻՄԱ․«Նիկոլի վզից բռնել ու դուրս են շպրտել Հայ Առաքելական եկեղեցուց»․ Արթուր Համբարձումյան (video) 1 միլիոն 200 հազար հայ պետք է վերադառնա Ադրբեջան․ չհամարձակվե՛ք կեղծել փաստերը․ Ղևոնդյան (video) Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am