Պետական պարտքն արդեն կրկնակի գերազանցում է 2016 թվականի ցուցանիշները

«Փաստը» գրում է. Երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, որպես կանոն, դեմ էր արտահայտվում արտաքին պարտքի ավելացմանը։ Ընդ որում, իրեն հատուկ պաթետիկ, ծայրահեղական գնահատականներով: Օրինակ՝ 2016 թվականին նա ահազանգում էր, որ պետական պարտքի ցուցանիշը գերազանցում է 5 մլրդ դոլարի սահմանագիծը, և 1 մլրդ դոլարի չափ գումար Հայաստանը պետք է ծախսի միայն պարտքի սպասարկման համար։ Ավելին, նա առաջ էր քաշում նաև ՀՀ արտաքին պարտքի վերակառուցման թեման։ «Հայաստանը պետք է արտաքին պարտքի վերակառուցման հարց առաջ քաշի և բանակցի, որ միջազգային կազմակերպությունները մասնակի կամ ամբողջությամբ վերակառուցեն ՀՀ արտաքին պետական պարտքը»,- հայտարարում էր ընդդիմադիր Փաշինյանը։


Բայց, ինչպես տեսնում ենք, երբ արդեն իշխանության ղեկին է, Փաշինյանը ոչ միայն չի հետևում իր նախկին դիրքորոշմանը, այլև պետական պարտքի ավելացման հարցում մեկը մյուսի հետևից ռեկորդներ է ապահովում։ Պետական պարտքն արդեն կրկնակի գերազանցում է 2016 թվականի ցուցանիշները։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ մեծ ֆինանսական բեռ է իր վրա վերցրել Հայաստանը։ Բայց այսքանից հետո Փաշինյանի կառավարությունը ոչ միայն կանգ չի առնում, այլև շարունակում է խրախուսել նոր վարկերի ներգրավումը։ Ավելին, Փաշինյանն այս ամենը նույնիսկ գնահատում է որպես դրական երևույթ՝ ասելով. «Պարտքից եկեք չվախենանք, երկրներ կան, իրենց ՀՆԱ-ի 200 % պետական պարտք ունեն»: …Միայն նոյեմբերի 9-ի նիստի ժամանակ կառավարությունը հավանություն տվեց միանգամից երկու վարկի ձեռքբերմանը: Առաջինով ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր վարկային համաձայնագիրը՝ 60 միլիոն եվրո արժողությամբ: Երկրորդը վերաբերում է ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը, որով նախատեսվում է մինչև 12 միլիոն եվրոյի ֆինանսական օժանդակության վարկ տրամադրելուն։

Մյուս կողմից էլ՝ այս ընթացքում ԱՄՀ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որով Հայաստանի համար հասանելի կդառնա լրացուցիչ 24,3 մլն դոլարի գումար։

դիտվել է 93 անգամ
Լրահոս
«Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video) Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանի արտգործնախարարությունը քննարկում է ԱՄՆ-ի 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկը․ Բաղայի Անձամբ դուք ի՞նչ քայլեր եք ձեռնակել Վեդիի սարսափելի դեպքերով․ Վարդանյանը՝ գլխավոր դատախազին (video) Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են ՌԴ-ից 70 միլիոն ռուբլու ներկրման մասին․ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am