Փաշինյանը Ստրասբուրգում «Արցախյան հարցի դագաղի վերջին գամը մեխեց» և դրանով փակեց հարցը. Օսկանյան (video)

Արցախի կորստյան մեղքն ու պատասխանատվությունը ՀՀ գործող իշխանությանն է, հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

«Պատկերացրեք՝ նրանց դիվանագիտական և քաղաքական անմեղսունակությունն ինչպիսի բարձունքների է հասել, որ իրենց գործունեության այս մի քանի տարիների արդյունքում հասցրեցին ոչ միայն Արցախը տալ Ադրբեջանին, այլև Արցախը դատարկե՛լ ու տալ Ադրբեջանին: Պատասխանատվությունը և մեղավորությունը նրանցն է»,- ասել է Վարդան Օսկանյանը։

Նա արձագանքել է նաև այս ամենի մեղքն այլոց վրա բարդելու փորձերին։

«Եթե իրոք Հայաստանում կան մարդիկ, որոնք անկեղծորեն հավատում են, կարծում են, որ այս հարցում կան այլ մեղավորներ, ասեմ, որ նրանք պարզապես շփոթում են պատճառն ու հետևանքը: Եթե մենք մեղավոր ենք համարում Ադրբեջանին, որ պատերազմ է սանձազերծել, այո, սանձազերծել է, դա հետևանք է: Եթե մենք մեղադրում ենք Արևմուտքին, որ պատերազմի ժամանակ մեզ անտեսեց, արհամարհեց, դա հետևանք է, եթե մենք մեղարում ենք մեր դաշնակցին, որ մեզ չօգնեց պատերազմի ժամանակ, դա հետևանք է, եթե մենք մեղադրում ենք Արցախի իշխանություններին, որ փաստաթուղթ են ստորագրել լուծարելու իրենց պետությունը, դա հետևանք է»,- ասել է Օսկանյանը՝ հիշեցնելով, թե այս հետևանքներն ինչից են ծնվել:

«Երբ առաջին օրվանից Փաշինյանն ասաց, որ ինքը զրոյական կետից է սկսում, բոլորիս համար ակնհայտ էր, որ պատերազմ է լինելու: Երբ Փաշինյանը շեղվեց նոյեմբերի 9-ի փաստաթղթի տառից, ոգուց և գնաց այլ ուղղություններով, խճճվեց այս հարցերում, ակնհայտ էր, որ Ռուսաստանը երես էր թեքելու: Երբ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, ակնհայտ էր, որ մենք Արցախը կորցնելու ենք: Այն պահին, երբ Փաշինյանը ասաց, որ Հայաստանը կապ չունի Արցախի հետ, Արցախն ինքնուրույն պետք է բանակցի, բոլորի համար ակնհայտ էր, որ Արցախը դատարկվելու է: Եվ ահա այսօր, երբ 100 հազարավոր մեր հայրենակիցներ լքել են իրենց տները, իրենց հողն ու ջուրը, հետևում թղել են մեր պատմամշակութային հուշարձանները, Հայաստանի իշխանությունները ևՆիկոլ Փաշինյանը լռում են նրանց վերադառնալու հարցի կապակցությամբ։ Չի բարձրացվում այդ հարցը, և դրա հետևանքն էլ այն է, որ այս հարցը մեկընդմիշտ փակվում է, ու թաղվում է»,-ասել է նա։

Այնինչ, ըստ Վարդան Օսկանյանի, արցախցիների վերադարձի հարցը պետք է վառ պահել։

«Մենք ուղղակի չենք կարող դրանից հրաժարվել, և դա հենց ՀՀ իշխանությունների պարտավորությունն է: Փոխարենը Փաշինյանը Ստրասբուրգում խոսեց ժողովրդավարության մասին։ Ամենավառ ապացույցը, որ այսօր ՀՀ-ում չկա ժողովրդավարություն այն է, որ Փաշինյանը դեռ շարունակում է մնալ երկրի ղեկին՝ այս արհավիրքից հետո, երբ մենք կորցրեցինք Արցախը, դատարկեցինք Արցախը: Այս երկու դեպքերից հետո, եթե երկրի ղեկավարը շարունակում է մնալ երկրի ղեկին, դա նշանակում է, որ ՀՀ-ում չկա ժողովրդավարություն։ Նման իրավիճակ կարող է լինել միայն ավտորիտար երկրներում, բռնատիրություններում»,- շեշտել է Վարդան Օսկանյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

դիտվել է 234 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Զինված ադրբեջանցին Նիկոլի խաղաղությունը բերեց Շաքի․ ինչ է եղել իրականում․ Անդրեասյան (video) Նոր ընդդիմադիր շարժում է ձևավորվում․ Կարապետյանց Ադրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Զաքարյան Երեխաները եւս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրել Բողոքի ակցիա կկայանա ԱԱԾ շենքի դիմաց․ պահանջը՝ Սյունիք ներթափանցած ադրբեջանցուն փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ» 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ» Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ թեժ քննարկում, ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև․ մանրամասներ․ «Ժողովուրդ» «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել․ «Հրապարակ» Մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ» «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է․ «Հրապարակ» Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը․ «Հրապարակ» Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am