Վեհափառի հրաժարականի շուրջ պատմական համեմատությունների կեղծումն ու Օձնեցու օրինակով իրական պատկերը

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը գրում է․ «Լսեցի, որ տիրադավ 10-յակի ներկայացուցիչներից մեկը Վեհափառի գահից հրաժարման հետ կապված օրինակ էր բերում Գրիգոր Լուսավորչի և Հովհան Օձնեցու օրինակը՝ նշելով, թե «կարող է հետևել նրանց օրինակին, նման դեպքեր պատմության մեջ եղել են»։ Որպես օձունեցի՝ ողջ կյանքն անիմաստ ապրածին մի թեթև լիկբեզ անեմ, հատկապես Օձնեցու հետ կապված։

Ուրեմն, նախ՝ Օձնեցին գահից չի հրաժարվել, մանիպուլյացիա մի արեք։ Նա, լինելով արդեն տարիքն առած, իր փոխարեն 727 թվականին տեղապահ է նշանակել Դավիթ Արամոնեցուն, որից հետո տեղափոխվում է Արդվի՝ ճգնելու։ Այսինքն՝ նա շարունակել է մնալ Հայրապետ, ուղղակի չի նստել Դվինում, սակայն բոլոր որոշումներն ու քայլերը տեղապահը համաձայնեցնում էր Կաթողիկոսի հետ։ Եվ միայն 728 թվականին, երբ 78 տարեկանում Օձնեցին կնքում է մահկանացուն, Արամոնեցին օծվում է որպես կաթողիկոս։ Ասեմ, որ կաթողիկոսները մշտապես զբաղվել են ճգնակեցությամբ և ուսուցչությամբ՝ վանքերում համապատասխան գործընթացներ կազմակերպելով։

Ինչ վերաբերում է Օձնեցու անձին, ապա նա այն եզակի կաթողիկոսներից էր, ով հասկանում էր իր բուն առաքելությունը և տիրադավների տեսակի դեմ թիվ մեկ պայքարողներից էր։ Օձնեցին երկու կարևորագույն ճառեր ունի՝ ընդդեմ Պողիկյանների և ընդդեմ Երևութականների, որոնցով պայքարում և հերքում է այդ երկու աղանդների տեսությունները, որոնք իր ժամանակին լայն տարածում ունեին Հայաստանում, իսկ դուք անամոթաբար կանգնել եք աղանդավորի օգնությամբ իշխանության եկածի կողքին ու քծնելով գլուխ եք խոնարհում:։

Ի դեպ, Օձնեցու հետ կապված մի կարևոր դրվագ ևս ասեմ՝ իմանաք։ Կաթողիկոսի մեծ ձեռքբերումներից մեկն էլ Հայոց Կանոնագրքի կազմելն էր։ Այսինքն, Օձնեցին մի տեղ հավաքեց ցիրուցան եղած եկեղեցական կանոնները և, իր խոսքով, «գեղեցկագույն մատյանով Հայրապետանոցում հաստատեց»։ Այս Կանոնագիրքը, ժամանակի ընթացքում մյուս ընդունված կանոններն էլ ներառելով իր մեջ, հասել է մեզ։

Ինչ վերաբերում է Գարեգին Վեհափառի հրաժարականի պահանջին, նա առաջին հերթին չի հրաժարվում Լուսավորչի գահից, որպեսզի պահպանի նույն Օձնեցու փոխանցած արժեքները, չի պառակտում և փակուղի է մտցնում ողջ եկեղեցին։ Հակառակ դեպքում, եթե լինի հրաժարում, նա ոչնչով չի տարբերվի հայտնի 10-յակից, ովքեր իրենց ՀԷԿ-երի, «բենթլիների» ու շվայտ կենցաղի պատճառով իրենց ճակատին հավերժ դաջեցին դավաճանի խարանը»։

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Հայաստանը զբաղեցնում է վերջին տեղերը Մեքենան վերածվել է մոխրակույտի, վիրավոր կա Մեկ անձի իշխանությունից կախված ցանկացած երկիր վտանգված է, իսկ եթե այդ անձը Փաշինյանն է, երկիրը սարսափելի վտանգների մեջ է Oդում Փաշինյանը շատ է վախեցել. Հնարավոր է  Եվրոպային արդեն կապ է տվել, որ սա Եվրոպայի դեմ ուղղված  հիբրիդային օդային պատերազմ է․․․ Դատավոր Դավիթ Հարությունյանի գործը նորից կքննվի ԲԴԽ-ում Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը Գորիսի ՊՔ-ի նախաձեռնող խումբը դատարան է դիմել՝ պարտավորեցնելու ԿԳՄՍ նախարարին տրամադրել նորանշանակի քննության արդյունքները Երևանում ձերբակալվել է լեհական «Լեգիա» ակումբի 17 երկրպագու. ՆԳՆ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել, Բաքուն թողել է առանց քննության Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Լադա»-ն և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Իսկ Հայաստանում ժողովրդին կխաբեն «խաղաղության» մասին «հուզիչ ու մերկ» պատմություններով․ Պողոսյան Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր գործը կքննի դատավոր Մերի Մոսինյանը ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը չի հայտնում դպրոցներում և բուժհիմնարկներում թափուր հաստիքների թիվը ԵՄ–ԵԱՏՄ «երկընտրանքը» և իշխանության վտանգավոր մանևրը Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին գրեթե 140 կիլոմետր երկարությամբ արգելապատնեշ է կառուցել Կիրակի Սուրբ Գևորգ եկեղեցում Փաշինյանի ներկայությամբ ո՞վ կմատուցի պատարագը Էլեկտրաշոկով հարվածել է համագյուղացուն, պարանով կապել ձեռքերը՝ պահանջելով հաշվեհամարին եղածը փոխանցել իրեն Փաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծը․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Միհրան Հակոբյանի վրա հարձակման դեպքով ձերբակալվածներ կան Հիվանդանալը Հայաստանում շարունակում է մնալ աղքատացման հիմնական պատճառներից մեկը․ Անանյան «Վազգեն Տիրադավը նոր գործարք է առաջարկում. սպասենք հարձակման». Անժելա Թովմասյան. video Քննչական մարմինը մի կողմ է դրել Սահմանադրությունն ու օրենքներն, շարժվում է նպատակահարմարությամբ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնից Ս․ Հակոբ եկեղեցի կբերվի Ս․ Հակոբ Մծբնա հայրապետի մասունքակիր խաչը Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am