Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիան կարող է ռազմական գործողություն սկսել «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (SDG) դեմ, որը քրդական ղեկավարության ներքո գործող ռազմաքաղաքական դաշինք է։ Ըստ Անկարայի, եթե SDG-ն 20 օրվա ընթացքում չինքնալուծարվի և չհամալրի Սիրիայի բանակի շարքերը, Թուրքիան ռազմական միջամտություն կանի, գրում է Ermenihaber.am-ը։
Մասնավորապես նշվում է, որ հիշյալ ժամկետի ավարտից հետո Թուրքիան Սիրիայի բանակի հետ միասին «SDG»-ի դեմ ռազմական գործողություն սկսելու հստակ ուղերձ է հղել և այս համատեքստում ուշադրություն է հրավիրվում վերջին օրերին թուրքական զրահամեքենենարի շարասյան՝ Սիրիայի տարածք մուտք գործելու վրա:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն էլ հայտարարել էր, որ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չեն հանդուրժելու, իսկ Սիրիայի ներկայիս ժամանակավոր կառավարությունը 80.000-անոց զորք էր ուղարկել SDG-ի տեղակայման հատված:
Աղբյուրների հաղորդմամբ՝ թեմայի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը հստակ է. «Մենք, որպես Թուրքիա, ասում ենք՝ «դուք որպես կազմակերպություն ձեզ լուծարելու եք, որպես անհատ համալրելու եք բանակը և արդեն որպես մեկ կազմակերպություն չեք գործելու»: Մեր պայմանը սա է, իսկ SDG-ի բարձրաստիճան ղեկավարության ներգրավումը Դամասկոսի կառավարության կազմ կտրականապես չենք ընդունում»:
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը