ԱԺ-ում տապալվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը. կոռուպցիոն բացահայտում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 19-ից Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման անկախ հանձնաժողովը կմնա առանց նախագահի: Պատճառն այն է, որ ԱԺ-ն մինչ օրս փաստացի չի կազմակերպել ԿԿՀ նախագահի ընտրությունը:
Միաժամանակ իշխանության ներսում թեժ պայքար է այդ պաշտոնի համար:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԿԿՀ նախագահի պաշտոնի համար պայքարում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայիս նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանը: Թե նշվածներից ով կդառնա հանձնաժողովի նախագահ, քաղաքական իշխանությունները դեռ վերջնական որոշում չունեն: Ի վերջո, Հայկուհի Հարությունյանի՞ն ՔՊ-ն ձայն կտա, թե՞ կնախընտրի Ալեն Սիմոնյանի խորհրդականին կամ ՔՊ-ական որեւէ պատգամավորի, որի մասով արդեն պլաններ կան:

Ամեն դեպքում, միայն այսքանով թեկնածուների ընտրության շուրջ առաջացած խառնաշփոթը չի ավարտվում:

Բանն այն է, որ հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2023 թվականի նոյեմբերի 17-ին, եւ այս տարվա օգոստոսին նա դիմել է ՀՀ Ազգային ժողով՝ հայտնելով, որ կազմակերպվի հանձնաժողովի երկու թափուր անդամների ընտրություն: ԱԺ նախագահի աշխատակազմը մինչ օրս ընտրության գործընթացը չի կազմակերպել. կա՛մ նրանք պրոֆեսիոնալիզմի հետ լուրջ խնդիրներ ունեն, կա՛մ էլ կոռուպցիոն պատճառներով չեն կազմակերպել, մինչեւ ԱԺ նախագահի խորհրդականի թեկնածության մասով հարցերը կարգավորվեն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում ԱԺ-ում ձեւավորվել է ԿԿՀ անդամների ընտրության մրցութային խորհուրդ։ Խորհրդի կազմում ընդգրկվել է ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը (նրան էլ որոշ շրջանակներ փորձում են ուղարկել ԿԿՀ՝ որպես նախագահ), ԱԺ ՔՊ-ական խորհուրդը մերժել է ընդդիմադիր Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը: Այսինքն՝ ԱԺ-ում մտադիր են առանց ընդդիմության անկախ հանձնաժողովի անդամներ ընտրել:

Մրցութային խորհուրդը, որտեղ ընդգրկվել են տարբեր կառույցների ներկայացուցիչներ, վերը թվարկված 3 թեկնածուների գործունեության բարեվարքության մասով հարցումներ է ուղարկել տարբեր կառույցներ, եւ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, խորհրդի հարցումներին մինչ օրս ոչ բոլոր կառույցներ են պատասխանել: Այսինքն՝ խորհրդարանական երկրում ԱԺ պաշտոնական հարցումները մնացել են անպատասխան, եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ պարտավոր է ԱԺ բնականոն գործունեությունը ապահովել, ի վիճակի չէ իր պաշտոնական պարտականությունները կատարել:

Հիշեցնենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ օրենքը սահմանում է հետեւյալը. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի աշխատակազմի միջոցով (սույն հոդվածում այսուհետ՝ աշխատակազմ) մրցույթը հայտարարում է հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 90, եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ, իսկ նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում` 30 օրվա ընթացքում։

Իրավիճակը ճիշտ նման է ՀՀ օմբուդսմենի պաշտոնի շուրջ առաջացած վիճակին, երբ գրեթե 3 ամիս ՀՀ-ն չուներ օմբուդսմեն: Ստացվում է, որ ընդամենը մի քանի օրից ՀՀ բոլոր պաշտոնյաների ունեցվածքը խոշորացույցի տակ պահելու հանձնառություն ունեցող կառույցը կմնա առանց նախագահի: Այս խայտառակ իրավիճակի մասով մեկնաբանությունների համար դիմեցինք ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին, որը հայտնեց՝ բոլոր ժամկետները պահպանված են, խախտում չկա, հանձնաժողովի անդամների ընտրության գործընթացը մեկ օրվա աշխատանք չէ:

Նկատենք, որ ՔՊ-ն որոշել է օկուպացնել նաեւ ԿԿՀ անկախ նախագահի պաշտոնը. այն ապաքաղաքական, անկախ մարմին է եւ աշխատում է կոլեգիալ սկզբունքով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 273 անգամ
Լրահոս
«Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video) Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանի արտգործնախարարությունը քննարկում է ԱՄՆ-ի 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկը․ Բաղայի Անձամբ դուք ի՞նչ քայլեր եք ձեռնակել Վեդիի սարսափելի դեպքերով․ Վարդանյանը՝ գլխավոր դատախազին (video) Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են ՌԴ-ից 70 միլիոն ռուբլու ներկրման մասին․ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am