Նիկոլի դատախազը ձեռք է բերել 3 բնակարան բազմաբնակարան շենքում և մեկ հողամաս․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի հոկտեմբերի 22-ին։ Արմեն Չիչոյանը հարուստ կենսագրություն ունի, այս համակարգում փորձառու է․ 1994 թվականից սկսած՝ շուրջ 28 տարի դատախազությունում է աշխատել։ Այս ընթացքում հասցրել է մեծ եկամուտներ ստանալ եւ կուտակել։

Այսպիսով, Չիչոյանն այս տարիների ընթացքում ձեռք է բերել 3 բնակարան բազմաբնակարան շենքում եւ մեկ հողամաս։

Բնակարաններից մեկը ձեռք է բերել 2020 թվականին Երեւանի Ավան վարչական շրջանում, Արաբկիր վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանը 2005 թվականին ժառանգություն է ստացել, սակայն ում կողմից՝ Չիչոյանը չի նշել։ Նրա հողամասը, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում, եւս ժառանգություն է։ Չիչոյանի երրորդ բնակարանը եւս գտնվում է Գեղարքունիքի մարզում, այս անգամ՝ Գավառ համայնքում, որը կրկին ժառանգություն է ստացել դատախազը 1996 թվականին եւ չի նշել՝ ում կողմից։

Չիչոյանը հայտարարագրել է մեկ մեքենա՝ KIA մակնիշի, 2014 թվականի արտադրության, որը ձեռք է բերել 2021 թվականին, երբ Արարատի մարզի դատախազն էր։ Այդ տարվա ընթացքում, այսինքն՝ 2021 թվականին, Չիչոյանն իր BMW մակնիշի մեքենան վաճառել է 1 մլն 500 հազար դրամով եւ 3 մլն դրամով գնել է KIA մակնիշի մեքենան։ Դատախազի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 5 հազար դոլար եւ 4 մլն 670 հազար դրամ։ Չիչոյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 25 հազար դոլար եւ 13 մլն 689 հազար դրամ։

Դատախազի՝ 2022 թվականի տարեկան եկամուտները կազմել են 13 մլն 207 հազար դրամ, որից 11 մլն 198 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ դատախազությունից։ Եկամուտների 175 հազար դրամը վարկ է «Ակբա» բանկից։ ՀՀ դատախազը 1 մլն 834 հազար դրամ ստացել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, որը եկամտահարկի վերադարձի սկզբունքով է ստացել՝ բնակարանի հիփոթեքի մայր գումարը մարելու համար։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 871 հազար դրամ, որից 22 մլն 702 հազար դրամը կազմել է բնակարանի հիփոթեքը։
Հաշվի առնելով, որ հիփոթեքի ամսավճարները բավականին բարձր են, ըստ երեւույթին, Չիչոյանը կկարողանա ստացած տարեկան եկամտով եւ առկա բանկային եւ կանխիկ դրամական միջոցներով փակել հիփոթեքի գումարը, սակայն ինչու չկան այդ ֆինանսական միջոցների աղբյուրները՝ պարզ չէ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ժորա Չիչոյանի՝ Արմեն Չիչոյանի որդու դեմ, հնարավոր է, վարույթ հարուցվի ֆինանսական միջոցների աղբյուրները թաքցնելու համար։ Նույնն է նաեւ Շիրակի մարզի դատախազի դեպքում, եւ ստացվում է, որ հայր եւ որդի ֆինանսական միջոցներ ունեն այլ աղբյուրներից, սակայն դրանք բաց եւ թափանցիկ չեն ներկայացվում։
Չիչոյանը եղել է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ, իսկ մինչ այդ շուրջ 16 տարի աշխատել է Գեղարքունիքի մարզի դատախազությունում։ Ստացվում է, որ Չիչոյանը մարզից մարզ է տեղափոխվում՝ Գեղարքունիք, Արարատ, Շիրակ։ Սպասենք, թե որ մարզն է լինելու հաջորդը, եւ ինչ առաքելությամբ։

Հիշեցնենք նաեւ, որ դատախազի եղբայրն էլ ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանն է, որը Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնազրկումից հետո նշանակվել էր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար։

Ժորա Չիչոյանը, ում մասին գրել էինք նախօրեին, Արմեն Չիչոյանի որդին է եւ ԲԴԽ արդեն նախկին անդամ Սերգեյ Չիչոյանի եղբորորդին է, եւ առնվազն տարօրինակ է, որ հանրապետության նախագահը, որը ստորագրում է ներկայացված բոլոր թեկնածուների հրամանագրերը, հանկարծ որոշել է չստորագրել Սերգեյ Չիչոյանի եղբորորդու հրամանագիրը: Հենց այս պատճառով էլ Ժորա Չիչոյանը, նախագահականում նախագահի ներկայությամբ երդվելու փոխարեն, երդվել ու դատավոր է դարձել ԲԴԽ-ում»:

դիտվել է 266 անգամ
Լրահոս
«Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video) Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանի արտգործնախարարությունը քննարկում է ԱՄՆ-ի 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկը․ Բաղայի Անձամբ դուք ի՞նչ քայլեր եք ձեռնակել Վեդիի սարսափելի դեպքերով․ Վարդանյանը՝ գլխավոր դատախազին (video) Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են ՌԴ-ից 70 միլիոն ռուբլու ներկրման մասին․ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am